Ոչ թե հող տվեցին գյուղացուն, այլ գյուղացուն տվեցին հողին. Հայաստանի կոմունիստները մայիսմեկյան երթ իրականացրին

01/05/2019 schedule18:20

Այսօր`մայիսի 1-ին, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը մայիսմեկյան երթը սկսեց Սարյանի արձանի հարակից տարածքից` հասնելով Ստեփան Շահումյանի հրապարակ:

Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանն իր ելույթում ասաց, որ մայիսի 1-ը իրենք տոնական կնշեն այն ժամանակ, երբ կվերանան գործազրկությունն ու թալանը:

«Երբ որ կունենանք աշխատանք, երբ արտագաղթ ու գործազրկություն չի լինի եւ ժողովրդի նկատմամբ բանկերի թալանը կվերանա, երբ որ կաշխատի գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը, այդ ժամանակ մենք տոնական կնշենք այս օրը, քանի որ 1991 թվականից իշխանավորները թալանել են ժողովրդին ու մեր երկիրը: Մենք կողմ ենք ազգայնացմանը, մենք կողմ ենք, որ 1991-ից սկսած պատասխան տան նրանք, ովքեր քանդել են գյուղը, քանդել գործարանները: Պետք է պատասխան տան նրանք, ովքեր ոչ թե հող տվեցին գյուղացուն, այլ գյուղացուն տվեցին հողին»,-իր ելույթում ասաց Ղազարյանը:

Ղազարյանի խոսքով` ժողովուրդը գնալով աղքատանում է եւ երկրից արտագաղթում, քանի որ երկրում չկան աշխատատեղեր և աշխատավարձերի բարձրացում:

«Մենք կանգնած ենք վարչապետի կողքին, կարծում ենք, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է ավելի լավանան, ոչ թե հակառակը, ռուսական հեռուստաեթերները պետք չէ անջատել, քանի որ դա միայն կվնասի Հայաստանին: Մեզ ասում են՝ կուրորեն ռուսամետ ենք, մենք Ռուսաստան պաշտպանելով Հայաստանն ենք պաշտպանում, եւ կարծում ենք, որ Ռուսաստանի հետ լավ լինելով Հայաստանը միայն կգտնի, վատ լինելով` կկորցնի»,-վստահեցրեց նա:

Տպել
481 դիտում

Նովոսիբիրսկ քաղաքում վթարի հետեւանքով ՀՀ քաղաքացի է զոհվել, 9 մարդ՝ վնասվածքներ ստացել

Քրեակատարողական հիմնարկներում նշեցին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

«Լիդիանը» կառավարություն է ներկայացրել ոչ հավաստի, ոչ լիարժեք տվյալներ. ՀԲՃ-ն հաղորդում է տվել հանցագործության մասին

Ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ Ամուլսարի հարցով. Նազարյանը մանրամասներ է հայտնում

Վարչապետի որոշմամբ էկոնոմիկայի նախարարի նոր տեղակալ է նշանակվել

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին

«Արարատ-Արմենիա» - «Դյուդելանժ» խաղի տոմսերի վաճառքն արդեն սկսված է

Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ

Թիվ 17 հատուկ դպրոցի նախկին տնօրենը յուրացրել է սնունդ և մոտ 10 մլն դրամ գումար

Դավիթ Տոնոյանը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողությանը

ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի, ստուգել պահեստավորված զինամթերքը

Վաչե Տերտերյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

Արցախի պետնախարարի մոտ քննարկվել է զորամասերում սննդի կազմակերպման նոր ծրագիրը

Ակնհայտ էր, որ տնտեսական հեղափոխությունը ձախողված է, դրա համար էլ կառավարությանն օդ ու ջրի պես պետք է հանքի շահագործումը

Հափշտակվել է շուրջ 15 մլն դրամ. ՊՈԱԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Գյումրին մեծ տոնի է պատրաստվում. հյուրանոցները ծանրաբեռնված են, գնացքը կաշխատի հավելյալ չվացուցակով

Եթե ՀՀ-ին, Սեւանին, Ջերմուկին, 0.1 տոկոս վնաս կա, հանքը չի շահագործվի. Ալեն Սիմոնյան

Իմ եզրակացության վերաբերյալ երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ. վարչապետ

Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման ևս մեկ խումբ է մեկնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

Ռուս սահմանապահները ձերբակալել են Վրաստանի յոթ քաղաքացու