Արսեն Թորոսյանը փորձագետների հետ քննարկել է ոչ վարակիչ հիվանդություններին առնչվող միջոցառումների ընդլայնումը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է «Ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման և հսկողության ոլորտում ներդրումները հիմնավորող փաստարկներ. առաքելություն Հայաստան» ծրագրի շրջանակում Հայաստան այցելած Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Միավորված ազգերի կազմակերպության փորձագետների թիմին՝ ԱՀԿ գլխավոր քարտուղարի տեղակալի գրասենյակի տնօրեն Սվետլանա Ակսելրոդի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Առաքելության նպատակն է մշակել ՈՎՀ-ի կանխարգելմանն ու հսկողությանն ուղղված ներդրումները հիմնավորող փաստարկներ, որոնք կօգնեն երկրներին կատարել ՈՎՀ-ի հետ կապված ծախսերի գնահատում, խթանել ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին ուղղված ազգային արձագանքման միջոցառումները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոչ վարակիչ հիվանդությունների հիմնախնդիրները, ոլորտում արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը, համագործակցության նորանոր ուղիները, ինչպես նաև ՈՎՀ ռիսկի գործոնների նվազեցմանն ուղղված միջգերատեսչական համագործակցության խթանումը և իրականացվող միջոցառումների ընդլայնումը: 

Հաշվի առնելով Հայաստանում ՈՎՀ կանխարգելման և առողջապահության համակարգի բարեփոխումների անհրաժեշտությունը` 2018 թվականի նոյեմբերին ՄԱԿ-ի փորձագետների թիմն այցելել է Հայաստան և դրա արդյունքում պատրաստվել է «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը և հսկողությունը Հայաստանում․ ներդրումները հիմնավորող փաստարկներ» թեմայով զեկույց:

Զեկույցում ներկայացված են  ՈՎՀ հիմնախնդիրները և այդ հիվանդություններով պայմանավորված տնտեսական ծախսերը (թե՛ ուղղակի և թե՛ անուղղակի), որոնք կազմում են362.7 մլրդ ՀՀ դրամ, ինչն էլ հավասար է 2017թ.-ի հանրապետության համախառն ներքին արդյունքի 6.5%-ին: Հարկ է նշել, որ Հայաստանում առավել տարածված չորս ՈՎՀ-ից մահացության բեռը կազմում է շուրջ 85%, վաղաժամ մահացությունը` շուրջ 20%»,- նշված է հաղորդագրության մեջ:

Տպել
705 դիտում

Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երը ամեն օր ժամը 09:00-18:00-ն շարունակում է փակ մնալ բեռնատարների համար

Երեւանի բնակարաններից մեկում հայտնեբերվել է դի

Երեւանում հրազենի գործադրմամբ ոստիկան է սպանվել. 1 ոստիկան էլ վիրավոր է

Թուրքական «Խաղաղության աղբյուրը». բոլորը կողմ են՝ դեմ խոսելով

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է China Union Pay կազմակերպության խորհրդի նախագահի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ

Շվեդիան չեղարկել է Թուրքիային զինտեխնիկա մատակարարելու բոլոր թույլտվությունները

Բեթհովենի 250-ամյակին և բեռլինյան պատի 30-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն. հանդիպում Գերմանիայի դեսպանի հետ

Տավուշի մարզում Porsche-ն մի քանի պտույտ գլորվելով ընկել է ձորակը. կա 1 զոհ, 1 վիրավոր

ՀՀ ֆուտբոլի հավաքականը պարտվեց ու գործնականում կորցրեց Եվրո 2020-ում հայտնվելու հնարավորությունը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Լիտվայի դեսպանին

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ պատգամավոր Զատուլինի՝ Արցախ կատարած այցի պատճառով

ՀՀ ֆուտբոլի հավաքականը 2-րդ գոլը բաց թողեց Ֆինլանդիայից. արդեն պարտվում է 0:2

Ինչ եկամուտներ են հայտարարագրել ԱԱԾ ՊՊԾ արդեն նախկին պետ Գրիգորի Հայրապետովը, նրա կինն ու դուստրը

Խաղաղություն ու բարօրություն վրաց ժողովրդին. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի վարչապետին

Ոստիկանության Հրազդանի բաժնում մեծ քանակությամբ տարբեր տեսակի զինամթերք է հանձնվել (տեսանյութ)

ՀՀ ֆուտբոլի հավաքականը գոլ բաց թողեց Ֆինլանդիայի դեմ խաղում. պարտվում է 0:1

Հակատուբերկուլոզային դիսպանսերը դեռ չի փակվի, սակայն քննարկվում է կառույցին տրվող ֆինանսական միջոցների կրճատման հարցը

ՀՀ Ազգային ժողովի նախագահը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանում

Վարչապետ Փաշինյանի անունից ի պատիվ Գեորգի Գախարիայի տրվել է պաշտոնական ընթրիք