Կայունությունից մինչև զարգացում. անհրաժեշտ է մշակել պետական արդիականացման ռազմավարություն. «Ժողովրդավարական համախմբում»

Լուսանկարում «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության անդամներն են

2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետությունը թևակոխել է ամբողջովին նոր փուլ, ձևավորվել են հանրային մեծ ակնկալիքներ և նոր հնարավորություններ, ինչպես նաև առաջ են եկել նոր մարտահրավերներ: Այս մասին ասված է «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջԼ

«Փոփոխությունների արդյունքում տեղի ունեցած ազատականացումը (ԶԼՄ-ների նկատմամբ վերահսկողության վերացում, քաղաքացիական ազատությունների երաշխավորում, արմատացած կոռուպցիոն մեխանիզմների կազմաքանդում և այլն) անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է ժողովրդավարացման և պետության արդիականացման (զարգացման) համար:

Ազատականացման ընձեռած հնարավորություններն արդյունավետ իրացնելու և պետության արդիականացման գործընթացը երաշխավորելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել հասարակության քաղաքական, տնտեսական և սոցիալական համակարգերի խորքային և շարունակական բարեփոխումներ, որոնք կուղեկցվեն նաև արժեհամակարգի փոփոխությամբ: Այդ բարեփոխումները լիարժեք կիրականացվեն միայն քաղաքացիական և քաղաքական լայն հանրության հետ համագործակցության արդյունքում ձևավորված պետության զարգացման ռազմավարական տեսլականի շրջանակներում:

Այսպիսով, հաշվի առնելով վերոնշյալը, կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետության համար կենսական նշանակություն ունի պետական արդիականացման ռազմավարության մշակումը, որն իր մեջ կներառի պետության բոլոր գերակա ճյուղերի երկարաժամկետ զարգացման տեսլականները (ռազմավարությունները): Պետական արդիականացման ռազմավարության մշակումն ու իրականացումը, խորքային բարեփոխումներին զուգահեռ, հնարավորություն կտա.

  • ձևավորել պետության զարգացման փոխհամաձայնեցված միասնական տեսլական,
  • հաղթահարել բազմամակարդակ անորոշությունները,
  • երաշխավորել կայուն և շարունակական սոցիալ-տնտեսական զարգացում,
  • ապահովել քաղաքական կայունություն,
  • առավել չափելի և կանխատեսելի դարձնել իրականացվող հանրային քաղաքականությունը:

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք ՀՀ կառավարությանը, համագործակցելով կուսակցությունների, գիտահետազոտական ինստիտուտների, հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ այլ խմբերի հետ, նախաձեռնել պետական արդիականացման ռազմավարության մշակման գործընթացը: Միաժամանակ մեր պատրաստակամությունն ենք հայտնում ներգրավվելու և աջակցելու վերոնշյալ գործընթացին», - ասված է հայտարարության մեջ:

Տպել
689 դիտում

Խոշոր վթար Լոռու մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր (լուսանկարներ)

Երեւան-Բաթումի գնացքում հարբած տղամարդը հայհոյել ու քաշքշել է ուղեւորներին

Ստամբուլում բացվել է Հրանտ Դինքին նվիրված «հիշողության կենտրոն»

Հենրիխ Մխիթարյանի հարսանեկան ֆոտոշարքը The Daily Mail-ում

Ապամոնտաժվում են կամուրջների, վերգետնյա անցումների և ուղեանցերի անօրինական գովազդները

Կոտայքում 81-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ իր կիսաշրջազգեստի գոտու մեջից հափշտակել են մոտ 15 հազար դոլար

Խարկովում 18-ամյա հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալներն ադրբեջանցիներ են

Խաղաղությունը եւ հանդուրժողականությունը Հայաստանում առաջնահերթ սկզբունքներ են. Միրզոյան

Քարագլուխ համայնքում բրուցելոզ հիվանդությունը չի նահանջում. վարակված են նաեւ մի քանի բնակիչներ (լուսանկարներ)

ՀՀ ՄԻՊ-ն ու ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը կարևորել են դատաիրավական բարեփոխումների իրականացմանն աջակցելը

Երեւանի Արգենտինայի հրապարակում կտեղադրվի Մանուել Բելգրանոյի կիսանդրին

Ապամոնտաժվում են Կոմիտասի պողոտայի շուկայի հարակից առևտրային տաղավարները (լուսանկարներ)

Ֆրանսիան կողմ չէ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն

ԱԺ-ում քննարկվել են մշակույթի ոլորտի գնումներին առնչվող հարցեր. կձեւավորվի հատուկ աշխատանքային խումբ

Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել իր պսակադրությունից

Աղբահանության նորաստեղծ հիմնարկի տնօրենը կվարձատրվի այնքան, որքան քաղաքապետը՝ 850 հազար դրամ, հավաքարը՝ 200-300 հազար

Տեղի է ունեցել ՀՅԴ-ԲՀԿ կուսակցությունների հանդիպում

NTV-ն հրապարակել է Ջիգարխանյանի նախկին կնոջ եւ Էլինա Մազուրի ծեծկռտուքի ամբողջական տեսանյութը

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին

ՃՏՊ Նորավան գյուղի մոտակայքում. կան տուժածներ