Ներդրումային ծրագրերի փաթեթները կենթարկվեն փորձաքննության և կներկայացվեն էլեկտրոնային հարթակում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի աշխատանքները:   

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ վարչապետը գոհունակություն է հայտնել համաժողովի աշխատանքներից ու անդրադարձել դրա շրջանակում ներկայացված ձկնարդյունաբերության ոլորտի զարգացման նոր մոդելին: «Այս հարթակից լսեցինք մարզի համար ամենակարևոր հարցի պատասխանը, խոսքը վերաբերում է ձկնարդյունաբերությանը: Առաջարկված ծրագիրը պետք է կառավարության ուշադրությանն արժանանա, որովհետև երկար ժամանակ օդում կախված է եղել հարցը` մենք պետք է ընտրենք արտեզյան ավազանը, թե ձկնարտադրությունը: Հետևաբար, այն լուծումը, որ այսօր առաջարկվեց, հույս ունեմ, որ իսկապես հաջողված է: Լուծումը տեղի է ունենալու ագրարային համալսարանի մասնակցությամբ: Մեր պատկերացումը համալսարանների գործունեության հետ կապված այդպիսին է, որովհետև համալսարանը դիպլոմ բաժանող չէ, այլ գործ անող ու լուծումներ առաջարկող: Ուզում եմ քաջալերել համալսարանի նոր ղեկավարությանը, որ նրանք այդ պրոցեսը շարունակեն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: 

Կառավարության ղեկավարը հավելել է, որ սա արդեն նմանատիպ երրորդ համաժողովն է: «Ի՞նչ պետք է արվեն այստեղ ներկայացված նյութերը: Կառավարության դերն այս ողջ պրոցեսում պետք է հստակ լինի: Մեր հաջորդ փիլիսոփայական մակարդակի խնդիրը գործընկերային կորպորատիվ համակարգ ներդնելն է: Մարդ կա, որ ունի փող` չունի գաղափար, մարդ կա` ունի գաղափար, չունի փող: Մեր հին տնտեսական մտածողության խնդիրը հետևյալն է. մարդն աշխատում է գործընկեր չունենալ: Նոր ժամանակի ամենակարևոր խնդիրն է ներդնել այնպիսի մշակույթ, որ գործարարը կարողանա գործարարին վստահել»,- ասել է վարչապետը: 

Նիկոլ Փաշինյանի խոսքով` կառավարությունը պետք է հավաքի երեք համաժողովների ընթացքում ներկայացված բոլոր բիզնես առաջարկները և այդ փաթեթները ենթարկի մասնագիտական փորձաքննության` հասկանալու, թե գաղափարը որքանով է ռեալ և իրականանալի: 

«Տնտեսական զարգացման և ներդրումների, ինչպես նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունները պետք է իրենց եզրակացությունը ներկայացնեն: Մենք ունենք պոտենցիալ ներդրումային ծրագրերի էլեկտրոնային հարթակ, որտեղ էլ իրականանալի ծրագրային առաջարկները պետք է ներկայացվեն, որպեսզի պոտենցիալ գորընկերները կարողանան միմյանց գտնել»,- ասել է վարչապետը` շնորհակալություն հայտնելով համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին: 

Տպել
1743 դիտում

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ