Լուսավոր տոնի փոքրիկ ստվերը. հանրային կարծիքի վրա հիմնվելն այնքան էլ ձեռնտու չպիտի լինի Քոչարյանի կողմնակիցներին

Արցախյան պատերազմում տարած հաղթանակի 25-ամյակի տոնական միջոցառումներն ինչ-որ չափով ստվերվեցին։ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը համատեղ ուղերձով դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով (ինչը միասնականության եւ համերաշխության ազդակ կդառնար ամբողջ աշխարհի համար), գլխավոր դատախազն էլ տեղեկացրել էր, որ այդ հարցը դատախազության լիազորությունների տիրույթում չէ։ Դժվար է ասել՝ ԼՂՀ ներկա եւ նախկին նախագահներին չէի՞ն հուշել այս իրավական նրբությունները, թե՞ կարեւորը բուն ուղերձի փաստն էր, բայց ամեն դեպքում՝ միջադեպը որոշակի անցանկալի նստվածք թողեց։

Իհարկե, Արցախի հետ կապված ցանկացած հարցում մեր միասնականությունն ամբողջ աշխարհին ցուցադրելն իսկապես չափազանց կարեւոր է, եւ իսկապես շատ ավելի ազդեցիկ կլիներ, եթե տոնական այդ օրը կողք կողքի կանգնած լինեին բոլոր նրանք, ովքեր ծանրակշիռ ներդրում են ունեցել հաղթանակի կերտման գործում։ Ու երեւի չարժե «մանրանալ» եւ հարցնել, օրինակ, թե այդ դեպքում ինչո՞ւ այդ նույն միասնականության ուղերձի շրջանակներում պաշտոնական հրավեր չէր ուղարկվել նաեւ այդ տարիների ՀՀ նախագահին։ Ըստ երեւույթին հարցը պետք է դիտարկել այլ տեսանկյունից։

Եթե հարցին նայում ենք այն տեսանկյունից, որ «անարդար է, որ արցախյան հաղթանակում մեծ ավանդ ունեցող գործիչը տոնական այդ օրը գտնվի կալանքի տակ» (իսկ Քոչարյանի կողմնակիցները նաեւ այդպիսի շեշտադրումներ են անում), ապա պիտի հաշվի առնենք նաեւ հասարակական կարծիքը ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում։ Իսկ կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային կարծիքը ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում (հատկապես Արցախում) առավելապես հետեւյալն է՝ «այո, Ռոբերտ Քոչարյանը մեծ դերակատարում է ունեցել հաղթանակի կերտման գործում, բայց եթե նա իր կուտակած անձնական հարստության կեսի կեսը ծախսեր 150 հազար բնակչությամբ Արցախի վրա, այսօր Արցախը տնտեսապես կլիներ Շվեյցարիա, ռազմական առումով՝ Իսրայել»։ Հարյուր տոկոսանոց ճշմարտություն է սա, թե ոչ՝ այլ հարց է, բայց հանրային կարծի՛քն է այդպիսին։ Հետեւաբար՝ այս հարցում հանրային կարծիքի (էմոցիաների) վրա հիմնվելն այնքան էլ ձեռնտու չպիտի լինի Քոչարյանի կողմնակիցներին։

Իսկ եթե հարցին նայում ենք զուտ իրավական տեսանկյունից, ապա ԼՂՀ ներկա եւ նախկին նախագահները երեւի պիտի հստակեցնեն՝ իրենց կարծիքով Հայաստանի Հանրապետությունում բոլորը օրենքի առջեւ հավասա՞ր պիտի լինեն, թե՞ ոմանց դեպքում կարելի է նաեւ բացառություններ անել՝ հաշվի առնելով նախկինում նրանց մատուցած ծառայություններն ու անցած ուղին։

Սա անձնական հարաբերությունների հարց չէ, սա շատ ավելի կարեւոր եւ, ի դեպ, արցախյան խնդրի ապագայի վրա անմիջական ազդեցություն ունեցող խնդիր է։ Վստահաբար՝ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ հնարավոր չէ հասնել արցախյան խնդրի արժանապատիվ կարգավորման՝ առանց թիկունքում ունենալու հզոր եւ ժամանակակից Հայաստան։ Իսկ դրան հասնելու համար Հայաստանն առաջին հերթին պիտի լինի օրենքի գերակայության երկիր, օրենքի առջեւ բոլորը պիտի հավասար լինեն, պիտի ժողովրդավարություն լինի, տնտեսական ազատ մրցակցություն լինի, համակարգային կոռուպցիան ու կլանային հարաբերություններն արմատախիլ արվեն, եւ այլն։ Պարզ ասած՝ օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը քմահաճույք չէ, դա այն միակ ճանապարհն է, որով մենք պիտի հասնենք մեր բոլոր խնդիրների, այդ թվում՝ նաեւ արցախյան խնդրի կարգավորմանը։ Իսկ ցանկացած բացառություն դառնալու է այն «ցեցը», որը հետագայում կամաց-կամաց ժանգի պես քայքայելու է այն հիմքերը, որոնց վրա փորձ է արվում կառուցել նոր Հայաստանը։

Այլընտրանք չկա, նույն ճանապարհով պիտի ընթանա նաեւ Արցախը։ Եվ նախագահ Բակո Սահակյանն, ի դեպ, շատ լավ գիտակցում է դա ու օրինականության հաստատման տեսանկյունից տարիներ շարունակ մի քանի քայլ առաջ էր Հայաստանի իր պաշտոնակիցներից։ Իսկ օրինականության հաստատման հարցում Հայաստանի եւ Արցախի գործողությունների համաձայնեցվածությունն, ի դեպ, ամբողջ աշխարհին մեր միասնականությունը ցուցադրելու ավելի ազդեցիկ միջոց է։

Տպել
1960 դիտում

Իրանը չի տրվի ԱՄՆ-ի ճնշումներին, նույնիսկ եթե ռմբակոծվի. Ռոհանի

Հայաստանում մեկնարկել է «Subregional Innovation Policy Outlook» ծրագիրը

Ո՞ր դեպքում կարող է բռնագանձվել մարդու դրամական միջոցները. ՄԻՊ (տեսանյութ)

Ազգային ժողովում մեկնարկել են անցումային արդարադատության վերաբերյալ լսումները․ մասնակիցների թիվը կգերազանցի 250-ը

Վեթինգը ստորացուցիչ համարող դատավորներից ազատվելը միայն դրական կլինի մեր դատական համակարգի համար․ Կարեն Անդրեասյան

Մեծ կյանք եք մտնում նոր երկրում. ԿԳ նախարարի շնորհավորական ուղերձը՝ Վերջին զանգի կապակցությամբ

Արդարադատության փոխնախարարների մասնակցությամբ կայացել է ՀՀ-ԵՄ հանրային քննարկում

Սիրալիր և անվճար հուշում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին և դատական բանդայի անդամներին. Ս. Սաֆարյան

Ջերմաստիճանը կբարձրանա, բայց տեղումները կշարունակվեն առաջիկա օրերին անձրեւի եւ կարկուտի տեսքով

Հայաստանից ձեզ շատ սեր եմ բերել․ Աննա Հակոբյանը հանդիպել է Ալմաթիի հայ համայնքի հետ (լուսանկարներ)

Էլեկտրաէներգիայի 6-ժամյա անջատումներ են սպասվում Երեւանում եւ 7 մարզերում

Եղեգնաձորի դպրոցի բակում 15-ամյա պատանիների վեճի արդյունքում մեկը գլխուղեղային վնասվածք է ստացել

Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Լոռու մարզպետի հետ հանդիպումը արդյունք չտվեց. վարորդները որոշեցին շարունակել գործադուլը

Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Ալիևին՝ Ադրբեջանի 101-ամյակի կապակցությամբ

Արմավիրի մարզի մի շարք համայքներում հակակարկտային կայանքներից արձակվել է 1811 կրակոց

Պուտինը պետական պարգեւներ եւ կոչումներ է շնորհել ռուսաստանաբնակ հայտնի հայ գործիչներին

Աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբը սկսում է գործունեության առաջին փուլը

Եվրոպա լիգայի եզրափակիչը կարող է խաղացվել հազարավոր դատարկ տրիբունաների առաջ. The Sun

Ողբերգական դեպք Գյումրիում. երեխան մահացել է