Դուք ոչ մի բովանդակային պահանջ չեք ներկայացրել մանկապատանեկան ամսագրեր տպագրելու վերաբերյալ. բաց նամակ ԿԳ նախարարին

Պարոն նախարար, մանկապատանեկան մամուլի տպագրության մրցույթի վերաբերյալ Դուք Ձեր  խոսքում մեր (Կանչ թերթ, Ծիծեռնակ, Աղբյուր ամսագրեր) մասին  ասացիք.  «Մարդիկ լրացուցիչ ջանք պետք է գործադրեին պատշաճ կերպով մասնակցելու  մրցույթներին»: Ինչ է նշանակում  «պատշաճ կերպով». նախարարության որ պահանջն է մրցույթ-տենդերի համար «լրացուցիչ ջանքեր» ենթադրում. չէ որ Դուք ոչ մի  բովանդակային պահանջ չեք ներկայացրել մանկապատանեկան ամսագրեր տպագրելու վերաբերյալ Ձեր միակ պահանջը եղել է ցածր գինը ով  ավելի էժան:

Ցույց տվեք որևէ փաստ, որ դուք, իրոք, որևէ պահանջ, չափորոշիչ եք առաջադրել, և մենք, ինչպես դուք եք հայտարարում, պետք է «լրացուցիչ ջանքեր» գործադրեինք մրցույթին «պատշաճ կերպով» մասնակցելու համար: Ավելին, առաջարկում ենք մատնանշել գոնե մեկ ապացուց, որ Ձեր հայտարարած տենդերը շահողները բովանդակային առումով ավելի «պատշաճ կերպով» են  մասնակցել մրցույթին, քան մենք:

Ինչու՞ եք Ձեր խոսքերով ուզում պատրանք ստեղծել իբր  մրցույթի համար ինչ-որ  բովանդակային պահանջներ, չափորոշիչներ եք մշակել, որոնց մենք, իբրև թե, պատշաճ չենք պատրաստվել: Այս կերպ ուզում եք արդարացնել այն, թե ինչ սառնասրտությամբ եք գլխատում գրեթե հարյուրամյա մանուկներին «Կանչին», «Ծիծեռնակին», «Աղբյուրին»: Հանուն ինչի՞, ձևական մրցակցային դաշտի:

«Լրացուցիչ ջանքեր» (ինչպես Դուք եք ասում հարցուպատասխանի ժամանակ) մեզանից  կպահանջվեին, եթե մրցույթի համար դուք գոնե մեկ, կրկնում ենք, գոնե մեկ բովանդակային չափորոշիչ  առաջադրեիք: Ցավոք, մանկապատանեկան մամուլ տպագրելու Ձեր միակ, այն  էլ ոչ  բովանդակային պահանջը ցածր գինն է եղել: Թե՞ Ձեր ասած՝ լրացուցիչ ջանքերը և ՙպատշաճ կերպով՚-ը միայն այդ ցածր գնի համար պետք է գործադրվեին:

Բայց....

Ուզում  ենք Ձեզ  հիշեցնել, որ ամսագրերի մրցույթի  տեխնիկական  բնութագրերը  նախարարության համապատասխան  բաժնից հենց մեզ և նույն մրցույթում ՙպարտված՚ ՙՄանանա՚ կենտրոնին  են խնդրել կազմել: Մենք ընդառաջել ենք  Ձեզ կազմելու տեխնիկական բնութագրերը: Դուք այդքանն էլ չեք կարողացել անել£ Բայց խոսում եք մեր մրցույթին պատշաճ կերպով  պատրաստվել չկարողանալուց: Կամ ինչպե՞ս է, որ մենք (Ձեր փոխարեն) կազմել ենք այդ տեխնիկական բնութագրերը, բայց չենք կարողացել ՙպատշաճ կերպով՚  մասնակցել դրանց հիման վրա հայտարարված  մրցույթին:

Մեր մասին Դուք Ձեր խոսքը շարունակեցիք հետևյալ կերպ. «Տասնամյակներ շարունակ հենց էնպես  ֆինանսավորում են ստացել, էդ ամսագրերի մեծ մասը դպրոցներ չեն հասել»:

Բայց չէ՞ որ Դուք և Ձեր նախորդներն եք արգելել ամսագրերը և թերթը դպրոց  մտցնել իբր կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար: Արգելում եք, հետո գնում դպրոց, ուսումնասիրում և պարզում, որ սուբսիդավորվող  ամսագրերի մեծ մասին աշակերտները  ծանոթ  չեն: Սա պարզապես զավեշտ է: Իսկ գնացե՞լ եք, ասենք, Աբխազիայի հայկական դպրոցներ, Ախալքալաքի դպրոցներ, Արցախ, ԱՄՆ-ի, Պարսկաստանի, Ռուսաստանի հայ համայնքներ կամ գոնե Հայաստանի  սահմանամերձ գյուղեր, ուր որպես նվեր, անվճար ուղարկել ենք մեր պարբերականները (չանհանգստանաք, համապատասխան  ստացականները հաշվապահությունում  պահպանվում են):

Ասում եք Տասնամյակներ շարունակ հենց էնպես ֆինանսավորում են ստացել՚. Դուք գիտե՞ք, որ այդ պարբերականների ընդհանուր տպաքանակը ամսական գրեթե 400 000-ի է հասել:

Մենք մեր պարբերականները փորձել ենք առաջին հերթին  մարզերի գյուղական շրջանների երեխաներին հասցնել, որովհետև նրանց նկատմամբ  անտարբերությունը, նրանց  անտեսվածությունը ահավոր չափերի են հասնում, և այդ երեխաների մեծ մասը  համակարգիչ չունի, համացանցից չի օգտվում, այլապես Ձեզ թույլ չէր տա նման  հայտարարություն (ՙհենց էնպես  ֆինանսավորում են ստացել՚ ) անել Թեև համացանցից օգտվող շատ երեխաներ նույնպես ֆեյսբուքում բարձրաձայնել են մեր պարբերականների փակման մտահոգությունը: Դուք ֆեյսբուքում հարց տվեցիք, թե ում են ծանոթ այս պարբերականները: Բայց մի՞թե Դուք չգիտեք հարց տալն ու սոցիալական հարցում անցկացնելը բոլորովին տարբեր բաներ են: Ձեր արածը, մեղմ ասած, գրագետ չէր: Եվ Ձեր ելույթում ասում եք պարզել ենք:

Թերևս մի հարցում ճիշտ եք. սուբսիդավորմամբ չնչին տպաքանակովª 2000, լույս տեսնող պարբերականը, իհարկե, երեխաների մեծ մասին պետք է անծանոթ լիներ£ Իմիջիայլոց, իսկ Դուք տեղյա±կ եք, թե Ձեր ֆեյսբուքյան հարցուպատասխանի 17 000 դիտումից քանի հավանում-լայք ունեք: Նույն օրվա վերջում 200-ի էլ չէր հասել. սա Ձեր սիրած ֆեյսբուքում: Իսկ Դուք ուզում եք  որ մեր 2000 տպաքանակը մեծ ճանաչում ունենա Հայաստանով մեկ:

Ասում եք «հենց էնպես ֆինանսավորում են ստացել»… Մի կողմ թողնենք այն, որ Դուք պարզապես վիրավորում եք բազմաթիվ սերունդներ կրթած օջախների: Դուք գոնե տեղյակ եք, որ շատ հայտնի ու սիրված  գրքեր (օրինակ Հրանտ Մաթևոսյանի «Մեր վազքը» պատանեկան  պատմվածքների  չքնաղ ժողովածուն) «Աղբյուրի» շնորհիվ ու նախանձախնդրությամբ են կյանքի կոչվել:

Ասում եք «հենց էնպես ֆինանսավորում են ստացել»… Դուք գիտե՞ք, որ անկախացած Հայաստանի մամուլում Արցախյան շարժման առաջամարտիկը «Կանչ» թերթն է եղել:

Դուք  պարզապես  անտեղյա՞կ եք, որ գոնե «Կանչը», «Ծիծեռնակը» եւ «Աղբյուրը» ՀՀ օրենսդիր մարմնի  որոշմամբ և ոչ թե՞ հենց այնպես՚ են ֆինանսավորվել: Երևի մի բան արժեցել են, որ նրանց համար օրենսդիր մարմնի  հատուկ  որոշում կա, որը դեռ ոչ ոք  անվավեր չի ճանաչել: Սա էլ հարցի իրավական  կողմն է, որին  նույնպես, ցավոք, Դուք  անտեղյակ եք  կամ որը չտեսնելու եք տալիս, անտեսում եք, ինչպես որ անտեսեցիք ի պաշտպանություն մեր պարբերականների՝

Հայաստանի գրողների միության հայտարարությունը,

Հայաստանի ժուռնալիստների  միության հայտարարությունը

ճանաչված շատ գրողների հայտարարությունները£

Ասում եք հենց էնպես ֆինանսավորում են ստացել... 

Ասում եք…

 

«ԱՂԲՅՈՒՐ» մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիր՝ Թադևոս Տոնոյան

 «ԿԱՆՉ» թերթի գլխավոր խմբագիր՝ Վարուժան Մնացականյան

 «ԾԻԾԵՌՆԱԿ» ամսագրի գլխավոր խմբագիր՝  Անուշ Վարդանյան

 02.05. 2019   

Տպել
2318 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում