Ճապոնական «ՋԱՅԿԱ»-ն թարմացրեց Շիրակի մարզի հրշեջ ավտոպարկը

6 հրշեջ մեքենա եւ 1 շարժասանդուղք: Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից Հայաստանին տրամադրված 40 հրշեջ փրկարարական մեքենաներից 7-ն այսօր հասավ Շիրակի մարզ:Գյումրու Վարդանանց հրապարակում հրշեջ-փրկարարները նախ ծանոթացան նոր տեխնիկային, դրանց հնարավորություններին: «Առաջին անգամ 21-րդ դարում մեր բազան թարմացվում է նոր մեքենաներով: Առաջին փուլով Շիրակի մարզի համար ստացել ենք 6 մեքենա, սեպտեմբերին կստանանք եւս 7 մեքենա: Մեր տեխնիկան հնացած էր, փչացած էր, ամեն հրդեհից հետո վերանորոգում էինք, եւ շատ բարդ էր աշխատանքների կազմակերպումը: Սա կարելի է ասել մեզ համար փրկություն է»,-ասաց ՇՄ փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը:Այս քայլով, ըստ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, երկու կարեւոր խնդիր լուծվեց: Նախ հրշեջ-փրկարարի անվտանգության ապահովման աստիճանը կտրուկ բարձրացավ, եւ, երկրորդ, հրդեհաշիջումն այսուհետ կիրականացվի առավել արդյունավետ, առանց անխափան մեքենաների:«Մեկ մեքենայում կա 4 օդային  համակարգ եւ իրենք ֆունկցիոնալ առումով շատ թեթեւ են,   ավելի մեծ ծավալի հնարավորություն են թույլ տալիս, իսկ շարժասանդուխքը Շիրակի մարզի համար աննախադեպ հնարավորություն է ստեղծում: 26մ ուղղահայաց բարձրության վրա է այն, եւ ըստ էության, մինեչւ 30 մետր կարող է աշխատել: Մեքենաները հագեցված են ամեն ինչով, սկսած հրշեջների համազգեստներից եւ սպեցիֆիկ պարագաներից, վերջացրած օդի մատուցման համակարգերով: Մեկ մեքենան հագեցված է գերժամանակակից  հիդրավլիկ պոմպային համակարգով, որը հնարավորություն է տալիս հատկապես փլատակներում փրկարարական աշխատանք իրականացնելիս ունենալ մոբիլ գործիքներ»,-ասաց Տիգրան Պետրոսյանը:Յուրաքանչյուր մեքենայում նաեւ 800 մետր  փողրակ կա, ինչը հնարավորություն կտա հրդեհաշիջման աշխատանքերի իրականացումը կազմակերպել հնարավորինս առանց ջրի կորստի: Մինչ այս հրշեջ-փրկարարներն աշխատում էին աննախադեպ վատ պայմաններում: Ծակված եւ քայքայված փողրակներից ցայտող ջուրն ավելի շատ ողողում էր հենց փրկարարին: Այսօր առաջին փորձարկումը հաջողությամբ իրականացվեց: Վարդանանց արձանախումբը լվացվեց, մաքրվեց:Գյումրիին տրվեց հրշեջ-փրկարարական 1 մեքենա եւ մեկ շարժասանդուղք: «Մեքենաները հիմա կանգնելու են Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատում: Մենք Մուշ թաղամասում վերցրել ենք 5000 քմ մակերեսով տարածք, սեպտեմբերին ամենաուշը հիմնարկեքը կկայանա, եւ եկող տարվա սեպտեմբերին մենք Գյումրիում կունենանք նոր  հրշեջ մաս: Եվ մեքենաները կկայանեն այնտեղ»,-ասաց Ալեքսան Գյոզալյանը:

Մեքենաների հնարավորություններին եւ կիրառման հմտություններին տիրապետելու համար ՇՄ փրկարարական վարչության անդամները Երեւանում արդեն մասնակցել են վերապատրաստման դասընթացների: Ճապոնացի մասնագետները նման դասընթացներ նաեւ  տեղում՝ Գյումրիում կկազմակերպեն:

Շիրակից բացի «ՋԱՅԿԱ»-ն մեքենաներ է տրամադրել նաեւ է Սյունիքի ու Լոռու մարզերին: Ընդհանուր հաշվով, ընկերությունը Հայաստանին է տրամադրել 40 հրշեջ փրկարարական եւ 10 ամենագնաց մեքենա:  Ճապոնական այս ծրագրի արժեքը  14,5 միլիոն ԱՄՆ դոլար է:

 

Տպել
2133 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ