Հայաստանը շտապում է նյութականացնելու լեգիտիմության ռեսուրսը. Զեյնալյանը՝ ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալին

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր՝ մայիսի 6-ին, ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի տեղակալ Ջորգեն Էնդրյուսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախարար Զեյնալյանը բարձր է գնահատել հայ-ամերիկյան համագործակցությունը եւ նշել, որ բոլոր ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա: Նախարարի խոսքով, Հայաստանը շտապում է նյութականացնելու լեգիտիմության ռեսուրսը՝ այն շոշափելի բարեփոխումների վերածելու միջոցով, եւ այդ ճանապարհին բարեկամ երկրների ցանկացած աջակցություն օգտակար կլինի Հայաստանի համար: 

ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալն իր երկրի պատրաստակամությունն է հայտնել օժանդակելու ՀՀ կառավարությանը գերակա ուղղություններով առաջընթաց գրանցելու հարցում եւ նախարարի հետ քննարկել, թե ինչ կարեւոր դերակատարում կարող է ունենալ Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության բյուրոն Նախարարության հակակոռուպցիոն եւ դատական համակարգի բարեփոխումների ջանքերին օժանդակելու հարցում, որոնք Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների եւ տնտեսական զարգացման լայնածավալ ջանքերի մի մասն են:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել քրեական արդարադատության ոլորտում ծրագրերի մշակման ուղղությամբ եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության խորացման հնարավորություններին:

Տպել
545 դիտում

Մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ վարչապետ

ՀՀ առողջապահության նախարարությունը համալրել է հիմնական դեղերի ցանկը

Այս տարվա 9 ամիսներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 648.8 մլն դրամ ավելի է փոխանցվել․ Փաշինյան

Գազամատակարարման պլանային ընդհատումներ են սպասվում Գեղարքունիքում և Տավուշում

Հարձակում է եղել Փարիզի հայկական վարժարանի վրա

Կարծում եմ՝ ելքը պարզ է. Ռուստամ Բադասյանը՝ Նաիրի Հունանյանի դիմումի մասին

«Եվրատեսիլ»-ի կանոնները կարող են փոխվել. կքննարկվի՝ արդյոք ժյուրի պետք է, թե՝ ոչ

Հաշվի առնելով վիրահատության հանգամանքը, Արա Բաբլոյանը հարցաքննության է կանչվել իր նախընտրած ժամին

Մեր տնտեսությունը անկողնային հիվանդ չէ. Փաշինյանը՝ Արման Բաբաջանյանին

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է անվանի թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանի ընտանիքին

ԿԳՄՍՆ դրամաշնորհային նախագծերը խիստ չափանիշներով կընտրվեն. նոր պայմանները կհրապարակվեն տարեվերջին

«Չեմ ուզում լինել Սպիտակ տան նախագահ. ուզում եմ լինել ՀՀ շարքային քաղաքացի»

Հյուսիսային պողոտայի պատմություն չի կարող լինել նոր Հայաստանում․ Նիկոլ Փաշինյան

Կատալոնական Սանտ Իլարի Սակալմ քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ազատվել եմ սեփական դիմումիս համաձայն. փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը պաշտոնից ազատման մասին

Կառավարությունում քննարկվել է Էկոնոմիկայի նախարարության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտը

Հրայր Թովմասյանն անձեռնմխելի է. ո՞ր դեպքում եւ ո՞ւմ համաձայնությամբ նա կարող է քրեական հետապնդման ենթարկվել

Առաջիկայում աշխատանքից ազատված ԱԻՆ աշխատակիցների վերջնահաշվարկը կլինի, մի քանի մարդու մասին է խոսքը․ նախարար

ՀՀ առաջատար մարմնամարզիկների վիզաների խնդիրը լուծված է. կարող են մեկնել Գերմանիա

Արթիկում ավտոմեքենան 50 մ գլորվել է ձորը և ամբողջությամբ այրվել