«Հայկական գումարտակ» Սիրիայում. ո՞ւմ դեմ է կռվելու «Օզանյանի բրիգադը»

Ապրիլի 24-ին Սիրիայի հյուսիս-արեւելքում՝ Թել Գորան բնակավայրի հայկական եկեղեցում անցկացված միջոցառման ընթացքում հայտարարվեց Սիրիական ժողովրդավարական ուժերի (ՍԺՈւ) կազմում «հայկական գումարտակի» ստեղծման մասին: Այն ստացավ «Նուբար Օզանյանի բրիգադ» անվանումը: «Հայկական գումարտակի» ստեղծման մասին լուրը հայտնեցին նախ քրդական, ապա արտասահմանյան ԶԼՄ-ները՝ հղում կատարելով զորամիավորման տարածած մամուլի հաղորդագրությանը:

Հաղորդագրության հետ տարածած լուսանկարներից արդեն իսկ հարց է առաջանում, թե որքանով է այս «գումարտակը» հայկական: Դրանցից պարզ երեւում է, որ զորամիավորման էթնիկ կազմն առնվազն միատարր չէ: Այդուհանդերձ, դրա գոյության փաստն արդեն իսկ խնդրահարույց է, քանի որ այն կոչվում է հայկական եւ կրում է հայի անուն:

Նուբար Օզանյանը Թուրքիայում ծնված հայ էր, որը երիտասարդ տարիքից անդամագրվել էր Թուրքիայի Մարքսիստ-լենինիստական/կոմունիստական կուսակցությանը, իսկ 1988 թվականից մասնակցել տարբեր պատերազմների, այդ թվում Արցախյան ազատամարտին: Օզանյանը զոհվել էր 2017 թ. Սիրիայում՝ ԻՊ ահաբեկիչների դեմ մարտերում: Օզանյանի արցախյան ճանապարհով էլ, թերեւս պայմանավորված էր այն, որ զորամիավորման շտաբում Անդրանիկ Օզանյանի եւ Գեւորգ Չաուշի նկարների հետ մեկտեղ կախված էին նաեւ արցախյան ազատամարտի հերոսներ Լեոնիդ Ազգալդյանի եւ Մոնթե Մելքոնյանի նկարները:

Շտաբում կախված էր նաեւ Հայաստանի դրոշը, իսկ միջոցառման ավարտին ներկաները երգեցին ՀՀ օրհներգը: «Հայկական գումարտակի» ստեղծման, դրա կողմից հայկական պետական խրհրդանիշները օգտագործելու վտանգը նրանում է, որ դա կարող է շահարկումների առիթ հանդիսանալ, իբր այս միավորումը հրահանգներ է ստանում պաշտոնական Երեւանից: Մյուս կողմից, սակայն, Թուրքիային եւ առավել եւս Ադրբեջանին յուրահատուկ առիթ պետք չէ նման մեղադրանքներ հնչեցնելու համար: Բավական է հիշել միայն այն, որ 2016 թ. ապրիլին Բաքվից մեղադրանք հնչեց, թե իբր ԻՊ զինյալները Թուրքիայի տարածքով անցել են Հայաստան եւ կռվում են «Ղարաբաղի անջատողական ռեժիմի կողմից՝ ընդդեմ Ադրբեջանի»:

Թուրքիայի արձագանքը զորամիավորման ստեղծմանը ոչ պակաս նյադային էր: Նախ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ին անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը հայտարարեց, որ Առաջին համաշխարհայինի ընթացքում «հայկական հրոսակախմբերի ու նրանց աջակիցների տեղահանությունը ամենաողջամիտ որոշումն էր», ապա թուրքական մամուլն ահաբեկչական որակեց նոր զորամիավորումը: Այդուհանդերձ, թուրքական արձագանքներն ամենամեծ վտանգը չեն:

Ավելի վտանգավոր են շահարկումները այլ ուժերի կողմից: Միջազգային մամուլում «Ամերիկայի ձայնի» թեթեւ ձեռքով սկսեց շրջանառվել «հայկական գումարտակի»՝ «ապակենտրոնացված Սիրիա կառուցելու» նպատակների մասին թեզը: Այդ մասին, ըստ «Ամերիկայի ձայնի», հայտարարել էր նոր զորամիավորման հրամանատար Մասիս Մութանյանը: Ուշագրավ է նաեւ «Ամերիկայի ձայնի» նյութի վերնագիրը՝ «ԱՄՆ աջակցությունը վայելող ՍԺՈւ-ն հայտարարեց հայերից կազմված նոր ուժ ստեղծելու մասին»: Ակնհայտ է, որ նյութի նպատակն է հնարավորինս կապել տեղի հայության եւ քրդերի քաղաքական նպատակները: «Ամերիկայի ձայնն» ընդգծում է, որ քրդական ուժերի կազմում հայկական զորամիավորման ստեղծումը ազդակ է ուղղված Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին՝ ցուցադրելու հայերի աջակցությունը քրդերին: Գործնականում, սակայն, բարդ է պատկերացնել քրդերի եւ Սիրիայի կառավարական ուժերի միջեւ հնարավոր բախում, որին այս զորամիավորումը կունենա իր մասնակցությունը, քանի որ Սիրիայի ԶՈւ-ում էլ հայերը քիչ չեն: Ուստի կարելի է պնդել, որ «Օզանյանի բրիգադը» թեկուզ նոմինալ հայկական կոչվելու իրավունք կունենա այնքան ժամանակ, քանի դեռ գործում է ինքնուրույն եւ բացառապես հայտարարված նպատակի շրջանակներում:

Այդ նպատակն ընդգծված է զորամիավորման տարածած մամուլի հաղորդագրության մեջ՝ «ԴԱԵՇ-ի եւ թուրքական պետության ֆաշիստական հարձակումներից պաշտպանվելը»: Այսինքն որեւէ խոսք չկա Սիրիայի կառավարական ուժերի, կամ զինված ընդդիմության դեմ պայքարելու մասին: Հետեւաբար կարելի է փաստել, որ անգամ զինված պայքարի դուրս եկած հայերը պահպանում են քաղաքական չեզոքությունը:

Հայտարարված նպատակի օգտին է խոսում մեկ այլ փաստ եւս: Չնայած նրան, որ նշվում է գումարտակի կամ բրիգադի ստեղծման մասին՝ դատելով զորամիավորման տարածած լուսանկարներից կարելի է եզրակացնել, որ խոսքը դասակի, կամ առավելագույնը փոքրիկ վաշտի մասին է: Այս ուժերով հնարավոր է պաշտպանել տեղի հայկական բնակավայրերը ԻՊ մնացորդներից, սակայն ավելի մեծ խնդիրներ լուծել այս զորամիավորումն ի վիճակի չէ:

Տպել
8027 դիտում

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան