Թուրքիայում քրեական գործեր են հարուցվել՝ կապված քաղաքապետի ընտրություններում ենթադրյալ խախտումների հետ

Թուրքական դատախազությունը տասնյակ քրեական գործեր է հարուցել՝ կապված Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում ենթադրյալ խախտումների հետ։ Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը մարտի 31-ին քաղաքապետի ընտրություններում պարտությունից հետո փորձում է վերադարձնել քաղաքի վերահսկողությունը։ Ընտրություններում հաղթել էր ընդդիմադիր Ազգային հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն:

Նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը պահանջել է չեղյալ համարել ընտրությունները եւ Ստամբուլում նոր ընտրություններ նշանակել՝ վստահեցնելով, որ «կազմակերպված հանցավորությունն» է օգնել ամրագրել Իմամօղլուի հաղթանակը:

Այժմ իշխանությունները մտադիր են հարցաքննել ընտրական տեղամասերի ավելի քան 100 աշխատակիցների, որոնք 32 առանձին գործերում դիտարկվում են որպես կասկածյալներ։ Հետաքննությունը կենտրոնացած է Ստամբուլի երեք շրջանների վրա, որոնք քաղաքի ասիական մասում են:

Ստամբուլում քվեարկության մասին վեճերը նյարդայնացնում են առանց այն էլ անկայուն ֆինանսական շուկաները, քանի որ ներդրողներին անհանգստացնում է քաղաքական անկայունությունը։ Բարձրագույն ընտրական խորհուրդը դեռեւս ԱԶԿ-ի միջնորդությամբ ընտրությունները չեղյալ համարելու որոշում չի կայացրել: 

Տպել
2702 դիտում

Հայաստանից Վրաստան մեկնող մի խումբ ուղեւորների թույլ չի տրվել հատել սահմանը. մեքենայում գտնված 2 չինացիները ջերմել են

Մեջը ուժ չկա, առյուծի թևերը կապ չունեն կենդանու հետ, թրերը հայկական չեն. քննարկվում է ՊՆ նոր տարբերանշանը

Բժշկասանիտարական հսկիչ կետերը օդանավակայաններում մշտական հսկողություն են իրականացնում ՀՀ ժամանող ուղեւորների նկատմամբ

Տիգրան Ավինյանը Գորիսում մասնակցել է Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումներին

Բերման ենթարկված Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սիսիանում մասնակցել է Բանակի 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին

Աշտարակում ջրի խնդիրն ապակենտրոնացված ձեւով են լուծել. քաղաքի ծայրամասերում մշտական ջրամատակարարում կա, կենտրոնում՝ չէ

Թրամփի փաստաբանները կարծում են՝ Զելենսկին ունեցել է հանդիպում ԱՄՆ-ի նախագահի հետ, նորի կարիքը չկա

«Էրեբունի պլազա» ներխուժած երիտասարդը ցանկացել է Սեդրակ Քոչարյանից պարզել, թե ինչու են իրեն ծրագրավորել. պաշտպան

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 20 մասնակիցները

Երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի հիշատակության օրն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Բերման է ենթարկվել «Քաղաքացիական գիտակցություն» հկ նախագահ Նարեկ Սամսոնյանը. Արսեն Բաբայան

Ադրբեջանն արգելել է Ուկրաինայի ՆԳՆ հայ աշխատակցուհուն մասնակցել Բաքվում անցկացվող սեմինարին

Ավտովթար է տեղի ունեցել Սարատովի մարզում. զոհը եւ տուժածները ՀՀ քաղաքացիներ են

Ռուսաստանում սպանվել են Ռոստովի շրջանային պատգամավորն ու կինը

Դանակահարություն՝ Նուբարաշենի բանտում. 2 դատապարտյալ է տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն

Արմեն Սարգսյանն Արարատում մասնակցել է Բանակի օրվան նվիրված տոնական միջոցառմանը

Ոստիկանության շենքից դուրս է եկել «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանը

Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մահվան դեպքով վկաներ կան. ՌԴ ՔԿ

Հրդեհներ են բռնկվել հանրապետության խոտածածկ տարածքներում, այրվել է 5.5 հա տարածք