Քննարկում եւ լուսանկարների ցուցադրություն. Թավշյա հեղափոխության մեկ տարին ամփոփել են Հայնրիխ Բյոլլ հիմնադրամում

Մայիսի 7-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Բեռլինում ներկա գտնվեց Հայնրիխ Բյոլլ հիմնադրամի կողմից կազմակերպված` «Հայաստան. «Թավշյա հեղափոխությունից» մեկ տարի անց» խորագրով քննարկմանը։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունում:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Հիմնադրամի նախագահ Էլեն Ուբերշերը (Ellen Überschär)։ Բանախոսներն էին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Միքայել Զոլյանը և Մարիա Կարապետյանը, լրագրող, «EVN Report»-ի հիմնադիր Մարիա Թիթիզյանը, իրավաբան, շրջակա միջավայրի պահպանության ակտիվիստ Արթուր Գրիգորյանը։ Քննարկման մոդերատորն էր ԳԴՀ Կանաչների կուսակցության Հայնրիխ Բյոլլ քաղաքական հիմնադրամի Հարավային Կովկասում տարածաշրջանային կենտրոնի նորանշանակ ղեկավար դր. Շտեֆան Մայստերը։

Բանախոսներն անդրադարձան ՀՀ-ում նախորդ տարի տեղի ունեցած խաղաղ հեղափոխության ընթացքին, իշխանափոխությունից հետո կայացած խորհրդարանական ընտրություններին, իրավական պետության, ժողովրդավարության, մարդու իրավունքների դերի ամրապնդմանը, տնտեսական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և այլն։

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցադրություն, որի ընթացքում ներկայացվեց 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում կայացած ժողովրդական շարժման ընթացքը։

Միջոցառմանը ներկա էին գերմանական քաղաքական, գիտական շրջանակների պաշտոնյաներ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Տպել
472 դիտում

Մեր ընթացիկ խնդիրը հայեցկարգային եւ գաղափարական առումով Հայաստան-Սփյուռք սահմանները վերացնելն է․ վարչապետ

Թող 98թ․-ից առաջ միլիոններ կուտակեին, առյուծներ քշեին. Փաշինյանը՝ Քոչարյանի եւ Սարգսյանի շնորհավորական ուղերձների մասին

Լինելով ԱԱԾ տնօրեն՝ նա հայտարարություն է անում գերագույն հրամանատարի դեմ․ սպայի պատվին դրանից մեծ անարգանք չկա․ վարչապետ

Աղմկոտ միջադեպի գործով Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Կդադարեցվի Ծաղկաձորի մի շարք օբյեկտների եւ Արագածոտնի մի շարք գյուղերի գազամատակարարումը

Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Կրակել են կարմիրգրքյան Սեւ արագիլի վրա, որից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա. Նաիրա Զոհրաբյան

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին