Սամվել Բաբայանը դատի է տվել Արցախի ոստիկանությանը. առաջին նիստի օրը հայտնի է

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը դատի է տվել Արցախի ոստիկանությանը՝ իրեն հաշվառումից հանելու համար:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Բաբայանը՝ հավելելով, որ գործով առաջին նիստը տեղի կունենա մայիսի 23-ին՝ Ստեփանակերտում:

Հիշեցնենք, որ  Սամվել Բաբայանը ավելի վաղ հայտարարել էր, որ ծրագրում է իր թեկնածությունն առաջադրել 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում: Հաշվի առնելով, որ թեկնածության առաջադրման համար անհրաժեշտ է վերջին 10 տարվա մշտական բնակություն, իսկ Բաբայան այդ շրջանում Արցախում չի բնակցվել, նա նախատեսում է այս տարվա մարտ ամսից ստորագրահավաք սկսել` Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու նպատակով: Բաբայանը նաեւ հայտարարել էր, որ վերջերս է իմացել, որ իրեն 2006 թվականին զրկել են Ղարաբաղի քաղաքացիությունից այն դեպքում, որ ոչ մի անգամ նման դիմում չի գրել եւ ոչ էլ դրա մասին հայտարարել է:

Արցախի ոստիկանությունն էլ պարզաբանում էր տարածել՝ նշելով, որ Սամվել Անդրանիկի Բաբայանը իր դիմումի համաձայն հանվել է ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի իր բնակարանի հաշվառումից՝ ՀՀ Երեւան քաղաքում հաշվառվելու համար:

Նախորդ դատական նիստին Սանասար Գաբրիելյանը աղմկոտ հայտարարություն էր արել՝ նշելով, որ Գեորգի Կուտոյանը ու մի քանի աշխատակիցներ ասել են` Բաբայանի դեմ ցուցմունք տուր՝ ո՛ր երկիր ուզես, քեզ կուղարկենք: Հարցին՝ դուք նման կերպով ցուցունքներ կորզելուց տեղյա՞կ եք ու տեղեկություն ունե՞ք՝ ինչ ձեւով են ԻԳԼան ԱԱԾ-ին հանձնած Հրաչյա Մայիլյանից ցուցմունքներ կորզել, Բաբայանը պատասխանեց.

«Ես տեղյակ չեմ՝ ինչ են արել, ոնց են արել, վստահ եմ, որ արել են: Նույն ձեր ասած Հրաչյա Մայիլյանին բերել են դատարան՝ նրան բացատրելով, որ ինքը իրավուք ունի հարցերին չպատասխանել, հիմա այդ իրավունքից զրկվել է, կինոն նայելու ենք»,- ասաց նա: Մեր հարցին՝ պնդելո՞ւ եք, որ Մայիլյանը գա դատարան, Բաբայանը պատասխանեց. «Իհարկե, առանց իրա ոնց կլինի»: Մեր հարցին՝ Գեորգի Կուտոյանը ձեր հետ հանդիպե՞լ է, Բաբայանը արձագանքեց. «Ես ոչ ծանոթ եմ այդ անձի հետ, ոչ էլ ինձ հետաքրքրում է»: Մեր դիտարկմանը, որ նա ԱԱԾ նախկին տնօրենն է եղել, Բաբայանը արձագանքեց. «Չի էլ հետաքրքրում նման մարդ»: Հարցին՝ ձեր վրա ճնշումներ եղե՞լ են, պատասխանեց. «Չէ, չեն կարող ինձ ճնշել»:

Հարցին՝ ի՞նչ փուլում է մարտից Արցախում ստորագրահավաք սկսելու եւ 2020 թվականին  նախագահական ընտրություններին մասնակցելու գործընթացը, Բաբայանը պատասխանեց, որ ստորագրահավաքները մայիսի 20-ի կողմերը կսկսվեն: Հարցին՝ Արցախում վախի մթնոլորտ կա՞, Բաբայանը պատասխանեց. «Եթե մարդկանց ասում են՝ եթե դուք ինչ-որ մի քայլ անենք, մենք ձեզ գործից կազատենք, իհարկե վախ է»: Ճշտող հարցին՝ եթե փաստեր ունեք, ինչո՞ւ իրավապահներին չեք դիմում, Բաբայանն ասաց. «Ի՞նչ իրավապահ, մի քիչ լրջացեք, ամբողջը իրար հետ են, դիմում եմ՝ ինչ անեմ՝ ինքս ինձ անհարմար վիճակում դնե՞մ»:

Նշենք, որ այսօր դատարանում ընթանում էր Սամվել Բաբայանի եւ նրա ընկերների գործով դատական նիստը: Դատարանում այսօր կրկին հետազոտվեցին գործում եղած այն ապացույցները, որոնք հետազոտվել էին դեռեւս առաջին ատյանի դատարանում:

Տպել
3040 դիտում

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից