Ժամը 13:30-13:45 Զեյթունից մեկնում եմ Կենտրոն. պատգամավորն ուղեւոր է փնտրում՝ իր մեքենայով տեղափոխելու համար

Մինչ Երեւանի իշխանությունները (ինչպես նախկին, այնպես էլ գործող) աշխատում են հասարակական տրանսպորտի համակարգը բարեփոխելու ուղղությամբ եւ դանդաղ քայլերով շարժվում են առաջ, բնակիչների նյարդերը ժամանակ առ ժամանակ տեղի են տալիս, ու իրավիճակից դուրս գալու ելքեր սկսում են փնտրել ինքնուրույն:

Թերեւս դրա դրսեւորումներից է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծված «Կիսի՛ր ճանապարհը, թեթեւացրո՛ւ հասարակական տրանսպորտը» խումբը, որի անդամների քանակն աճում է սրընթաց եւ արդեն մոտենում է 4 հազարի: Այս խումբն, ի դեպ, հիշեցնում է այժմ արդեն Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի նախկինում սկսած շարժումը, երբ հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարի շրջանակում Մարությանն իր մեքենայով տեղափոխում էր կանգառում սպասող ուղեւորներին, ինչին հետեւեցին բազմաթիվ այլ վարորդներ:

Նշված խմբի անդամներն էլ վարորդներ եւ ուղեւորներ են: Վարորդներն այս հարթակում նշում են իրենց երթուղին ու պատրաստակամություն հայտնում վերցնել նույն ուղղությամբ մեկնող անձանց: Ուղեւորներն էլ այստեղ փորձում են գտնել այն վարորդներին, որոնք դեմ չեն լինի իրենց եւս տեղ հասցնել: Ի դեպ, խմբում կարելի է տեսնել հանրային դեմքերի, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորների, նախարարների, Երեւանի ավագանու անդամների, տարբեր այլ պաշտոնյաների:

«13:30-13:45 Զեյթունից՝ Կենտրոն»,- «Կիսի՛ր ճանապարհը, թեթեւացրո՛ւ հասարակական տրանսպորտը» խմբում գրում է պատգամավոր, վարորդ Վիկտոր Ենգիբարյանը ու նաեւ արձանագրում. «Բայց ոնց որ թե ավելի շատ վարորդ կա, քան ուղեւոր))»:

«Գրեթե ամեն աշխատանքային օր՝ ժ. 08:30-ին Նոր Նորքի 2-րդ զանգվածի Թոթովենց փողոցից մեքենայով գնում եմ Կիեւյան փողոց: Կարող եմ հետս տանել 4 հոգու՝ բոլորովին անվճար, կարեւորը առավոտյան աշխատանքային տրամադրությունը փչացնող չլինեն»,- կարդում ենք նաեւ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի գրառումը: Նա, արձագանքելով խմբի անդամների ցանկություններին, դեմ չէ Կիեւյան հասնել Կենտրոնով:

«Էս խումբը լոգո ունի՞... Ես նոր եմ այստեղ, եւ եթե առաջարկ չի եղել, ճիշտ կլինի լոգո ունենա, որ մարդիկ իմանան` վստահելի մեքենա է... Oրինակ ես, օրական մոտ 100 կմ քաղաքում քշում եմ, բայց ֆիքսված ճանապարհ չունեմ, ու մեծ հաճույքով կկանգնեմ, կանգառից մարդ կվերցնեմ ... :) բայց մի 2 անգամ փորձեցի, վախենում են նստեն...»,- գրում է երգիչ, երաժիշտ Վահագ Ռաշը:

Խմբի անդամները հարմար տարբերանշանի ձեւ են փնտրում, որն առայժմ չեն գտել:

Ուղեւորների ու վարորդների գործը հեշտացնելու համար խմբի էջում առանձին ֆայլերով ներկայացված են մշտական երթուղիներ՝ ըստ Երեւանի վարչական շրջանների: Մայրաքաղաքից բացի, կան նաեւ միջքաղաքային երթուղիներ:

«Ուզում եմ Շիրակի մարզն էլ ակտիվ օգտվի այս խմբից: Բացումը ես կանեմ 
#վարորդ Յուրաքանչյուր աշխատանքային օր՝ Ախուրյանից-Գյումրի (58 թաղամաս)՝առավոտ 8:30: Կկիսեմ սիրով»,- գրում է օգտատերերից մեկը:

Գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը, որը նույնպես «Կիսի՛ր ճանապարհը, թեթեւացրո՛ւ հասարակական տրանսպորտը» խմբի անդամ է, հիշեցնում է Սինգապուրի օրինակը, երբ ուղեւոր ունենալը պարտադիր է: Այստեղ տուգանվում են այն ավտոմեքենաների վարորդները, որոնք ժամը 18-ից հետո երթեւեկում են առանց ուղեւորի: Նպատակը խցանումներից խուսափելն է, իսկ տուգանքը կազմում է 5 հազար սինագապուրյան դոլար:

Տպել
3002 դիտում

Եթե զգամ, որ խորհրդականի կարիք կա՝ որոշում կկայացնեմ՝ դեռ չեմ կողմնորոշվում. ՀՌՀ խորհրդի նախագահ

Երեկ Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ արևելք եւս մեկ երկրաշարժ է գրանցվել

Սեպտեմբերի 16-ին էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ կլինեն Երևանում և 8 մարզում

Մեղրիի բնակարաններից մեկում գազի արտահոսք է եղել՝ հրդեհի բռնկմամբ

Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը 5:0 հաշվով հաղթանակ է տարել

«Մաեստրո Մանսուրյան-80». Գյումրիում կայացավ մեծ համերգ՝ կարեւոր առաքելությամբ

Չանկախություն. «Գազպրոմի» ֆորպոստը

Աղմկահարույց սպանության հետքերով. իրավապահները լռում են, որ շատ բան իմանան

«Հայամերիկյան» օպտիկական խաբկանք. անվճար վճարովի ակնոցներ

Արագած լեռան վրա արջի հարձակումից տուժած Լեհաստանի քաղաքացին մահացել է

Վարչապետն ընտանիքի հետ ներկա է գտնվել Սեւանի թերակղզում կազմակերպված ձկան փառատոնի բացմանը (լուսանկարներ)

Փաշինյանն ընդդեմ նախկինների. հաշիվն այսօր 10:3 է՝ հօգուտ Փաշինյանի․ Կարեն Անդրեասյան

ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Երեւանում Ջերմուկի բնակիչների հետ համատեղ քայլերթ է իրականացվելու՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման

Թրամփը հայտնել է, որ ամերիկացի ուժայինները ոչնչացրել են «Ալ-Քաիդայի» հիմնադիր Բեն Լադենի որդուն

Սփյուռքի գլխավոր հանձնակատարը հանդիպել է «Էրմիտաժ» թանգարանի տնօրենի հետ

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիրը գրավի դիմաց ազատ է արձակվել

Արագած լեռան վրա Լեհաստանի Հանրապետության երկու քաղաքացի ենթարկվել է արջի հարձակման

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներին

Հենրիկ Նավասարդյանն ազատվել է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնից