«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին չի ցանկանում, որ Հենրիխ Մխիթարյանն ու Մեսութ Օզիլը մնան իր թիմում: Բրիտանական պարբերականները սա ներկայացնում են որպես արդեն հաստատված փաստ: The Sun-ն ընդգծում է, որ իսպանացի մասնագետը վերջնական որոշում է կայացրել:

«Զինագործներն» արդեն գործնականում կորցրել են Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու հնարավորությունները, ու ակումբի ղեկավարությւոնը չի պատրաստվում մեծ գումարներ տրամադրել տրանսֆերների համար: Էմերին էլ որոշել է խնայողություններ անել այն ֆուտբոլիստների հաշվին, որոնք, ըստ նրա, իրենց անունների ու աշխատավարձների համապատասխան ելույթներ չեն ունենում: Եվ նրա սեւ ցուցակում գտնվող աստղային խաղացողներից են Մխիթարյանը, որը շաբաթական 180 հազար ֆունտ ստեռլինգ է ստանում, եւ Օզիլը, որի աշխատավարձը շաբաթական 350 հազար է:

Այս 2-ը թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներն են: Իսկ վերջին շրջանում թե մարզիչը, եւ թե երկրպագուները նրանցից խիստ դժգոհ են:

ՀՀ հավաքականի ավագն «Արսենալ» է տեղափոխվել «Մանչեստեր Յունայթեդից» 2018 թ. հունվարին: Ըստ բրիտանական ու գերմանական մամուլի՝ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան նրան ցանկանում է հետ ուղարկել Դորտմունդի «Բորուսիա», որտեղ նա խաղացել է 2013-16 թթ.: Սակայն գերմանական թիմի երկրպագուներին այդ միտքը դուր չի գալիս:

 

Տպել
825 դիտում

Վեթինգը ստորացուցիչ համարող դատավորներից ազատվելը միայն դրական կլինի մեր դատական համակարգի համար․ Կարեն Անդրեասյան

Մեծ կյանք եք մտնում նոր երկրում. ԿԳ նախարարի շնորհավորական ուղերձը՝ Վերջին զանգի կապակցությամբ

Արդարադատության փոխնախարարների մասնակցությամբ կայացել է ՀՀ-ԵՄ հանրային քննարկում

Սիրալիր և անվճար հուշում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին և դատական բանդայի անդամներին. Ս. Սաֆարյան

Ջերմաստիճանը կբարձրանա, բայց տեղումները կշարունակվեն առաջիկա օրերին անձրեւի եւ կարկուտի տեսքով

Հայաստանից ձեզ շատ սեր եմ բերել․ Աննա Հակոբյանը հանդիպել է Ալմաթիի հայ համայնքի հետ (լուսանկարներ)

Էլեկտրաէներգիայի 6-ժամյա անջատումներ են սպասվում Երեւանում եւ 7 մարզերում

Եղեգնաձորի դպրոցի բակում 15-ամյա պատանիների վեճի արդյունքում մեկը գլխուղեղային վնասվածք է ստացել

Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Լոռու մարզպետի հետ հանդիպումը արդյունք չտվեց. վարորդները որոշեցին շարունակել գործադուլը

Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Ալիևին՝ Ադրբեջանի 101-ամյակի կապակցությամբ

Արմավիրի մարզի մի շարք համայքներում հակակարկտային կայանքներից արձակվել է 1811 կրակոց

Պուտինը պետական պարգեւներ եւ կոչումներ է շնորհել ռուսաստանաբնակ հայտնի հայ գործիչներին

Աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբը սկսում է գործունեության առաջին փուլը

Եվրոպա լիգայի եզրափակիչը կարող է խաղացվել հազարավոր դատարկ տրիբունաների առաջ. The Sun

Ողբերգական դեպք Գյումրիում. երեխան մահացել է

Աշխարհաքաղաքականության և հակամարտությունների ֆրանսահայ փորձագետը ՀՀ ԱԳՆ-ում հանդես եկավ դասախոսությամբ

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին

BBC-ն Գրանդ փղի մասին վավերագրական ֆիլմը կցուցադրի հունիսի 6-ին

Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել վերջին զանգի առթիվ