Երևան
14 °C
2018թ. մայիսի 1-ից մինչև օրս 2019թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Վայոց ձորի մարզի վարչական տարածքում արձանագրված հանցագործություններով պետությանը և համայնքներին վնաս պատճառելու դեպքերի վերաբերյալ նախապատրաստվել է 28 նյութ, ինչը 2017թ. ողջ տարվա ցուցանիշը գերազանցում է 4 անգամ:
ՀՀ դատախազության լրատվական ծառայության փոխանցմամբ, այդ դեպքերից 19-ով հարուցվել են քրեական գործեր, որոնցից 15-ը եղել են կոռուպցիոն բնույթի: 4 դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է ոչ արդարացնող հիմքով` գործուն զղջալու պատճառաբանությամբ, իսկ 5-ով` հանցագործության դեպքի կամ հանցակազմի բացակայության հիմքով:
Պետությանը և համայնքներին վնաս պատճառելու դեպքերի վերաբերյալ քննված քրեական գործերի նախաքննության ընթացքում 18 անձի /որից 13-ը պաշտոնատար/ նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում: Նշված պաշտոնատար անձինք եղել են համայնքների գործող կամ նախկին ղեկավարներ, հանրակրթական դպրոցի տնօրեններ:
2018 թվականի մայիսի 1-ից մինչև 2019 թվականի մայիսի 1-ը պետությանը կամ համայնքներին վնաս պատճառելու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործերով 9 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով կամ նույն հիմքով քրեական հետապնդում չի իրականացվել, իսկ 9 պաշտոնատար անձի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ընթացքի մեջ է:
Նշված ժամանակահատվածում դատի են տրվել 2 պաշտոնատար անձինք, 2-ն էլ՝ Եղեգնաձորի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարներ:
Մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո նախապատրաստված նյութերով ու հարուցված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը և համայնքներին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 50.930.744 ՀՀ դրամ գումար, որից 30.974.893 ՀՀ դրամը` որպես պետությանը, իսկ 19.955.851 ՀՀ դրամը` որպես համայնքներին պատճառված վնաս: Համեմատության համար նշենք, որ ողջ 2017 թվականի ընթացքում արձանագրված հանցագործության դեպքերով պարզված՝ պետությանը և համայնքներին պատճառված վնասը կազմել էր 9.726.959 ՀՀ դրամ (4 անգամ քիչ), որից 3.139.159 ՀՀ դրամը պատճառվել էր պետությանը, իսկ 6.587.800 ՀՀ դրամի չափով վնասը՝ համայնքներին:
Անցած մեկ տարվա ընթացքում պատճառված վերոնշյալ վնասից նյութերի նախապատրաստման կամ նախաքննության ընթացքում հատուցվել է ընդհանուր առմամբ 37.133.193 ՀՀ դրամ գումար, ինչը 5 անգամ ավելի է քան 2017թ. ընթացքում վերականգնված վնասի չափը, որը կազմել է է 6.148.280 ՀՀ դրամ:
2018թ. մայիսի 1-ից 2019թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում դատարանում քննված և ավարատված մեկ քրեական գործով վերականգնվել է նաև պետությանը պատճառված 2.222.399 ՀՀ դրամ գումարը:
Բացի այդ, Եղեգիս խոշորացված համայնքին է վերադարձվել նաև պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ապօրինի օտարված՝ համայնքին պատկանող 4.6 հա հողատարածք:
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ
Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է
Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները
Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ
Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով
Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ
Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ
Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել
ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)
Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը
ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան
Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին
Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր
© 2024 Հայկական ժամանակ