«Շերեմետևո»-ում այրված ինքնաթիռի զոհերի թիվը հասել է 41-ի, 28 մարդու ճակատագիր անհայտ է (լուսանկարներ, տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում երեկ հրդեհված  ինքնաթիռ էր վայրէջք կատարել:

Նախնական տեղեկություններով, հայտնի էր զոհված 13 մարդու մասին:

Ըստ Meduza-ի՝ ավիավթարի հետեւանքով զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 41-ի։ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ Քննչական կոմիտեն տեղեկություն է ստացել, որ օդանավում գտնված 78 ուղեւորներից եւ անձնակազմի անդամներից հաջողվել է փրկել 37-ին, եւս 28-ի ճակատագիրն անհայտ է: Քննիչները հարցաքննում են ականտեսներին և տուժածներին:

Վայրէջքի ժամանակ հրդեհված ինքնաթիռում է եղել ՌԴ Սեվերոմսկ քաղաքի քաղաքապետ Վլադիմիր Եվմենկովը: Նա առանձնապես չի տուժել,  գտնվում է օդանավակայանում:Интерфакс գործակալության փոխանցմամբ, SSJ-100 ուղևորատար ինքնաթիռը բռնկվել է Շերեմետևո օդանավակայանում վթարային վայրէջք կատարելիս:

Նշվում է, որ պատահարի պատճառները դեռեւս անհայտ են, սակայն հնարավոր է՝ կրակի պատճառը կայծակը կարող է լինել:

Միջադեպից հետո օդանավակայանն աշխատում է սահմանափակ ռեժիմով, երկու թռիչքուղիներից մեկն է գործում: Օդանավակայանում բացվել է հոգեբանական եւ բուժաջակցության կենտրոն՝ զոհերի եւ վիրավորների հարազատների, ինչպես անեւ օդանավի փրկված ուղեւորների համար:

Հայտնի է, որ ինքնաթիռը թռչում էր դեպի Մուրմանսկ, բայց թռիչքից կարճ ժամանակ անց անձնակազմը ստիպված է եղել վթարային վայրէջք կատարել:

Շերեմետեւո ուղեւորվող ինքնաթիռների մի մասը այլ օդանավակայաններում են վայրէջք կատարում, դատախուզությունը դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցել:Աղբյուրներից մեկում նշվում է, որ ուղեւորներին ինքնաթիռից դուրս բերելու հարցում մեծ մասամբ օգնել են 2 երիտասարդ աղջիկներ ու մեկ տղամարդ, որոնց առաջինն է հաջողվել դուրս պրծնել այրվող օդանավից:

Տպել
2560 դիտում

Պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հանդիպել է Իրաքի խորհրդարանի նախագահի հետ

Ռոբերտ Քոչարյանը քիչ առաջ ժամանեց Երեւան-Կենտրոն ՔԿՀ

Ջեքսոնի մահից հետո դիահերձման արդյունքում բացահայտվել է մաշկի գույնի փոփոխության պատճառը

Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը կկայանա Երեւանում

Արթուր Դավթյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայաստանում դատաիրավական բարեփոխումները

Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի ակտերը

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը կասեցնելու եւ ՍԴ դիմելու որոշումը բեկանվեց

Արարատ Միրզոյանը կողմ է ՀՀ-ի եւ Հնդկաստանի մայրաքաղաքների միջեւ ուղիղ օդային հաղորդակցության վերականգնմանը

Վերաքննիչ դատարանը կասեցրել է Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ գործի վարույթը. Պաշտպանական խումբ

Օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներն այցելել են ՀՕՊ զորամաս

Կայացել է զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի առաջին նիստը

Վրացական լարին նորից ռեկորդային չափով արժեզրկվել է

Տնտեսական ակտիվության ցուցանիշը մայիսին աճել է 7.3 տոկոսով

Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի. դատարանը հրապարակեց որոշումը

Դիտարկմանն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել առաջապահ դիրքեր. Արցախ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սլովենիայի վարչապետին Պետականության օրվա կապակցությամբ

Լեւոն Յոլյանը չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել․ պատմում է իր ունեցած բիզնեսների մասին

ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Իսրայելը Սիրիայի հարցով որոշ կետերի շուրջ համաձայնության են եկել. Պատրուշև

Փաշինյանի միակ որդին զինվորական ծառայություն է անցնում Արցախում, ինչը Քոչարյանի 2 որդիներից ոչ ոք չի արել. Կարապետյան

Ստեփանավանի ողջ աղբը թափվում է Ձորագետի կիրճ. Տուրիզմը այդտեղ արհեստական մեռցնում են (լուսանկարներ)