Մանկապարտեզներից 30-ը նորոգվելու են ՄԱԿ-ի կողմից, այդ պատճառով էլ գումարն ուղղվել է աղբահանությանը. պարզաբանում

Դավիթ Խաժակյանը ճիշտ է նկատել՝ մայրաքաղաքի բյուջեում տեղի է ունեցել հոդվածափոխություն, եւ 236 մլն դրամ է հատկացվել՝ աղբատար մեքենաների հրատապ գնումը կազմակերպելու համար:

Իսկ գումարը վերցվել է նախակրթական հաստատությունների հիմնանորոգման համար նախատեսված հոդվածից:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ արձագանքելով Խաժակյանի գրառմանը, թե գգումարը վերցվել է եւ ուղղվել աղբահանությանը, մինչդեռ մանկապարտեզների նորոգումը եւս կարեւոր է:

Պարզաբանելով, Կարապետյանը գրել է.

«Բանն այն է, որ հիմնանորոգումների տարեկան ծրագրով նախատեսված մանկապարտեզներից շուրջ 30-ը ֆինանսավորելու է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, այսինքն, Երեւանի բյուջեից խնայվում են միջոցներ, որոնք տարվա վերջում դառնալու էին տնտեսում: Փոխարենը, դրանք արդեն այս պահին կծառայեն քաղաքին՝ աղբահանության կարեւորագույն խնդիրը լուծելու համար:

Մանկապատեզների հիմնանորոգման համար նախատեսված տարեկան բյուջեն, հիշեցնեմ, մոտ 1.5 միլիարդ էր: Հոդվածափոխության արդյունքում վերանորոգումների ծավալներ չեն փոփոխվի՝ կնորոգվի նույքան մանկապարտեզ, որքան նախատեսված էր տարեսկզբին:

Սա սովորական հոդվածափոխություն է, որն արվում է բյուջետային տարվա ընթացքում տասնյակ անգամներ տարբեր հոդվածներով` տնտեսումների առավել արդյունավետ օգտագործման եւ բյուջեի դինամիկության ապահովման նպատակով»:

Դավիթ Խաժակյանի գրառումը՝ այստեղ:

Տպել
1583 դիտում

Վրաստանում հարցվածների 49 տոկոսի կարծիքով երկիրը զարգանում է ոչ ճիշտ ուղղությամբ. NDI

Պաշտպանը միջնորդեց չհեռանալու մասին ստորագրությամբ կամ գրավով ազատ արձակել Քոչարյանին

Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ-ի հանդեպ ուղիղ մեսիջ էին այսօրվա դատավորին․ Լեւոն Քոչարյան

Արմեն Սարգսյանն ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ Լուիջի Ամատին և Բրիջիթ Բոումենին

Երեք տասնամյակ՝ նկուղում

Հայտարարություն մրցույթի մասին

Ղեկավարում եմ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան, բնակվում եմ Ֆրանսիայում, սակայն անձնագիրս հայկական է. Էմմիյան

Հայաստանն ընտրել է միջուկային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման թափանցիկ և բաց քաղաքականություն. նախարար

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ .դատարանը հրապարակեց որոշումը

Վանաձորում փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանում հայտնաբերել կնոջ դի

Մոլդովայի նախագահը Երևանում կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

Մեր արձագանքը համարժեք է խնդիրներին. վարչապետն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Սիրիայի հակամարտությունից մինչեւ ռազմական համագործակցություն. ինչի՞ մասին են խոսել Պուտինը, Ռոհանին ու Էրդողանը

Մենք չենք միանում այդպիսի նախաձեռնություններին․ պետք է կոնկրետ հիմք լինի․ Պետրոսյանը՝ «Իմ քայլի» որոշման մասին

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղն Ալեքսանյանին ու Չալյանին անվճար կրթություն է առաջարկում

Սխալ տողադարձումներով պաստառներ Գյումրիում. Անկախության տոնակատարությունները համակարգում է ՀՀ վարչապետի աշխատակազմը

Թրամփը որոնում է երկրի տնտեսական աճը բարձր պահելու միջոցներ

Համացանցում տարածվել են Ջիգարխանյանի ու նախկին կնոջ լուսանկարները. նորից միասին են

Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը

Հույս ունեմ՝ պարոն Վանեցյանն առիթ կունենա ասել՝ ինչ էր ակնարկում իր հրաժարականի տեքստում․ Իվետա Տոնոյան