Վարկածի հերքում. «A-320»-ը վարել են պրոֆեսիոնալները

04/05/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մայիսի 4-ի համարում

Հայկական «Արմավիա» ավիաընկերության «A-320» մակնիշի ինքնաթիռի` մայիսի լույս 3-ի գիշերը տեղի ունեցած վթարի վարկածների շարքում ռուսական պաշտոնյաները մատնանշել էին նաեւ օդաչուների հնարավոր անփորձությունն ու դրա արդյունքում հնարավոր սխալը: Իսկ ովքե՞ր են եղել «A-320»-ի ղեկին նստած օդաչուները, եւ արդյո՞ք նրանք ունեցել են համապատասխան փորձառություն: «Արմավիայի» «A-320» օդանավերի էսկադրիլիայի հրամանատարի տեղակալ Արամ Եղոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքնաթիռը կառավարած օդաչուները` հրամանատար Գրիշա Գրիգորյանը եւ երկրորդ օդաչու Արման Դավթյանը, եղել են բարձրակարգ օդաչուներ: Գրիշա Գրիգորյանը ծնվել է 1966թ., ամուսնացած է, երեք որդու հայր: Ունեցել է մոտ 20 տարվա աշխատանքային փորձ:

Մինչ «A-320»-ի ղեկին նստելը թռել է տարբեր մակնիշի ինքնաթիռներով: Մասնավորապես, մինչեւ 2003թ. Գրիգորյանը աշխատել է Իրանում, չվերթներ է իրականացրել «ՅԱԿ-40» տիպի ինքնաթիռով: Հայաստան վերադառնալուց հետո, որպես բարձրակարգ օդաչու, նրան ուղարկել են Ստոկհոլմ վերապատրաստվելու եւ «A-320»-ով թռիչքներ իրականացնելու թույլատվություն ստանալու: Ստոկհոլմից վերադառնալուց հետո Գրիգորյանը 2004-ի ապրիլից սկսել է «A-320»-ով թռիչքներ իրականացնել: Իր աշխատանքային բոլոր տարիներին Գրիգորյանն իրականացրել է 5 հազար 5 հարյուր ժամվա թռիչք, որից 1400-ը՝ «A-320»-ով, 560 ժամը Գրիգորյանը թռիչքներ է իրականացրել որպես օդանավի հրամանատար: Վերը բերված թվերը օդաչուի փորձառության տեսանկյունից բավական պատկառելի ցուցանիշներ են:

Պնդումներ են հնչել նաեւ այն մասին, որ Սոչիի օդանավակայանը դժվարներից է, ինչի առնչությամբ Եղոյանն ասաց. «Շատ են խոսում այն մասին, որ Սոչին դժվար օդանավակայան է: Գրիշան այդ ամենն անցել էր, եւ նա Սոչիի օդանավակայանը գիտեր այնպես, ինչպես «Զվարթնոցը»»: Վթարված ինքնաթիռի երկրորդ օդաչու Արման Դավթյանը ծնվել է 1977-ին, ամուրի է: Մինչ «A-320»-ով չվերթներ իրականացնելը Դավթյանը թռել է «ՏՈւ-154»-ով: Այս ընթացքում նա աշխատել է Սոչիում գործող ավիաընկերություններից մեկում եւ Ադլերից մշտապես չվերթներ է իրականացրել տարբեր ուղղություններով: 2003-ին վերադարձել է Հայաստան եւ Թուլուզում վերապատրաստում անցնելուց հետո մի քանի ամիս «Արմավիայում» թռիչքներ է իրականացրել ֆրանսիական «ATR» տեսակի ինքնաթիռով:

Իսկ այն բանից հետո, երբ այդ ինքնաթիռները ետ են վերադարձվել ֆրանսիական կողմին, Դավթյանը մեկնել է Ստոկհոլմ «A-320»-ով թռիչքներ իրականացնելու թույլատվություն ստանալու համար: Դավթյանն ունեցել է երկու հազար երկու հարյուր ժամվա թռիչքային աշխատանքային փորձ, որից 1020 ժամը` «A-320» ինքնաթիռով: Ըստ Եղոյանի, եթե այս դժբախտ պատահարը չլիներ, ապա առաջիկայում պետք է սկսվեր երիտասարդ օդաչուի հրամանատարի կոչում ստանալու գործընթացը: Ի դեպ, որպեսզի երկրորդ օդաչուն ստանա հրամանատարի կոչում, անհրաժեշտ է, որ նա նախ ունենա համապատասխան փորձ եւ անցնի հատուկ գործընթաց: Այդ ողջ գործընթացը եւ չափանիշները սահմանել է «Էյրբաս» ընկերությունը, եւ վերջինիս մասնագետների վերահսկողությամբ էլ տեղի է ունենում «A-320»-ի օդաչուների որակավորումը:

Բացի այդ, որակավորում ստացած եւ կանոնավոր թռիչքներ իրականացնող օդաչուները պարտավոր են վեց ամիսը մեկ փորձաքննություն անցնել հատուկ սարքերի վրա: Այդ սարքերը ոչնչով չեն տարբերվում իսկական ինքնաթիռներից, եւ դրանցում ամեն ինչ համապատասխանում է իրական «A-320»-ին: Իսկ թռիչքը, վայրէջքը եւ ինքնաթիռի կառավարումն ամբողջությամբ ոչնչով չեն տարբերվում իրական կյանքում կատարվող չվերթներից: Հենց ինքնաթիռարտադրողի պահանջն է, որ բոլոր օդաչուներն իր սահմանած ծրագրով եւ ժամկետներում անցնեն փորձաքննություն: Ըստ Եղոյանի, «Արմավիայի» օդաչուները փորձաքննությունն անցնում են Դուբայի օդանավակայանում: Հոգնածության արդյունքում հնարավոր սխալի տարբերակը եւս Եղոյանը բացառեց՝ նշելով այն փաստը, որ «A-320»-ի անձնակազմը մինչ Սոչի թռչելը վերջին չվերթն իրականացրել է ապրիլի 30-ին: 

Անձնակազմի մնացած անդամների տվյալներն այսպիսինն են. բորտուղեկցորդներ՝ Մարինե Հասրաթյան, ծնվել է 1971թ., ամուսնացած է, ունի մեկ որդի, Լուսինե Գեւորգյան՝ ծնվել է 1979թ., ամուսնացած է, ունի մեկ աղջիկ, Անահիտ Աբելյան՝ ծնվել է 1961թ., ամուսնացած է, երկու որդու մայր, Ռոստիսլավ Շելեմետեւ` ծնվել է 1981-ին, ամուրի է, եւ Արմեն Հարությունյան` ծնվել է 1980 թ.: 

Ի դեպ, պարզվում է՝ «A 320»-ի հրամանատար Գրիշա Գրիգորյանը մի քանի ամիս առաջ մեկ անգամ արդեն փրկել է իր եւ իր ղեկավարած ինքնաթիռում եղած ուղեւորների կյանքը: Դեպքը տեղի է ունեցել 2005թ. դեկտեմբերի 27-ին: Եկատերինբուրգից Երեւան ուղեւորվող ինքնաթիռում վթարային իրավիճակ է ստեղծվել, նախ  ինքնաթիռն է ապահերմետիկացվել, այնուհետեւ օդափոխության համակարգն է սկսել չգործել, ինչի արդյունքում ինքնաթիռում թթվածնի պակաս է առաջացել: Այս ամենը տեղի է ունեցել նույն այն «A-320»-ում, որը վթարի ենթարկվեց Ադլերի մատույցներում: Իսկ ինքնաթիռի հրամանատարը, ինչպես արդեն նշեցինք, եղել է նույն Գրիշա Գրիգորյանը, որը այս արտակարգ իրավիճակում կարողացել է վթարային վայրէջք կատարել նույն Եկատերինբուրգի օդանավակայանում: 

Վահագն Հովակիմյան

Տպել
1744 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)