Երեւանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցը անվանափոխվեց․ պատճառը Բաքվում արած հայտարարություններն են

Երեւանի ավագանու այսօրվա նիստում հերթական անգամ ընդգրկվել էր Իրինա Ռոդնիանայի գեղասահքի մարզադպրոցի անվանափոխության հարցը, որի մասին նախագծիի հեղինակը ընդդիմադիր «Լույս» խմբակցությունն է։

Պատճառաբանելով նախաձեռնությունը, խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանն ասաց․  

«Իրինա Ռոդնինան սույն թվականի փետրվարի 26-ին մասնակցել է Բաքվում կայացած երթին՝ նվիրված Խոջալուի, այսպես ասած, ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այդ արարքը ունի թե՛ բարոյական եւ թե՛ քաղաքական ենթատեքստ։ Նախ եւ առաջ, դա վիրավորանք է Հայաստանի եւ Արցախի ժողովրդին,  երկրորդ, հանդիսանալով հայ-ռուսական միջխոորհրդարանական հանձանաժողովի փոխնախագահ՝  Ռոդնինան պետ է զերծ մնար նմանատիպ հակահայկական միջոցառման մասնակցությունից, առավել եւս հանդես գար հայտարարություններով»։

«Ռուս ժողովրդի 99 տոկոսը տեղյակ չէ Խոջալուի ողբերգության մասին։ Անհրաժեշտ է ֆիլմեր նկարահանել, գրքեր հրատարակել Խոջալու մասին, որպեսզի արդարությունը հաղթանակի, հարկավոր է որքան հնարավոր է տեղեկացնել փետրվարի 25-26-ի գիշերը Խաջալուում ազգայնամոլների կողմից կատարված հանցագործությունների մասին»,- Բաքվում Ռոդնինայի հնչեցրած մտքերը մեջբերեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղարը։

Դպրոցի անվանափոության մասին նախագիծը շրջանառության մեջդնելուց հետո այդ մտադրությանն արձագանքել էր Ռուսաստանի Դաշնության պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան։  «Դա իրենց իրավունքն է, ես արել եմ՝ ինչ արել եմ։ Անվանակոչեք դպրոցը ինչպես կցանկանաք։ Ինչպես նավը անվանես, այնպես էլ նա կնավարկի»,- հիշեցրեց Անի Խաչատրյանը եւ հավելեց՝ինչպես տեսնում եք, նա նույնիսկ հետո չի թաքցնում արհամարհական ու անհարիր վերաբերմունքը հայ ժողովրդի հանդեպ։

Ավագանին մեծամասնության քվեով հավանություն տվեց դպրոցի անվանափոխության մասին որոշմանը՝ չնայած հնչող կարծիքները հակասական էին։ Ոմանք միանշանակ դատապարտում էին Ռոդնինայի վարքագիծը, ոմանք փորձում էին ըմբռնումով մոտենալ՝ կարծելով, որ նա տրվել է ադրբեջանցիների սադրանքին եւ խոսել են հույզերը՝ տեսնելով սարսափազդու լուսանկարներ եւ այլն։

Այդուհանդերձ, մարզադպրոցն այսուհետ կկոչվի Երեւանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոց։

Տպել
2152 դիտում

ԱՄՆ-ի Կապիտոլիումի գմբեթի ներքո հնչել է հայ եկեղեցական աղոթքը

Տառապում եմ. վրացի լրագրող Գաբունիան դարձել է Մարիա Զախարովայի արցունքների պատճառը

Խուզարկություն դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում. ՀՔԾ-ն հաստատում է

Կորել են Մուսայելյան գյուղի նախրապանի կինն ու խորթ աղջիկը

Գեթ 1 անգամ, 1 ծառ անօրինական հատելը պետք է բացառվի. Իջեւանի անտառտնտեսության տնօրեն

Իրանի հետ պատերազմն «աղետ» կդառնա. Պենտագոնի ղեկավարի թեկնածու

Վաշինգտոնում տեղի է ունեցել Առաջնորդների ֆորումը. մասնակցել է Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը

Ես Գավրիլովը չեմ. ռուսները ցույց են անում Թբիլիսիում (լուսանկարներ)

Արսեն Օհանյանը ներկայացրել է, թե ինչ է արել Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալի պաշտոնում

Էլեկտրաէներգիայի վթարը ռեժիմի կառավարման ընթացքում էր եղել, որեւէ արտաքին ազդեցություն չի եղել. Բադալյան

Շուրջ 320 անվանում 3.000 տուփ. բացահայտվել է մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպք. ԱԱԾ

Մտածում էի, որ հանրային հեռարձակողի նախագահը վերջապես ընտրյալ է․ Տիգրան Պասկևիչյանի բաց նամակը

Աշտարակի ոստիկանները հանգստի գոտուց բերման են ենթարկել երիտասարդների եւ հայտնաբերել թմրամիջոց (տեսանյութ)

Լուրջ բան չկա. ՊՆ խոսնակը՝ Ելփին գյուղի ուղղությամբ արձակված կրակոցների մասին

Կոտայքի մարզպետը պահանջում է չեղարկել Նոր Գեղիի փողոցը նախկին համայնքապետի անունով կոչելու որոշումը. դիմել է դատարան

ՄԻՊ-ը գործարկել է «Ազատազրկվածի իրավախորհրդատու» վիրտուալ զրուցարան Messenger հավելվածում (տեսանյութ)

ՀՀ ՊՆ վարչական համալիրում քննարկվել են թիկունքային ապահովման խնդիրներ

ՌԴ-ում ավտովթարից հայ ընտանիք է զոհվել. նրանք Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքից էին

«ԼԱՅԹ» վարկատեսակ Հայբիզնեսբանկում ձեր բիզնեսի զարգացման համար

Հայաստանը Ռուսաստանի առանցքային գործընկերն է Անդրկովկասում. Լավրով