Հայաստանում է ԱՄՆ փոխպետքարտուղարի պատվիրակությունը. հանդիպում ոստիկանությունում

Մայիսի 6-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ փոխպետքարտուղարի թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով տեղակալ Ջորգեն Էնդրյուսի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանի, ծրագրի իրավական գործերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյի և համակարգող Մարիցա Հովհաննիսյանի հետ:

Վալերի Օսիպյանը ողջունեց հյուրերին և ներկայացրեց ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, որոնք ընդգրկում են տարբեր ոլորտներ՝ սկսած օրենսդրական փոփոխություններից մինչև ծառայողների սոցիալական ապահովության բարելավում և առաջիկայում նախատեսվող պարեկային ծառայության կազմավորում: Կողմերն ընդգծեցին, որ ժամանակակից մարտահրավերներին հակազդելու համատեքստում արդյունավետ է փորձի փոխանակումը իրավապահ մարմինների հետ՝ համակարգային բարեփոխումների, կրթական, հասարակական կարգի ապահովման և մի շարք այլ բնագավառներում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս:

Ջորգեն Էնդրյուսն ավարտին շնորհակալություն հայտնեց Վալերիյ Օսիպյանին բովանդակալից զրույցի համար, որի ընթացքում քննարկվել էր նաև, թե Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն իրավապահ ոլորտի իր փորձառությամբ ինչպես կարող է աջակցել Հայաստանի ազգային ոստիկանությանն իր հավակնոտ բարեփոխումներում: Հանդիպումն անցավ կառուցողական փոխըմբռնման մթնոլորտում:

Տպել
563 դիտում

Վրաստանի նախկին նախագահը վերադառնում է քաղաքականություն՝ որպես ընդդիմադիր

Է. Ղազարյանի ՀՀԿ-ական անցյալը հայտնի էր. բայց նա ապացուցեց այն, ինչ պահանջվում էր հանրաքվեն նախաձեռնողներից. Ռ.Ռուբինյան

Գեղարքունիքում ավարտվել է անասնագլխաքանակի հաշվառումը. նվազել է խոշոր, ավելացել մանր եղջերավոր անասունների գլխաքանակը

Կառավարության անդամները գրքեր են նվիրել Արմաշի գրադարանին

Ժամը 22:35-ի դրությամբ Սարավան-«Զանգեր» հատվածում 10-15 մ հորիզոնական տեսանելիությամբ մառախուղ է. ԱԻՆ

ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ երկխոսության, եթե վերջինս փոխի իր քաղաքականությունը

Արմավիրում 21 և 60 տարեկան կանայք դրամապանակ են գողացել եւ դրանում առկա բանկային քարտով գումար կանխիկացրել

ՄԱԿ-ը 2020 թվականը հայտարարել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի. չկա բույսերի առողջություն՝ չկա կյանք

Անհասկանալի է ռեժիսորի հրապարակ բերած արհեստական օրակարգը. ԿԳՄՍ-ն պատասխանել է Գալստյանի ահազանգին

Հրդեհաշիջման ժամանակ զոհված հրշեջն այսօր կդառնար 23 տարեկան. ծառայակից հրշեջները հուշաքար են տեղադրել

«Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցները կալանավորված անձի պայուսակից կասկածելի փաթեթ են հայտնաբերվել

Եվրամիության կարեւոր ծրագրերի ֆինանսավորումը կարող է սառեցվել. բյուջեի շուրջ համաձայնություն չկա

Երևանում ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրել. (տեսանյութ)

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է. ԱԻՆ

Հափշտակել են Դադիվանքում տեղադրված գանձանակը. ԱՀ ոստիկանություն

Հայկ Մարությանն այսօր ներկայացրել է Նոր Նորք եւ Աջափնյակ վարչական շրջանների նոր ղեկավարներին

«ՀԿԵ» ՓԲԸ տնօրենը Շիրակի մարզպետին առաջարկել է քննարկել Գյումրու ավտոկայանը երկաթուղային կայարան տեղափոխելու հարցը

Հայաստանը ունեցել է կապեր Եվրոպայի հետ, իսկ Ադրբեջանը՝ ոչ, այն պատճառով, որ նման երկիր գոյություն չի ունեցել. Զատուլին

Դիլիջանի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել

Իրանում կորոնավիրուսի հետեւանքով 2 քաղաքացի է մահացել