Գ․ Ծառուկյանի վերաբերյալ ՔՈ ՍԴԿ-ի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Քաղաքացու որոշում կուսակցության ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Ստուգողական գործողություններ կկատարվեն եւ դրանց արդյունքում նախաքննական մարմինը պարտավոր է լինելու տալ իրավական գնահատական»,- ասաց Դավթյանը՝ ձեռնպահ մնալով կարծիք կամ գնահատական հայտնել՝ արդյոք ՔՈ-ի դիմումում նշած կետերով իսկապես հայաստանյան օրենսդրության խախտում եղե՞լ է, թե՞ ոչ։ Դատախազն ասաց, որ իր գնահատականներով կկաշկանդի այդ գործով նյութեր նախապատրաստող պաշտոնատար անձին․

«Ես այս պահին տեսել եմ այդ հաղորդման մեջ քրեադատավարական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին հաղորդում, որը պետք է քննվի ու դրան պետք է տրվի քրեաիրավական գնահատական, հետո եթե կունենամ այլ դիրքորոշում, դրա մասին կհայտնեմ»,- եզրափակեց Արթուր Դավթյանը։

Հիշեցնենք՝«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը օրերս դիմում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ քրեական հետապնդում հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ եւ նրան զրկել պատգամավորական մանդատից՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը։ ՔՈ-ն իր դիմումում ներկայացրել է հիմնավորումներ եւ կցել երկու տեսանյութ, որտեղ Գագիկ Ծառուկյանը խոսում է իր բիզնեսների մասին։

Տպել
1984 դիտում

Քոչարյանը դեռ հիվանդանոցում է. նա արգելել է ասել՝ կրկին վիրահատվե՞լ է, թե՞ ոչ

Բյուջետային «Wizz Air»-ը թռիչքներ կիրականացնի ՀՀ-ից, տոմսի արժեքը կսկսվի 24.99 եվրոյից

Նիդեռլանդների ԱԳՆ-ն անդրադարձել է Երեւանում դեսպանության բացմանը՝ այն անվանելով ստրատեգիական նշանակության

Երեւանի կենտրոնում կտեղադրվի Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակը

Գանձաքարում գազի թունավորումից ամուսիններ են մահացել

Երեւանի քաղաքապետարանը շուրջ 2 մլն դրամ հատկացրեց 2008-ի Մարտի 1-ի զոհերի հուշահամալիրի կառուցման համար

Հանրայինում եմ արդեն 22 տարի եւ դեռ ոչ մի անգամ աշխատանքից ազատման դիմում չեմ գրել. Անթառանյան

Մխիթարյանը խաղադաշտ մտավ ու 4 րոպե անց գոլ խփեց. նրա ցուցանիշները «Ռոմա» տեղափոխվելուց հետո

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում այրվել է տուն. 61-ամյա բնակչուհին այրվածքներ է ստացել

«Հայփոստ» ՓԲԸ աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ յուրացումների եւ փաստաթղթեր կեղծելու համար

Մանվել Գրիգորյանը գրավի դիմաց ազատ չի արձակվի. Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց որոշումը

Էրդողանն ԱՄՆ-ին սպառնացել է ընդունել ամերիկացիների կողմից հնդկացիների «ցեղասպանությունը»

Սերժ Սարգսյանն ու Սերգո Կարապետյանը առերես հարցաքննվել են

ԱԱԾ-ում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ. քննարկվել են ՀՀ անվտանգության սպառնալիքների չեզոքացման հարցեր

Լոռիում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը

Էջմիածին քաղաքում ոչ բնակելի վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է

«Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա-ընթրիքը՝ լուսանկարներով

Երևանում թալանել են Հայաստանում Վրաստանի դեսպանի՝ դիվանագիտական համարանիշով Mercedes-ը

Սարյան և Լեոյի փողոցների խաչմերուկում բախվել են 3 մեքենաներ, տուժել է վարորդներից մեկը

Սևան, Ճամբարակ քաղաքներում և Արագածոտնի տարածաշրջանում գիշերը ձյուն է տեղացել