37 նոր աշխատատեղ` 260 հազար դրամ միջին աշխատավարձով. Բալահովիտում գործարան կհիմնվի

02/05/2019 schedule12:25

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ներդրումային ծրագրի շրջանակներում «Մանուկյան կոնյակի գործարան» ՍՊԸ-ի՝ ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին:

Խոսքը 2019-ի մայիսի 15-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մասին է:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Մանուկյան կոնյակի գործարան» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին։ Ներդրումային ծրագրի շրջանակներում Ընկերությունը նախատեսում է ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում հիմնել և գործարկել ամբողջությամբ ավտոմատացված, միջազգային չափանիշներին համապատասխանող կոնյակի, գինու և մրգային օղիների գործարան։ Արտադրական փուլը նախատեսվում է սկսել 2020 թվականից։

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 2,8 մլրդ դրամի չափով ներդրում: Նշված ներդրման գումարի շուրջ 1,1 մլրդ դրամը սարքավորումներ են, սակայն մեծ մասը արդեն իսկ ազատված են ԱԱՀ-ից, այդ իսկ պատճառով ներառված չեն վերը նշված ցանկում։

Հետաձգման ենթակա սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի 273,4 մլն դրամ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախատեսվող սարքավորումների և կառուցվածքների ներմուծումը պայմանավորված է կատարվելիք աշխատանքների լայնածավալությամբ ու բարդությամբ, սարքավորումների մեծ մասի ԱՏԳ ԱԱ ծածկագրերի հստակեցմամբ՝ հայտնում ենք, որ նշված ներդրումային ծրագրի շրջանակներում սարքավորումների և կառուցվածքների ներմուծումը կարող է իրականացվել փուլ առ փուլ։

Վերոնշյալ գործունեության կազմակերպման համար ներմուծվող ապրանքների մասով ընկերությունն ակնկալում է ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգում:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 37 նոր աշխատատեղ` 260 հազար դրամ միջին աշխատավարձով:

Տպել
2500 դիտում

Հայաստան է այցելել ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակությունը

Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան» խորագրով համերգաշար կանցկացվի Երևանում

Դժվար է 37-ում շարունակել լինել ինքնուրույն ու մնալ միայնակ` չգնալով կոմպրոմիսի. Նազենի Հովհաննիսյան

Կոտայքում մեքենան ընկել է ձորը. հայտնաբերվել է ուղեւորներից մեկի՝ ՌԴ քաղաքացու մոխրացած դին

Ունենք ոստիկանություն, որը գործում է քաղաքական նպատակահարմարության սկզբունքից ելնելով․ Միքայել Նահապետյան

ԱԻ նախարարն արտահերթ նիստ է հրավիրել. հրդեհների թիվը կտրուկ աճել է

Արթուր Գրիգորյանն ու Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառումների վերաբերյալ բացատրություն են տվել. դատախազություն

Երկու երիտասարդի դանակահարության դեպքը բացահայտվել է. 32-ամյա տղամարդը խոստովանել է

Սեբաստիայի Սբ. Գևորգ հայկական եկեղեցու վերակառուցման աշխատանքներ են նախատեսվում

Սյունիքում մոտ 10 հա բուսածածկույթ է հրդեհվել. տեղում աշխատում է 30 հրշեջ-փրկարար, 10 քաղաքացի

Իսահակյան փողոցի՝ Մաշտոց-Բաղրամյան պողոտաների միջև ընկած հատվածը վաղը փակ կլինի

Գեղարքունիքի Ծովակ գյուղում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել. վնասը՝ 18,4 մլն դրամ

Ադրբեջանում հայտնաբերվել է մոտ մեկ ամիս առաջ կործանված ՄիԳ-29-ի օդաչուի մարմինը

Ամեն օր սովորել և ինքնազարգանալ. «Քայլ դեպի տուն» ծրագրի հյուրն էր Մխիթար Հայրապետյանը

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Ոչ շտապբուժօգնությանը վերաբերող կանչերը պետք է ուղղորդվեն դեպի պոլիկլինիկաներ. Արսեն Թորոսյան

Բակո Սահակյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ

Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Հայաստանում Սիբիրյան խոցի դեպք է արձանագրվել. վարակվել է Գեղհովիտ համայնքի 2 բնակիչ

ՊԵԿ-ի դիմաց բողոքի ցույց իրականացրած քաղաքացու ապրանքը չի մաքսազերծվել, քրգործ է հարուցվել. ՊԵԿ