«Քրեական գործ է, հետևում ենք, տեսնենք ինչ զարգացում կլինի». Գյումրու քաղաքապետարան

Գյումրու փողոցաշինական աշխատանքներն ավարտի փոխարեն հասան Շիրակի մարզային քննչական վարչություն: Աշխատանքների ժամանակ կատարված առերեւույթ չարաշահումների դեպքով հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի՝ այն է  Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, եւ 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը:

Քրեական գործի հիմքում «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն հկ-ի մոնիթորինգի արդյոնքների զեկույցն է: Այն կազմակերպությունն իրականացրել է «Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն բարեկարգ եւ որակյալ ճանապարհներ Գյումրիում» ծրագրի շրջանակներում: Զեկույցը 2019 թվականի ապրիլի 17-ին Շիրակի մարզի դատախազություն հենց «Կոմպասս»-ն է  ուղարկել: Պատասխանատուն ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ ինչքան հնարավոր պետական մարմին կա, զեկույցն ուղարկված է:

Արդյո՞ք զեկույցը մինչեւ դատախազություն  ուղարկելը ներկայացվել է Գյումրու քաղաքապետին, ՀԺ-ի հարցին, «Կոմպասս» հկ նախագահ  Ղարիբ Հարությունյանը հիմնավոր պատասխան ուներ: Ասաց ոչ միայն քաղաքապետին է այն ներկայացվել, այլեւ Շիրակի մարզպետարանի ուշադրությանն է ներկայացվել: Ավելին, մինչ դատախազություն ուղարկելը «Կոմպասս»-ը զեկույցի բաց քննարկում է կազմակերպել Գյումրու «Բեռլին» հյուրանոցում, որին մասնակցել են տարբեր կառույցների, այդ թվում եւ Շիրակի մարզպետարանի եւ Գյումրու քաղաքապետարանի պատասխանատուները:

«Գյումրու քաղաքապետարանից ներկայացուցիչ կար, Կնյազ Մանասյանն էր մասնակցում (Գյումրու քաղաքապետարանի Բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ), ու էլի մարդիկ կային: Տեղում բավական թեժ քննարկում եղավ, մոտ 2 ժամ,  բայց դա ավելի շատ վերաբերեց ծրագրի ընդհանուր ընթացքին, ուշացումներին, բայց էն, ինչը մենք բնապահպանական, անվտանգության եւ շատ այլ առումներով փաստել ենք որպես նորմի խախտում, դրանց շուրջ քննարկում չի  եղել իրականում, որովհետեւ դրանք մասնագիտորեն հավաստված խախտումներ են: Զեկույցը քննարկված է, այնպես չէ, մենք գաղտնի քայլեր ենք արել, առաջինը հենց քաղաքապետարանին ենք ներկայացրել: Ընթացքում էլ, երբ որ մոնիտորինգ են իրականացրել, մենք իրանց հրավիրել ենք էդ հանդիպումներին»,-ասաց Ղարիբ Հարությունյանը:

«Կոմպասս»-ը մոնիթորինգի է ենթարկել Գյումրու 5 փողոց: Ընդ որում, դրանք այն փողոցներն են, որոնցում ներկա պահին էլ շարունակվում են աշխատանքները: Դրանք են  Մուշ 2 թաղամասին մոտեցող ճանապարհը ,  Ջիվանի,  Վազգեն Սարգսյան ,  Գարեգին Նժդեհ փողոցները և Երևանայան խճուղին: Ընտրությունը կատարվել է այն սկզբունքով, որ ներառված լինեն Գյումրու պատմական միջուկում տեղակայված փողոցները և առնվազն մեկ ծայրամասային փողոց:Վազգեն Սարգսյան փողոցում արձանագրված հիմնական խնդիրը վերաբերում է շինարարական աշխատանքների իրականացման հետևանքով վարորդների և բնակիչների ազատ տեղաշարժի խոչընդոտների առաջացմանը: Շինարարական աղբը և հողի հեռացված շերտը մայթերին և փողոցի երթևեկելի հատվածում կուտակելու հետեւանք է իրավիճակը:  Այս տարածքում արձանագրված խնդիրներից են եղել նոր իրականացվող սալիկների թվում առկա վնասված և ոչ պիտանի սալիկների հայտնաբերումը: Բացի այդ, առաջին իսկ անձրևային տեղումներից հետո Վ. Սարգսյան փողոցի մայթերի որոշ հատվածներում մայթեզրերը քանդվել են՝ առանձնանալով բետոնե շերտից:Գարեգին Նժդեհ փողոցի մի շարք հատվածներում նկատվել են մայթեզրերի սալիկների ու բետոնե շերտի ամջատում՝ փշրվող բետոնի պատճառով:

Մուշ-2 թաղամասին մոտեցող ճանապարհում մոնիտորնգային այցերի ընթացքում իրականացվելիս են եղել եզրաքարերի տեղադրման աշխատանքներ: Այստեղ իրականացված որոշ չափումների դեպքում պահպանված չեն եղել իրականացվող մայթի եզրաքարերի ստորին շերտերի համար սահմանված հաստությունները և լայնությունները: Արձանագրված շեղումները կազմել են 1-ից 5 սմ:

Երևանյան խճուղում կատարած 5 մոնիթորինգային այցերի ընթացքում իրականացվելիս են եղել հիմնական երթևեկելի մասում երկշերտ ասֆալտաբետոնի իրականացման և եզրաքարերի տեղադրման աշխատանքներ: Առանձին փոքր դեպքերում արձանագրվել են 1-ից 3 սմ շեղումներ: Պահպանված է եղել նաև իրականացվող ասֆալտի ջերմաստիճանի համար սահմանված նորմը: Նոր իրականացվող եզրաքարերի թվում առկա չեն եղել վնասված և ոչ պիտանի եզրաքարեր:Քանի որ Երևանյան խճուղին քաղաք մտնող մայրուղիներից մեկն է, և քաղաքի ծանրաբեռնված փողոցներից մեկն է, այս տարածքի շինարարության ընթացքում և՛ վարորդներից, և՛ բնակիչներից, և՛ անցորդներից անընդհատ դժգոհություններ են հնչել, որոնք հիմնականում վերաբերել են շինարարության ընթացքում վերջիններիս պատճառած անհարմարություններին: բացի այդ, ճանապարհային երթևեկության նշանները, որոնք տեղադրվել են՝ պայմանավորված փողոցի շինարարական աշխատանքներով, երբեմն տեղադրվել են ոչ ճիշտ վայրում, կամ ոչ թույլատրելի հեռավորության վրա, ինչի պատճառով վարորդներին անհարմարություններ են պատճառվել:Լուսանկարները «Կոմպասս» հկ մոնիթորինգի արդյունքների զեկույցից 

Ջիվանի փողոցում կատարած մոնիտորինգային այցերի ընթացքում  արձանագրվել են շեղումներ հիմնական երթևեկելի մասում երկշերտ ասֆալտբետոնի իրականացման դեպքում շերտերի հաստությունների նորմերի պահպանման առումով, որտեղ շեղումը կազմել է 5-ից 6սմ: Իրականացված մյուս չափումների դեպքում նորմատիվները կա՛մ պահպանված են եղել, կա՛մ գերազանցել են սահմանված նվազագույն շեմերը: Նոր իրականացվող եզրաքարերի և սալիկների թվում առկա չեն եղել վնասված և ոչ պիտանի եզրաքարեր, սալիկներ:

Ղարիբ Հարությունյանն ասաց մոնիթորինգի նպատակը շինարարական աշխատանքի որակի, աշխատանքների անվտանգ եւ  նորմերին համապատասխանող ընթացքի վերահսկումն է եղել:

Հարուցված քրեական գործի հետ կապված ի՞նչ ասելիք ունի Գյումրու քաղաքապետարանը: ՀԺ-ի այս հարցին մամուլի քարտուղարը պատասխանեց. «Տեղյակ ենք քրեական գործից: Մեզանից ինչ փաստաթուղթ պահանջվել է՝ ներկայացրել ենք: Քրեական գործ է, հետևում ենք, տեսնենք ինչ զարգացում կլինի»:

 

Տպել
6764 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին