Սա «Լիվերպուլն» է. ֆանտաստիկ հաղթանակով դուրս թողեց «Բարսային» (տեսանյութ)

«Լիվերպուլը» ֆանտաստիկ ֆուտբոլային երեկո պարգեւեց ֆուտբոլասերներին ու հատկապես իր երկրպագուներին: Քիչ առաջ սեփական հարկի տակ՝ «Էնֆիլդ» մարզադաշտում, անհավանական հաղթանակ տարավ «Բարսելոնայի» նկատմամբ ու դուրս թողեց Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի հետագա պայքարից: Հաղթեց 4:0 հաշվով:

Թեեւ «մերսիսայդցիները» նման հրաշք գործելու փորձ նախկինում էլ ունեցել են, սակայն գրեթե ոչ ոք այս հանդիպումից առաջ նրանց չէր հավատում: Կիսաեզրափակիչ առաջին խաղում մրցակցի հարկի լավ խաղով, բայց զիջել էին 0:3, ու մեկնաբանությունները, թե ոչինչ դեռ ավարտված չէ, պարզապես կոռեկտ լինելու եւ լիվերպուլցիներին չվիրավորելու փորձերի էին նման:

Բացի այն, որ մրցակիցն ահեղ «Բարսելոնան» էր, «Լիվերպուլին» այս խաղում չէին կարող օգնել առաջատարներ Մոհամեդ Սալահն ու Ռոբերտո Ֆիրմինոն: Սակայն թիմը սրա վրա բոլորովին ուշադրություն չէր դարձնում: Այսօր Յուգեն Կլոպի սաները հենց առաջին րոպեներից ճնշեցին «կապտանռնագույններին» ու արագ 1 գնդակ հետ բերեցին: 7-րդ րոպեին աչքի ընկավ Դիվոկ Օրիգին: Առաջին կեսում, անկախ «մերսիսայդցիների» բոլոր փորձերից, նոր գոլեր չգրանցվեցին:

Այս խաղում իրենց լավագույն կողմերով դրսեւորեցին նաեւ դարպասապահները, սակայն Մարկ Անդրե Տեր Շտեգենին «Բարսային» ձախողումից փրկել չհաջողվեց: 2-րդ կեսում՝ 54 ու 56-րդ րոպեներին Ջորջինիո Վեյնալդումը դուբլ ձեւակերպելով հավասարեցրեց դիմակայության հաշիվը, իսկ 79-րդ րոպեին Օրիգին իր 2-րդ գոլով արդեն հաղթանակ պարգեւեց:

2 խաղերի ադրյունքում «Լիվերպուլը» հաղթեց ընդհանուր 4:3 հաշվով ու 2-րդ տարին անընդմեջ Չեմպիոնների լիգայի եզրափակչում է:

«Մերսիսայդցիներն» առաջին անգամը չէ, որ նման սխրանք են գործում այս մրցաշարում: Բոլորը հիշում են 2005 թ. եզրափակիչը, որում նրանք 3:0 հաշվով պարտվում էին «Միլանին», սակայն հավասարեցրին հաշիվը, հաղթեցին 11-մետրանոցներով ու դարձան չեմպիոն:

«Բարսան» էլ առաջին խաղում խոշոր հաշվով հաղթելուց հետո ճանապարհը զիջելու փորձ ունի: Անցած մրցաշրջանում քառորդ եզրափակչի առաջին խաղում նրանք տանը 4:1 հաղթել էին «Ռոմային», սակայն պատասխան խաղում պարտվեցին 0:3 ու դուրս մնացին:

«Լիվերպուլի» մրցակիցը հայտնի կդառնա վաղը: «Այաքսը» սեփական հարկի տակ կընդունի «Թոթենհեմին»: Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է 1:0՝ հօգուտ «Այաքսի»:

Տեսանյութը՝ այստեղ

Տպել
1077 դիտում

Ուկրաինայի նախագահի երդմնակալությանը կմասնակցի Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը

Օպերայի եւ բալետի թատրոնում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. մարդկանց տարհանել են, տեղազննում իրականացրել

Ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի, առաջիկա օրերին անձրեւներ են սպասվում

Նախարար Բաթոյանն անդրադարձել է 13-ամյա երեխայի հղիությանն ու կոչ արել այլեւս չտարածել տեսանյութը

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբի առկայության մասին ահազանգ է եղել

Արմեն Գրիգորյանը Լոս Անջելեսում մասնակցեց «Ինովեյթ Արմենիա» ամենամյա 4-րդ փառատոնին

Վարչապետն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ (լուսանկարներ)

Հանգիստ եղեք, ոչինչ չի մոռացվել, ոչ մեկը չի խուսափի արդարադատությունից. Սիմոնյանը՝ Քոչարյանի դատավարության մասին

Կապանի 28-ամյա բնակչուհին որոնվում է որպես անհետ կորած

Գյումրու մարզադպրոցում ապօրինություններ են բացահայտվել․ յուրացվել է մոտ 17 մլն դրամ

Ինքնաթիռում 3 ժամ տեւած ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել ՀՀ եւ ՌԴ ներկայացուցիչները. Ալեն Սիմոնյան

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին.մեկ մարդ զոհվել է, մյուսի վիճակը միջին ծանրության է

Շիրակի մարզում իրականացվել է հատուկ «Ջութակ» օպերացիան. կան բերման ենթարկվածներ

Հանրապետության տարբեր հատվածներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 22 ամպ

Նիդերլանդների ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ 2019»-ի հաղթող. երգիչը խոստովանել է, որ նույնասեռական է

Արմավիրում կանխվել է ավտոլվացման կետի աշխատակցի ինքնասպանությունը

Դատարանն այսօր ապացուցեց, որ ինքը անկախ է գործադիր եւ օրենսդիր մարմիններից, բայց հարցեր առաջացրեց․ Վահագն Թեւոսյան

Ապրում ենք նոր Հայաստանում՝ հին դատական համակարգով. Արեն Մկրտչյան

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը չկալանավորվեց

Դատախազությունը կարող է բողոքարկել Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը. դատախազության պատասխանը՝ Քոչարյանի փաստաբանին