ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարը հերքում է, որ Կոտայքի թեմի առաջնորդն իր հայրն է, սակայն չի հերքում, որ բարեկամն է

Այն լուրը, որ հանդիպել եմ վարչապետի հետ, չգիտեմ, թե որտեղից է եւ ինչ աղբյուր ունի: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը:

Կրկին անդրադառնալով իր ունեցվածքի թեմային՝ Քյարամյանն ասաց.

«Հանրության առաջ հաշվետու լինելու հանգամանքը հավաստվում է նաեւ նրանով, որ ճեպազրույցից մեկ օր հետո ՊՎԾ ֆեյսբուքյան պաշտոնական էջում ես պարզաբանում ներկայացրեցի եւ այդ պարզաբանմամբ որոշակի առումով ֆիքսվեց հայտարարագրածս գումարների ծագումնաբանությունը»:

Քյարամյանը նշեց, որ ինքը դատախազությունում ծառայության է անցել 2016 թվականի հունիսին, արդեն 2017 թվականին ներկայացրել հայտարարգիր, որում ներառել է քննարկման առարկա դարձած իր ողջ ունեցվածքը՝ այդ թվում՝ շարժական եւ անշարժ գույք եւ դրամական միջոցներ։

«Հետագայում տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել այլ մարմիններում եւ հետագայում ներկայացված հայտարարագրերում որեւէ էական փոփոխություն տեղի չի ունեցել, այսինքն՝ ամենասկզբից ես հայտարարագրել եմ ողջ ունեցվածքն ու գույքը»,- ասաց Քյարամյանը։

Հարցին, թե ՀՀ վարչապետը սխալվե՞լ է, երբ ասել է, որ Քյարամյանը հաշվետու չի եղել, նա պատասխանեց, որ վարչապետի սխալ կամ ճիշտ լինելու հանագամանքն ինքը չի որոշում։

«Իմ կարծիքով, յուրաքանչյուր պաշտոնատար անձ հաշվետու է հասարակության առաջ, եւ այդ հաշվետվողականությունն առավելապես պետք է դրսեւորվի՝ հայտարարագիր ներկայացնելով։ Պաշտոնատար անձը պարտավոր է օգտվել այդ ինստիտուտից»,- ասաց ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը։

Լրագրողների ճշտող հարցին՝ փորձե՞լ է արդյոք վարչապետն իրենից ճշտել գումարների ծագումնաբանությունը, Քյարամյանը պատասխանեց, որ իր եւ վարչապետի միջեւ եղած խոսակցությունը հրապարակման ենթակա չէ։

«Վստահաբար կարելի է ֆիքսել, որ հայտարարագրածս ունեցվածքը չի ձեւավորվել աշխատանքային գործունեության ընթացքում»,- նշեց նա։

Անդրադառնալով իր կնոջ ունեցվածքին՝ Քյարամյանն ասաց. «Ես ամուսնացել եմ ավելի վաղ, քան որեւէ պետական պաշտոն եմ զբաղեցրել եւ կինս այդ գումարներն ավելի վաղ է ունեցել»:

Դիտարկմանը, թե քննարկվում էր, որ իր հայրը Կոտայքի թեմի առաջնորդն է եւ այդ անուն ազգանունով էլ միայն 1 մարդ կա, սակայն 2 կողմերն էլ հերքում են դա, Քյարամյանն արձագանքեց. «Լրագրողներից մեկը ինձ զանգահարեց եւ այդ հարցը տվեց, ես պատասխանեցի, որ չեմ ցանկանում մեկնաբանել՝ չնայած, որ կարող եմ հեշտությամբ հերքել: Շեշտը դրեցի այն հանգամանքի, որ յուրաքանչյուր անձ ունի ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունք: Որպեսզի կրկին ճիշտ ընկալված լինեմ՝ ես հերքում եմ այդ լուրերը: Բարեկամ լինելը չեմ հերքում: Ես իմ ընտանեկան կյանքի հետ կապված որեւէ հարցի այլեւս չեմ պատասխանելու եւ ես խնդրում եմ այս հարցի պատասխանը դիտել ընտանեկան կյանքի գաղտնիության սկզբունքի կարեւորության տեսանկյունից»:

Նշենք, որ մամուլում գրվել էր, որ Քյարամյանի հայրը Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոսն է (անձնագրով՝ Էլբեկ Քյարամյան), ում անուն ազգանունով ընդամենը 1 մարդ կա գրանցված կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրողների ռեգիստրում:

Տպել
4048 դիտում

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով