Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպում ծրագրված չէ. ԱԳ նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցում ժողովրդի տեսակետը նույնպես պետք է հաշվի առնել։

Մնացականյանն ասաց, որ լրագրողները սխալ են հասկանում վարչապետի ասածը. «Եթե վարչապետն ասել է, որ ժողովուրդը պետք է մասնակցի Լեռնային Ղարաբաղի բանակցության գործընթացին, դուք պատկերացնում եք, որ ժողովուրդը պետք է գնա, բանակցություններին մասնակցի՞։ Դուք սխալ եք հասկանում վարչապետի ասածը, պետք է մի փոքր ավելի ուշադրություն դարձնել՝ ինչպես է աշխատում համակարգը։ Կա կառավարություն, որն ունի ժողովրդից ստացած իր մանդատը եւ  կառավարությունը չի կարող անել որեւէ բան, որը կխախտի այդ մանդատը»,- ասաց Մնացականյանը:

ԱԳ նախարարի խոսքով՝ հաճախ եղել են իրավիճակներ, երբ  ենթադրություն է եղել, որ ինչ-որ մի գործընթաց է գնում, որը կարող է ժողովրդից կտրված լինել։

«Ինչպե՞ս կարող է դա լինել, որովհետեւ մեր երկրի մեջ կառավարությունն արտահայտում է ժողովրդի կամքը ու այդ կամքի հիման վրա  է իր վրա վերցրել պատասխանատվությունը»,- նշեց նա։ Հարցին՝ առաջիկա օրերին վարչապետը Բրյուսելում է լինելու, որեւէ հանդիպում նախատեսվա՞ծ է Ադրբեջանի նախագահի հետ, ՀՀ ԱԳ նախարարն արձագանքեց՝ որեւէ ծրագրված բան չունեն։

Մնացականյանը ասաց, որ Հայաստանը եղել եւ մնում է Արցախի անվտանգության միակ երաշխիքը: «Լեռնային Ղարաբաղի 150 հազար մեր հայրենակիցների անվտանգությունը ողջ հայության համար եղել և մնում է ղարաբաղյան հակամարտության ամենակարևոր խնդիրը: Մենք՝ Հայաստանը շարունակում է լինել անվտանգության երաշխավորը, և մենք բազմաթիվ ձևեր ու գործիքներ ունեն՝ ապահովելու երաշխավորման այդ գործառույթը»,- հավելեց ԱԳ նախարարը:

Տպել
557 դիտում

ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապված մի քանի ընկերությունների համար

«Արդշինբանկը» աննախադեպ ծավալի՝ 300 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել, աննախադեպ ցածր 6.5 տոկոսով. վարչապետ

Ժամը 22:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. 5 մարզում ձյուն է տեղում. ԱԻՆ

Ելիզավետա 2-րդը ստորագրել է Brexit-ի մասին օրենքը. հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիան կլքի ԵՄ-ն

Հայկ Մարությանը գնացել է Մկրտիչ Արզումանյանի ներկայացմանը (լուսանկարներ)

Lexus RX 350-ի վարորդը Երեւանում վրաերթի է ենթարկել հետիոտնին. կինը տեղում մահացել է

Գողություն Ախթալայում. բերման է ենթարկվել նույն գյուղի 57-ամյա մի բնակիչ (տեսանյութ)

Ինձ համար հայտնաբերեցի մեծաքանակ վախեցած երաժիշտների, զգուշավոր արվեստագետների եւ անհաղորդ հայրենակիցների. Հասմիկ Պապյան

Գողացել են Սպանդարյան կայարանի գնացքի ռելսերի ամրակները

«Աստղիկ» ԲԿ-ն նախապատրաստվում է 3-րդ լյարդի փոխպատվաստմանը, պացինետների վիճակը լավ է

Արփինե Հովհաննիսյանը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում ընդգրկվելու հայտ է ներկայացրել

Վերանորոգվում է Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգակատունը, որը 100 տարի եղել է կիսակառույց վիճակում

«Կանաչ ֆինանսավորման գործիքների ընդլայնումը ՀՀ-ում» դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորումը հաստատվել է

Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» կթարգմանվի մակեդոներեն. թարգմանության ցանկում է եւս 15 հեղինակ

2020 թվականին Շիրակի մարզը 2 նոր փրկարարական ջոկատ կունենա

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները բողոքի ցույց են արել. պահանջում են 3 ամսվա աշխատավարձն ու վերջնահաշվարկ

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

Ակունքում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկին. ԱԳՆ

Զինհաշմանդամ մարզիկները Գերմանիայում մասնակցում են անցկացվող ուսումնամարզական հավաքին. ՊՆ