Հայաստանը՝ լրտեսական կրքերի էպիկենտրոնում. հանրային գիտակցության մեջ լիակատար խառնաշփոթ է

06/05/2019 schedule22:00

Լրատվական դաշտում հակակառավարական քարոզարշավ նախաձեռնածների՝ դրսից ուղղորդված լինելու վերաբերյալ հրապարակումներն ու վերջիններիս պատասխան մեղադրանքները քարոզչական դաշտում կարգին աղմուկ բարձրացրեցին։ Առճակատման վիրտուալ գծի մի կողմում «ռուսական լրտեսներն» են, մյուս կողմում՝ «սորոսականները» կամ «ամերիկյան (արեւմտյան) լրտեսները»։ Բանն այնտեղ է հասել, որ արդեն խոսվում է օտարերկրյա լրտեսական ցանցերի բացահայտման եւ ընդհանրապես՝ «ԿԳԲ-ի արխիվները բացելու» եւ լյուստրացիայի անհրաժեշտության մասին։

Նախ անդրադառնանք լյուստրացիային։ Իհարկե Հայաստանում օտարերկրյա գործակալական ցանցեր կան եւ եղել են միշտ։ Հայաստանն առանցքային դերակատարում ունի տարածաշրջանում եւ չէր կարող դուրս մնալ աշխարհի ուժային բեւեռների ուշադրությունից։ Բայց ի՞նչ է տալու, ասենք, «ԿԳԲ-ի արխիվները բացելը», եթե հաշվի առնենք հետեւյալ հանգամանքները։

1․ Անկախությունից ի վեր Հայաստանում պետության երեք ղեկավար է փոխվել, եւ նրանցից յուրաքանչյուրն առնվազն հնարավորություն ուներ ըստ քաղաքական նպատակահարմարությունների մաքրել այդ արխիվները։ Էլ չենք խոսում այն մասին, որ մինչեւ Հայաստանի անկախանալը խորհրդային ԿԳԲ-ն բավականաչափ ժամանակ ուներ ամենակարեւոր փաստաթղթերը երկրից դուրս բերելու համար։

2․ Եթե անգամ ենթադրենք, որ այդ արխիվներն ամբողջությամբ (առանց «խմբագրման») պահպանվել են, միեւնույն է՝ դրանց հրապարակումից հետո հասարակության մեջ կասկածներ են մնալու, որ հրապարակվածն ամբողջը չէ, եւ լյուստրացիան ընդամենը քաղաքական հաշվեհարդարի գործիք է /30-ականներին էլ ով ասես օտարերկրյա լրտես էր հռչակվում/։

3․ «ԿԳԲ-ի արխիվները բացելու» արդյունքում կարող են բացահայտվել միայն Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցած ու մինչեւ հիմա համագործակցող անձինք, մինչդեռ այլ պետությունների գործակալները ոչ միայն չեն բացահայտվի, այլեւ ավելի ազատորեն գործելու հնարավորություն կստանան։

4․ Գերտերությունները, որպես կանոն, Հայաստանի նման երկրներում աշխատում են ոչ այնքան «հաստիքային», որքան ազդեցության գործակալների միջոցով, իսկ այդ հարցում լյուստրացիան անզոր է։

5․ Լյուստրացիան հասարակության մեջ բաժանարար նոր գծեր կառաջացնի եւ որոշակիորեն կմեծացնի լարվածությունը, ինչը բացարձակապես անընդունելի է աշխարհաքաղաքական մարտահրավերների ներկա պայմաններում։

Բայց մյուս կողմից էլ՝ Հայաստանն իսկապես օտարերկրյա ուժային բեւեռների գործակալական ցանցերի (հիմնականում՝ ազդեցության գործակալների) պայքարի թատերաբեմ է դարձել, ու հանրային գիտակցության մեջ լիակատար խառնաշփոթ է։ Ինչո՞ւ։ Որովհետեւ ոչ մեր սեփական արժեհամակարգն է վերջնականապես ձեւակերպված, ոչ պետության զարգացման ռազմավարական հեռանկարը։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե մենք այլընտրանք չունենք, կամ պիտի անվտանգային հարցերում ու տնտեսական զարգացման առումով ապավինենք Արեւմուտքին (իսկ դրա համար անպայման պիտի թշնամանանք Ռուսաստանի հետ ու դրան զուգահեռ հլու-հնազանդ կատարենք բոլոր այն հրահանգները, որոնք իջեցվում են գրանտներով աշխատող տարբեր հասարակական կազմակերպությունների միջոցով), կամ պիտի բոլոր հարցերում ապավինենք բացառապես Ռուսաստանին (իսկ դրա համար պիտի անպայման խզենք բոլոր կապերն Արեւմուտքի հետ, երկրից վտարենք «գրանտակերներին» եւ հլու-հնազանդ կատարենք Մոսկվայից իջեցվող բոլոր դիրեկտիվները)։

Իրականում երկիրը բզկտող այս «լրտեսական կրքերը» հանդարտեցնելու ձեւեր, իհարկե, կան։ Տեսեք՝ ներքաղաքական պայքարն այսօր իրականացվում է ոչ այնքան քաղաքական կուսակցությունների, որքան լրատվամիջոցների եւ օնլայն հարթակների միջոցով։ Քաղաքական կուսակցությունների դեպքում օրենքներն ինչ-որ չափով կարգավորում են իրավիճակը՝ կուսակցությունները չպետք է ֆինանսավորվեն դրսից, ղեկավար մարմնի անդամների մեծամասնությունը չպետք է ունենա օտարերկրյա քաղաքացիություն, կենտրոնական գրասենյակներն էլ պիտի լինեն ՀՀ տարածքում։ Ըստ երեւույթին ժամանակն է, որ նմանատիպ կարգավորումներ գործեն նաեւ լրատվական դաշտում ու տարբեր օնլայն հարթակներում։ Ընդ որում, այդ կարգավորումները պիտի տարածվեն «հակամարտության բոլոր կողմերի» վրա։

Վերջին հաշվով՝ Հայաստանն աստվածաշնչյան հայտնի առակի երեխան չէ, որի «պատկանելությունը» որոշելու համար երկու կողմից կարող են քաշել ու մեջտեղից պատռել նրան, որովհետեւ մեր դեպքում «ծնողներից» ոչ մեկը հաստատ հարազատ չէ։

Տպել
8894 դիտում

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը