«Փարա բդի էղնի՞». դրամական պարգեւ-աջակցություն Գյումրու քաղաքապետարանից

Մայիսյան Եռատոնի առիթով Գյումրու քաղաքապետարանը դրամական աջակցություն է ցուցաբերել Գյումրիում բնակվող Մեծ Հայրենական պատերազմի վետերաններին, Արցախյան հերոսամարտում հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին եւ նահատակվածների ընտանիքներին: Գումար են ստացել նաեւ Հունգարիայի պատերազմի մասնակիցներն ու մինչեւ 1994 թվականը պատերազմի ժամանակ զոհված եւ խաղաղ պայմաններում զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամները: Այս նպատակով համայնքի բյուջեից 9 մլն 600.000 դրամ է հատկացվել: Գումար է ստացել մոտ 660 քաղաքացի:Գյումրու քաղաքապետարանից  այս խմբերը նման աջակցություն ստանում են տարին երկու անգամ՝ Ամանորին եւ մայիսյան տոներին ընդառաջ,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետարան գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը:

«Տարեկան բյուջեն կազմելու ժամանակ անպայման այդ գումարը նախատեսում ենք, որպեսզի կարողանանք նրանց  հոգսը մի փոքր թեթեւացնել:  Հաշմանդամներին վճարում ենք  15.000-ական դրամ, պատերազմի մասնակից վետերաններին վճարում ենք 20.000 դրամ, զոհվածների ընտանիքներին 20.000 դրամ ենք տալիս: Մեկ-մեկ ասում  են պետությունը տալիս ա, ընչի՞  դուք չեք տալիս: Պետությունը չի տալիս: Քաղաքապետն ա ուզում, որ իր քաղաքի նման մարդկանց որոշակի գումար տրամադրի: Եվ արդեն գիտեն մարդիկ, որ անպայման պետք է գան, գումար ստանան: Մինչեւ գալն էլ անընդհատ զանգում են, թե փարա բդի էղնի՞: Դրա համար մենք ավելի շուտ ենք սկսում բաշխումը, որ մինչեւ մայիսի 9-ը բոլորը ստացած լինեն իրենց հասանելիք գումարը»,-ասաց Լենա Ջիլավյանը:Քաղաքապետարանը շահառուներին ընտրում է Գյումրու զինկոմիսարիատից ներկայացված ցուցակով: Այս տարի զոհված զինվորների ընտանիքների թիվն ավելացել է: Պակասել է վետերանների թիվը:

«Ի ցավ մեր քաղաքի, այս տարի մեր զոհվածների ցուցակն ավելացավ 2 ընտանիքով:  Ճիշտ է, մենք առանձին իրենց գումար հատկացրեցինք, քաղաքապետն օգնեց, յուրաքանչյուրի ընտանիքին 200.000-ական դրամ տրվեց, բայց մենք նրանց ընդգրկեցինք նաեւ մայիսյան ցուցակի  մեջ, քանի որ զինկոմի ներկայացրած ցուցակում նրանք կային: Իսկ վետերաններն ահագին  քիչ են մնացել: 35-ից 40 վետերան է պարգեւատրվել»:

Տպել
1735 դիտում

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին