ԱՄՆ կոնգրեսականները Թրամփին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ կոնգրեսականները երկրի նախագահ Դոնալդ Թրամփին նամակ են ուղարկել, որում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ են արել: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայկական ասամբլեան:

Ըստ աղբյուրի՝ բանաձեւի նախաձեռնողն է ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիյերը: Բանաձեւին աջակցել են եւս 28 կոնգրեսականներ, այդ թվում՝ Կոնգրեսի ներկայացուցիչներ Գուս Բիլիրակիսը, Ֆրենկ Փալոնեն, Պիտեր Քինգը եւ Ադամ Շիֆը: Ամերիկայի Հայկական ասամբլեայի գործադիր տնօրեն Բրայան Արդունին շնորհակալություն է հայտնել Ջեքի Սփիյերին եւ կոնգրեսականներին աջակցության համար:

ԱՄՆ կոնգրեսականներն իրենց նամակում հիասթափություն են հայտնել՝ կապված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին Դոնալդ Թրամփի հայտարարության հետ: Նամակում նշված է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելով՝ ԱՄՆ-ն արժանին կմատուցի Ցեղասպանության ժամանակ սպանվածներին, կնշի նրանց հաստատակամությունը, ովքեր վերապրել են, ինչպես նաեւ հարգանքի տուրք կմատուցի զինվորականների հիշատակին, որոնք ծառայել են երկրում՝ պաշտպանելով նրա ազատությունն ու իդեալները:

Կոնգրեսականները նամակում հիշատակում են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գեներալ-մայոր Ջեյմս Հարբորդի հերոսության մասին, որը նախագահ Վուդրո Վիլսոնի հրամանով ղեկավարել է 1919 թվականին Հայաստանում ռազմական առաքելությունը:

Ավելի վաղ նշվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին ուղերձով է հանդես եկել՝ կրկին չհիշատակելով «ցեղասպանություն» բառը: «Մենք այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Մեծ Եղեռնի հիշատակին եւ հիշում նրանց, ովքեր տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի զանգավածային չարագործության հետեւանքով:

2015 թվականից սկսած Օսմանյան կայսրության վերջին տարիներին 1,5 մլն հայեր արտաքսվել են, սպանվել կամ մահվան ուղարկվել: Հիշատակի այս օրը մենք դարձյալ Ամերիկայում եւ ամբողջ աշխարում հայ համայնքի հետ միասին սգում ենք բազմաթիվ զոհերին»,- նշված էր հայտարարության մեջ:

Տպել
645 դիտում

Հարձակում է եղել Փարիզի հայկական վարժարանի վրա

Կարծում եմ՝ ելքը պարզ է. Ռուստամ Բադասյանը՝ Նաիրի Հունանյանի դիմումի մասին

«Եվրատեսիլ»-ի կանոնները կարող են փոխվել. կքննարկվի՝ արդյոք ժյուրի պետք է, թե՝ ոչ

Հաշվի առնելով վիրահատության հանգամանքը, Արա Բաբլոյանին հարցաքննության է կանչել իր նախընտրած ժամին

Մեր տնտեսությունը անկողնային հիվանդ չէ. Փաշինյանը՝ Արման Բաբաջանյանին

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է անվանի թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանի ընտանիքին

ԿԳՄՍՆ դրամաշնորհային նախագծերը խիստ չափանիշներով կընտրվեն. նոր պայմանները կհրապարակվեն տարեվերջին

«Չեմ ուզում լինել Սպիտակ տան նախագահ. ուզում եմ լինել ՀՀ շարքային քաղաքացի»

Հյուսիսային պողոտայի պատմություն չի կարող լինել նոր Հայաստանում․ Նիկոլ Փաշինյան

Կատալոնական Սանտ Իլարի Սակալմ քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ազատվել եմ սեփական դիմումիս համաձայն. փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը պաշտոնից ազատման մասին

Կառավարությունում քննարկվել է Էկոնոմիկայի նախարարության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտը

Հրայր Թովմասյանն անձեռնմխելի է. ո՞ր դեպքում եւ ո՞ւմ համաձայնությամբ նա կարող է քրեական հետապնդման ենթարկվել

Առաջիկայում աշխատանքից ազատված ԱԻՆ աշխատակիցների վերջնահաշվարկը կլինի, մի քանի մարդու մասին է խոսքը․ նախարար

ՀՀ առաջատար մարմնամարզիկների վիզաների խնդիրը լուծված է. կարող են մեկնել Գերմանիա

Արթիկում ավտոմեքենան 50 մ գլորվել է ձորը և ամբողջությամբ այրվել

2020 թվականին ՀՀ անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 15 միլիարդ դոլար, պարտքը կնվազի. Բաբկեն Թունյան

Մրցունակ և արդյունավետ պետք է լինի կառավարությունն ու իրականացվող քաղաքականությունը. նախարարը հանդիպել է ԵՄ դեսպանին

Նախարարների աշխատավարձերի բարձրացումը գաղտնի չի եղել, բյուջետային քննարկումների ժամանակ դուք իմացել եւ քվեարկել եք

Գնացքները չշահագործած մեքենավարները ղեկավարության անցկացրած ժողովից հետո խուսափեցին լրագրողներից