Երևանում տեղի ունեցավ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստը (տեսանյութ)

07/05/2019 schedule22:20

Մայիսի 7-ին Երևանում տեղի ունեցած Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ընթացքում Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության կառավարությունները վերահաստատեցին հարաբերությունների հետագա ամրապնդման իրենց հանձնառությունները:

ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, ամերիկյան պատվիրակությանը ընդունեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Հայկական պատվիրակության ղեկավարն էր ՀՀ փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը, մասնակցում էր նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը: Ամերիկյան պատվիրակության ղեկավարն էր Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը, պատվիրակության կազմում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և բարձրաստիճան պաշտոնյաներ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից, ԱՄՆ առևտրի դեպարտամենտից, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարության մի շարք գրասենյակներից:

Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը տեղի ունեցավ 2018թ. ապրիլ-մայիսյան խաղաղ զարգացումներից մեկ տարի անց. զարգացումներ, որոնք հանգեցրին Հայաստանում  նոր կառավարության ձևավորմանը՝ հանձնառու ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների իրականացմանը: Մեկ տարի առաջ հայ ժողովուրդը բարձրաձայնեց իր ցանկությունն ապրել կոռուպցիայից զերծ և իրավունքի գերակայությունը հարգող ժամանակակից ժողովրդավարական երկրում:

Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ընթացքում պատվիրակությունները քննարկեցին ռազմավարական բարեփոխումների և ընդհանուր ժողովրդավարական արժեքների խթանման շուրջ համագործակցությունը: Քննարկումներում նաև անդրադարձ կատարվեց գլոբալ և տարածաշրջանային անվտանգության, իրավապահ ոլորտում համագործակցության, աջակցության և փոխադարձ բարեկեցության խթանման հարցերի: Պատվիրակությունները վերահաստատեցին Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության փոխադարձ հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը երկկողմ հարաբերությունների օրակարգի բոլոր ոլորտներում:

Հանդիպման ընթացքում Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունը ստորագրեցին աջակցության համաձայնագրեր, որոնցով տնտեսական աճի խթանման և արդյունավետ կառավարման նպատակով հստակեցվում է մինչև 16 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում: ԱՄՆ ՄԶԳ-ը նաև ազդարարեց 2-3 տարի տևողությամբ նոր նախաձեռնության մասին, որի անդրանիկ տարվա համար նախատեսված է 6 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում: Այս նոր նախաձեռնությունը կաջակցի Հայաստանի կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, կխթանի քաղաքացիների ներգրավվածությունը և կօգնի ապահովելու հայ ժողովրդի համար տեսանելի արդյունքներ:

Հայաստանի Հանրապետությունը և Միացյալ Նահանգները նաև համաձայնեցին իրավապահ ու դատաիրավական բարեփոխումների կարևորության շուրջ՝ այդ առումով արժևորելով ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ծրագրերը և այս ոլորտում երկկողմ համագործակցության հետագա հնարավորությունները:

Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունը հանձնառություն ստանձնեցին մեծացնելու երկկողմ մշակութային կապերը և մարդկանց միջև շփումները: Երկու երկրները նախատեսում են ստորագրել փոխըմբռնման հուշագիր կրթական և մասնագիտական փոխանակման ծրագրերն ընդլայնելու ու այդ ծրագրերին աջակցելու մասին: Ամերիկյան կողմը պատրաստակամություն հայտնեց ավելացնել անգլերենի ուսուցման ծրագրերը Հայաստանի գյուղական բնակավայրերում, ինչպես նաև հայաստանյան բուհերից մեկում ձևավորել ամերիկագիտության մագիստրոսական ծրագիր:

Տպել
1264 դիտում

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով