Լրատվության ոլորտում փորձի փոխանակում ու կապերի ամրապնդում. Վլադիմիր Կարապետյանի աշխատանքային այցը Թբիլիսի

Մայիսի 3-4-ը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը Վրաստանի իր պաշտոնակցի հրավերով գտնվում էր Թբիլիսիում։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Մայիսի 3-ին Վլադիմիր Կարապետյանը Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի ուղեկցությամբ հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳՆ Հարևան երկրների և տարածաշրջանների վարչության պետ Մալխազ Միքելաձեի և ԱԳՆ մամուլի խոսնակ Վլադիմեր Կոնստանտինիդիի հետ։

Հանդիպմանը Վլադիմիր Կարապետյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո ծավալվող գործընթացները, արտաքին քաղաքական գերակայությունները և երկրում տեղի ունեցող արմատական բարեփոխումների ընթացքը։

Վլադիմիր Կարապետյանը վերահաստատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիրքորոշումը, որ Վրաստանի հետ եղբայրական հարաբերությունները առանձնահատուկ տեղ են զբաղեցնում ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում և Հայաստանը մտադիր է խորացնելու փոխշահավետ գործակցությունը Վրաստանի հետ:

Մայիսի 4-ին Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Վրաստանի վարչապետի աշխատակազմի մամուլի գրասենյակի ղեկավար Մայա Տաբագարիի հետ։

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկու երկրների պետական գերատեսչությունների մամուլի ծառայությունների միջև համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ և Վրաստանի վարչապետերի աշխատակազմերի լրատվական ծառայությունների փոխգործակցությանը, հայ-վրացական հարաբերությունների շրջանակներում տեղի ունեցող միջոցառումների լուսաբանմանն առնչվող հարցերի: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել պարբերական դարձնել այս ձևաչափով հանդիպումները, որոնք կնպաստեն լրատվության ոլորտում փորձի փոխանակմանն ու կապերի ամրապնդմանը:

Այնուհետև Վլադիմիր Կարապետյանը հանդիպում է ունեցել Վրաստանի առաջատար լրատվամիջոցների խմբագիրների և փորձագետների հետ: ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը մանրամասն ներկայացրել է ՀՀ-ում ընթացող բարեփոխումների ընթացքը, անդրադարձել է հայ-վրացական փոխհարաբերություններին, հատուկ շեշտադրումներ արել ՀՀ վարչապետի՝ այս հարցերում առաջնայնությունների վրա և պատասխանել ներկաներին հուզող բոլոր հարցերին։

Թբիլիսի կատարած այցի ավարտին Վլադիմիր Կարապետյանը «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնում հանդիպում է ունեցել վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Մամուլի քարտուղարը ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխության նախապայմանների ու հեղափոխությանը հաջորդած իրադարձությունների մասին խոսելուց հետո, լսել է վիրահայերին հուզող մտահոգություններն ու առաջարկությունները, խոստացել դրանք բարձրացնել ՀՀ պատկան մարմինների մոտ։

Տպել
295 դիտում

Խոշոր վթար Լոռու մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր (լուսանկարներ)

Երեւան-Բաթումի գնացքում հարբած տղամարդը հայհոյել ու քաշքշել է ուղեւորներին

Ստամբուլում բացվել է Հրանտ Դինքին նվիրված «հիշողության կենտրոն»

Հենրիխ Մխիթարյանի հարսանեկան ֆոտոշարքը The Daily Mail-ում

Ապամոնտաժվում են կամուրջների, վերգետնյա անցումների և ուղեանցերի անօրինական գովազդները

Կոտայքում 81-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ իր կիսաշրջազգեստի գոտու մեջից հափշտակել են մոտ 15 հազար դոլար

Խարկովում 18-ամյա հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալներն ադրբեջանցիներ են

Խաղաղությունը եւ հանդուրժողականությունը Հայաստանում առաջնահերթ սկզբունքներ են. Միրզոյան

Քարագլուխ համայնքում բրուցելոզ հիվանդությունը չի նահանջում. վարակված են նաեւ մի քանի բնակիչներ (լուսանկարներ)

ՀՀ ՄԻՊ-ն ու ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը կարևորել են դատաիրավական բարեփոխումների իրականացմանն աջակցելը

Երեւանի Արգենտինայի հրապարակում կտեղադրվի Մանուել Բելգրանոյի կիսանդրին

Ապամոնտաժվում են Կոմիտասի պողոտայի շուկայի հարակից առևտրային տաղավարները (լուսանկարներ)

Ֆրանսիան կողմ չէ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն

ԱԺ-ում քննարկվել են մշակույթի ոլորտի գնումներին առնչվող հարցեր. կձեւավորվի հատուկ աշխատանքային խումբ

Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել իր պսակադրությունից

Աղբահանության նորաստեղծ հիմնարկի տնօրենը կվարձատրվի այնքան, որքան քաղաքապետը՝ 850 հազար դրամ, հավաքարը՝ 200-300 հազար

Տեղի է ունեցել ՀՅԴ-ԲՀԿ կուսակցությունների հանդիպում

NTV-ն հրապարակել է Ջիգարխանյանի նախկին կնոջ եւ Էլինա Մազուրի ծեծկռտուքի ամբողջական տեսանյութը

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին

ՃՏՊ Նորավան գյուղի մոտակայքում. կան տուժածներ