Ընտրությունների ելքը վճռելու է բացառապես մեկ գործոն` դա աբովյանցու քվեն է. Ռոմանոս Պետրոսյան

Հունիսի 9-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ: Գործող համայնքապետ Վահագն Գեւորգյանը հայտարարել էր, որ կրկին մասնակցելու է ընտրություններին: Օրերս Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրելու է իր թեկնածուին:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ռոմանոս Պետրոսյանը հրապարակեց ՔՊ-ի թեկնածուի անունը:

- Պարոն Պետրոսյան, ո՞վ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում:

- ՔՊ վարչությունը որոշում է կայացրել Աբովյանի քաղաքապետի հերթական ընտրություններին առաջադրելու իր թեկնածուին: Այդ թեկնածուն Աբովյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կառույցի անդամ է, նախկինում տեղական ինքնակառավարման ոլորտում բավականին փորձ ունեցող Գրիգոր Գուլյանը: Գուլյանը մեր քաղաքական թիմի, մեր կուսակցության լիարժեք անդամ է եւ կիսում է մեր քաղաքական տեսլականը՝ հայաստանյան քաղաքական ներկապնակում ու մասնավորապես՝ Աբովյան քաղաքի տեղական ինքնակառավարման գործում մեր պատկերացումներն ու առաջիկայում իրականացվելիք ծրագրերը:

- Գրիգոր Գուլյանը կարծես թե այդքան էլ հայտնի անուն չէ հանրության շրջանում: Այս առումով ՔՊ-ն խնդիր չի՞ ունենա:

- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդամենը 4 տարեկան է: Եթե հայտնիության առումով նայենք, ապա եզակի քաղաքական գործիչներ ունենք այսօր Հայաստանում: Նրանց գերակշիռ մասն արդեն իսկ ՔՊ-ում են ու իրենց քաղաքական մաքուր անցյալով, սկզբունքային եւ գաղափարական գործունեությամբ այսօր կարողանում են մաս կազմել այն բարեփոխումների ընթացքին եւ առհասարակ այն քաղաքական գծին, որն իրականացնում ենք հետհեղափոխական Հայաստանում:

Այսինքն, հայտնի լինելու կամ հայտնի չլինելու հանգամանքը գրեթե չի խոչընդոտում մեր ծրագրերի իրականացմանը: Մեր գործիչներից էլ շատ-շատերը հայտնի չէին, բայց այսօր լավագույնս իրականացնում են իրենց վրա դրված պարտականություններն ու լիազորությունները: Գրիգոր Գուլյանի մասին պետք է ասեմ, որ տեղական ինքնակառավարման մարմնում հայտ ներկայացնող քաղաքացին եւ գործիչը պարտադիր չէ, որ համապետական ճանաչում ունենա, եթե ինքն այդ նույն քաղաքում ծնվել է, գործում ու ապրում է եւ նաեւ այդ քաղաքում ունի մեծ շրջապատ եւ հարգանք: Իր մասնագիտական գործունեության ընթացքում նա աչքի է ընկել բազմաթիվ դրական հատկանիշներով եւ պիտի շեշտեմ, որ նաեւ լայն շրջապատ ունեցող անհատ է: Լայն կոնսոլիդացիայի արդյունքում է Գուլյանը ներկայացվել վարչությանը եւ վարչությունը, հաշվի առնելով կուսակցական ակտիվի քննարկումները, ամրագրել է, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ թեկնածուն Գրիգոր Գուլյանն է:

- Որպես ՔՊ վարչության անդամ, ինչպե՞ս եք գնահատում ձեր կուսակցի շանսերն Աբովյանի քաղաքապետի ընտրություններում:

- Իմ կուսակցի շանսերը ընտրություններում բավականին բարձր եմ գնահատում: Նաեւ այն կոնտեքստում, որ Աբովյանում դեռեւս տեղական ինքնակառավարումն իրականացվում է նախկին իշխանության ներկայացուցիչ քաղաքական ուժի աջակցությունը վայելող քաղաքապետի կողմից: Աբովյանում դեռեւս ունենք որոշակի երեւույթներ ու առերեւույթ նաեւ խնդիրներ, որոնք ազդում են կյանքի որակի վրա եւ ճիշտ քաղաքականություն վարելու արդյունքում դրանք կարող են մեկընդմիշտ լուծվել՝ շատ ավելի կարճ ժամկետներում, քան այս վերջին տարիներին է փորձ արվել: Ասեմ ավելին՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը հեղափոխական այն կուսակցությունն է, որը կենտրոնական իշխանության, տարածքային կառավարման մարմիններում արդեն լիարժեք կառավարում է պետական համակարգում, սակայն տեղական ինքնակառավարման ոլորտում դեռեւս հին են՝ հին քաղաքական մշակույթ կրող, նախկին իշխանությունների մաս կազմող կուսակցություններից մնացած գործիչները: Ու, եթե Աբովյանի քաղաքապետի ընտրություններին նաեւ գլոբալ քաղաքականության կոնտեքստից նայենք, ապա սա հեղափոխության տրամաբանական շարունակությունն է, հեղափոխության նոր առաքելությունն է, հեղափոխության նոր պահանջները հասցնելու ամենահեռավոր համայնքներ, ամենահեռավոր գյուղեր:

Իհարկե, Աբովյանը հեռավոր համայնք ու գյուղ չէ: Պարզապես Աբովյանում ունենք հերթական ՏԻՄ ընտրություններ եւ հասունացել է պահը, որ այստեղ եւս պետք է ՏԻՄ փոփոխություններ լինեն: ՔՊ-ն, որպես նաեւ իշխող ուժ, անհրաժեշտ է համարում Աբովյանում ունենալ իր թեկնածուն եւ քաղաքացու վճռորոշ քվեով իր թեկնածուի ընտրվելու պարագայում Աբովյանում իրականացվելու են այն բարեփոխումները, որոնք իրականացնում ենք այն քաղաքներում եւ բնակավայրերում, որտեղ մեր կուսակցական եւ քաղաքական արժեհամակարգը կիսող գործիչներ են ընտրվել:  

- Գիտենք, որ Աբովյանը տարիներ շարունակ եղել է ԲՀԿ-ի եւ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի իշխանության ներքո: Անգամ ժամանակին խոսակցություններ են եղել, որ Աբովյանում արգելվել է մի քանի տեսակ գարեջուր վաճառել խանութներում: Արդյո՞ք այժմ աբովյանցին այնքան ազատ է, որ կարող է գնալ եւ ազատ ընտրել նրան, ում ցանկանում է:

- Այո, անշուշտ աբովյանցին այնքան ազատ է, որ կարող է իր քվեն տալ իր նախընտրած քաղաքական ուժը ներկայացնող թեկնածուին եւ այդ քվեն լիարժեքորեն իրացնել, քանի որ դրա երաշխավորը այլեւս Հայաստանի Հանրապետությունն է: Եթե նախկինում, օրինակ՝ 2017 թվականին, ես, որպես ԵԼՔ դաշինքի պատգամավորության թեկնածու, միայն մեր քաղաքական դաշինքի երաշխիքը ունեի եւ պետության կողմից այդ երաշխիքը չունեի, որ իմ ընտրողի քվեն իրացվելու է եւ բոլոր 24-26 տեղամասերում մենք վստահված անձինք էին նշանակում, որպեսզի մեր քվեն պաշտպանեն, ապա այսօր աբովյանցու քվեն պաշտպանողը նախ եւ առաջ ՀՀ-ն է, նախ եւ առաջ կառավարությունն է, որին ժողովուրդն է պատվիրակել յուրաքանչյուր ընտրություն լեգիտիմության 100 տոկոսանոց բաղադրիչով անցկացնել: Աբովյանցուն դա ես երաշխավորում եմ, որպես պետական կառավարման ներկայացուցիչ:

Իսկ ձեր բնութագրերի հետ կապված որոշակի անհամաձայնություն ունեմ, քանի որ այդքան էլ այդպես ծայրահեղացված չէր Աբովյանում տվյալ քաղաքական ուժի գերիշխանությունը: Բայց քաղաքական առումով՝ այո, պիտի ասեմ, որ Աբովյանում տասնամյակներ շարունակ 1 ուժի կենտրոնից են թելադրվել խաղի կանոնները, 1 կուսակցություն է ամբողջությամբ տիրապետել ՏԻՄ բոլոր մարմինների գործողություններին՝ քաղաքապետ, ավագանու անդամներ հիմնականում այդ ուժի ներկայացուցիչներն են եղել: Ինչպես նաեւ համայնքային կազմակերպություններում ղեկավար անձինք, աշխատողները, բոլորն, առանց բացառության, որպես կանոն, այդ քաղաքական ուժի կոորդինացմամբ են գործել: Բայց այսօր ունենք տրամագծորեն այլ պատկեր, այսօր ունենք իրավագիտակից քաղաքացի, ունենք քաղաքացիական բարձր գիտակցություն Աբովյան քաղաքում եւ քաղաքացին ինքը տեսնում է, թե ինչպիսի բարեփոխումներ ենք իրականացնում մարզի այլ բնակավայրերում, ինչպիսի բարեփոխումներ է իրականացնում կառավարությունը այս տարածաշրջաններում: Ու այսօր տեղական ինքնակառավարման մարմիններում երկար սպասված փոփոխությունների ժամանակն է, որպեսզի կենտրոնական իշխանությունների, տարածքային կառավարման մարմինների եւ ՏԻՄ-երի միջեւ լինի քաղաքական-մշակութային, արժեհամակարգային ամբողջական ըմբռնում, որպեսզի սուբվենցիոն ծրագրերի տեսքով, հրատապ ծրագրերի տեսքով կառավարության ծրագրերը արդյունավետորեն ներդրվեն նաեւ այդ համայնքում: Աբովյանի գործող քաղաքապետի դեպքում այդպես չէ, ինչը ես  որակել էի քաղաքական սաբոտաժ:

- Եթե նայենք ռեսուրսներին՝ արդյո՞ք ԲՀԿ-ն քաղաքում չունի այդ ռեսուրսները՝ աշխատուժ, ուսանողներին անվճար երթեւեկության հնարավորություն՝ իր ձայներն ապահովելու համար:

- Դուք իրավացի եք, ավանդաբար ուժի կենտրոն հանդիսացած կուսակցությունն ունի իր բավականին ազդեցիկ լծակները՝ Աբովյանի ՏԻՄ ողջ համակարգում: Բավականին լուրջ ադմինստրատիվ ու բիզնես ռեսուրսներ ունեն: Բայց պետությունն իր դիրքերում է եւ օրենքով սահմանված կարգով՝ պետական մարմինները, համապատասխան գերատեսչությունները հետեւելու են նախընտրական եւ ընտրական ողջ գործընթացներին ու օրենքով սահմանված կարգով էլ կասեցնելու եւ հակազդելու են այնպիսի գործողություններին, որոնք կարող են ուղղակի կամ անուղղակի ներգործության փորձ ունենալ ընտրությունների վրա: Ընտրությունների ելքը վճռելու է բացառապես մեկ գործոն` դա աբովյանցու քվեն է: Աբովյանի քաղաքացին գնալու է ընտրատեղամաս եւ իր ընտրությունն է կատարելու հօգուտ այն քաղաքական ուժի, այն գործչի, այն թեկնածուի, որը, ինչպես ասում են՝ իր ծոցից է ելած, իր ցավը կիսում է եւ պատկերացնում է, թե քաղաքում ինչ առաջնահերթ խնդիրներ կան ու հավատարիմ է դրանք իրականացնելու տեսլականին: Իհարկե, տարածքային եւ կենտրոնական իշխանությունների գործուն աջակցությամբ:

- Ըստ ձեզ ուսանողը չի՞ մտածելու, որ եթե օրինակ չքվեարկեց այս կամ այն անձի օգտին՝ ինքն վաղն այլեւս անվճար չի գա Երեւան:

- Աբովյանի ուսանողը, իմ խորին համոզմամբ, ոչ թե մտածելու է, որ քվեարկի այդ քաղաքական ուժի օգտին եւ շարունակի երթեւեկել անվճար ավտոբուսներով, այլ այդ ուսանողը, վստահաբար կարող եմ ասել, քվեարկելու է այն թեկնածուի օգտին, որն այդ քաղաքում իրավահավասարության, տեղական ինքնակառավարման բյուջեի ճիշտ կառավարման, քաղաքի ռեսուրսների, ինչպես նաեւ տրանսպորտային ցանցերի, աղբահանության, կանաչ գոտիների, հողային ֆոնդի տնօրինման գործում գործելու է միայն այդ ուսանողի շահերից: Այսօր մեր Աբովյանի ուսանողին շատ ավելի հետաքրքիր է կանաչ գոտիները վերականգնելու, կանաչ ծառահատումները բացառելու, քաղաքին քաղաքի տեսք հաղորդելու, փողոցային առեւտուրը վերացնելու, քաղաքային շուկայի մշակույթը վերականգնելու հրամայականը, քան ընդամենը անվճար երթեւեկելու: Անվճար երթեւեկելու կարիք չունի աբովյանցին: Աբովյանցին աշխատանք կունենա, արժանապատիվ աշխատավարձ կստանա եւ արժանապատիվ վարձատրությամբ էլ իր հոգսերը կհոգա:

- Այսինքն, նաեւ աշխատավոր մա՞սը ազատ կքվեարկի, քանի որ աշխատուժի զգալի մասը դարձյալ նույն ուժի հետ կապվող ընկերություններում է աշխատում:

- Այո, մենք այսօր ունենք տարիներով կառավարվող մի համակարգ, որտեղ աշխատանքի ընդունվելը պրակտիկորեն անհնար է եւ Աբովյանի հենց համայնքային ենթակայության օղակներում, եթե փոքրիկ հարցում անցկացնեք, ապա աշխատակազմի ճնշող մեծամասնությունը, եթե ոչ ամբողջ աշխատակազմը բացառապես մեկ ուժի կենտրոնից ուղղորդված կամ մեկ ուժի թրի տակով անցած աշխատողներ են: Իսկ ահա այդ մատնանշած ուսանողն արդեն գիտի, որ տեղական ինքնակառավարումը, երբ իրականացվի ժողովրդի թեկնածուի եւ նաեւ իշխող քաղաքական ուժի կողմից, ապա նաեւ ինքը հնարավորություն կունենա կրթություն ստանալուց հետո ներգրավել քաղաքի ինքնակառավարման մարմիններում, համայնքային ենթակայության օղակներում եւ իր աշխատանքային կարիերան իր սիրելի քաղաքում կառուցել: Ոչ թե ստիպված լինի մայրաքաղաք Երեւանում իր աշխատանքային ապագան կազմակերպել: Աբովյանը բավական մեծ հնարավորություն ունի նաեւ ներդրումային միջավայրի առումով: Աբովյանը էկո քաղաք է, նաեւ ցանկանում ենք սմարթ քաղաք դարձնել: Ունենք արդեն քաղաքի զարգացման որոշակի հայեցակարգ, ինչը ժամանակին կհրապարակենք: Օրենքով սահմանված կարգով ՔՊ-ի թեկնածուն քարոզարշավի ժամանակ կխոսի այդ մասին քաղաքացիների հետ:

Տպել
7057 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն