HAY-AT JAZZ. Գյումրիում 4 օր 4 անվճար համերգ կնվիրվի ջազի միջազգային օրվան

30/04/2019 schedule22:35

Բոլորի համար տան դիմացի փակ, ծառերով եւ ծաղիկներով հատվածը բակ է, գյումրեցու համար՝ հայաթ: Դա այն տարածքն է, որն անփոխարինելի հավաքատեղի է, հանդիպման ու քննարկումների վայր, սովորութամշակութային կենցաղի անբաժան մասնիկ: Գյումրու հայաթներում կազմակերպված ցանկացած հավաք ավանդաբար մտերմության, հարազատության ու ջերմության խորհուրդ ունի իր մեջ: Նույն ջերմությամբ էլ, առանց համերգասրահների եւ ակումբների, Գյումրիում ջազի միջազգային օրը տոնվում է հետաքրքրիր ձեւաչափով: HAY-AT JAZZ, կամ որ նույնն է՝ «Հայը՝ ջազում, ջազը՝ բակում»: 4 օր քաղաքի 4 թանգարանների բակերը կլինեն ջազային տրամադրություններով լցված:Այսօր HAY-AT JAZZ նախագծի բացումն արեց «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ. MVF Band»-ը: Հայկական ջազ՝ թառով: Բացառիկ այս կատարումները շատերն ունկնդրեցին:Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակում վաղը ջազային կատարումներով կներկայանա գյումրեցի Լուսինե Սարգսյանը «Կարեն Գրիգորյան» քառյակի հետ:

Մայիսի 2-ին Ասլամազյան քույրերի պատկերասրահի բակում կլինի Հյուսնունց քառյակը: Ջազային վերջին օրը՝ մայիսի 4-ին, Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի բակում կհյուրընկալվի Լեւոն Մալխասյան եւ Մալխաս ջազ բենդը:

Այս նախագիծը 2017 թվականին առաջին անգամ իրականացրել է Մանուկյան ընկերությունը: Ընթացիկ տարում եւս հասցեատերը նույնն է, նպատակը՝ եւս: Տարածել եւ պահպանել ջազը, լսել ճիշտ երաժշտություն:

«Մենք նպատակ ունենք Գյումրիում այնքան հնչեցնել ճիշտ երաժշտություն, եւ խոսքը միայն ջազի մասին չէ, այլ ընդհանրապես, դասական երաժշտության հարցում եւս մոտեցումը նույնն է: Այնքան ենք գրագետ երաժշտություն մատուցելու, որ մարդիկ աստիճանաբար այն ունկնդրելը դարձնեն պահանջ»,-ասում է «Մանուկյան» ընկերության տնօրեն Մկրտիչ Մանուկյանը:

Նախագիծն ընկերությունն իրականացնում է Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի հետ: Գաղափարի կյանքի կոչման համար Գյումրու ավագանին որոշել, 1 մլն դրամ է հատկացրել:

«4 համերգների համար Գյումրու բյուջեն նախատեսել է 1 մլն դրամ, եթե մենք ամենատարրական համեմատությունն անենք նույն մասշտաբի միջոցառման անցկացման, նման երաժիշտների հյուրընկալման, ապա կարող ենք հասկանալ, որ սա մինիմալ թիվն է, որով հնարավոր կլինի այդ երաժիշտներին Գյումրի հրավիրել: Պետք է շնորհակալություն հայտնել բոլոր այն երաժիշտներին, ովքեր համաձայնում են դառնալ  HAY-AT JAZZ նախագծի մասնակիցը, անկախ այն հանգամանքից, թե ինչպիսին է Գյումրու համայքային բյուջեի հնարավորությունները»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:Բոլոր թանգարանների բակերում անցկացվող ջազային համերգներն ուղեկցվելու են նաեւ ցուցահանդեսներով: Մերկուրովի անվան նկարչական դպրոցի սաները տեղում կնկարեն ջազ ունկնդրելով: Դրանից զատ, բակերում տեղադրված մեծ պաստառներ կան, որոնք մինչեւ համերգի ավարտը նրանք կտավի կվերածեն:Պատրաստի աշխատանքը կնվիրվի այն թանգարանին, որի բակում որ կծնվի նկարը: Կնկարեն նաեւ երաժիշտներին:

Տպել
1568 դիտում

Հուլիսի 18-ին կառավարությունը կքննարկի Մարտի 1-ի ժամանակ տուժածներին աջակցության գումարի չափերի մասին հարցը

Խաբեությամբ տիրացել են Օրբելյանի 600 000 ԱՄՆ դոլարին. ոստիկանությունը քննություն է սկսել

111 երթուղու փոխարեն կլինի 42-ը. ներկայացվել է հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագիծը

Տիգրան Ավինյանը մասնակցեց էներգետիկ արդյունավետությանը և կայուն զարգացմանը նվիրված կլոր սեղանին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Միացյալ Թագավորության կառավարության փորձագետներին

Համայնքների սեփական եկամուտների գծով հավաքագրումներն աճել են 2 մլրդ 960 միլիոն դրամով

Մայր ու դուստր որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ)

Այս տարի ավելի շատ զբոսաշրջիկ է ժամանել Հայաստան՝ նախորդ տարվա համեմատ. վարչապետ

Արդարադատության նախարարը պատրաստ է ցանկացած լրագրողի հետ այցելել հիվանդանոց, անցնել հետազոտություն

«Միսս տիեզերք Արմենիայի» ու «Միսս աշխարհ Արմենիայի» մասնակիցների սոցցանցի չատում վեճեր չկան

2019 թ. հունվար-մայիսին ՀՀ ներմուծված մարդասիրական օգնության աճի տեմպը նախորդ տարվա համեմատ նվազել է 46,4 %-ով

Հայաստանի ճանաչելիությունը գնալով բարձրացել է, մենք միջազգային խաղացող ենք դարձել. Մեխակ Ապրեսյան

Սևանա լճում ավարտված է ջրիմուռների աճման շրջանը, ջուրն ինքնամաքրվում է

Բակո Սահակյանն այցելել է «Կարկառ» զբոսաշրջային հանգստյան համալիր

Եթե հարցեր լինեն Սերժ Սարգսյանին, կդիմենք, որ ինքն էլ պատասխանի. Անդրանիկ Քոչարյան

Հայաստանը չի կարող հրաժարվել պատժամիջոցների տակ հայտնված Իրանից գազ գնելուց. Արարատ Միրզոյանը՝ ԱՄՆ-ում

Հայաստան-Սփյուռք կապերը պետք է էլ ավելի ճկուն ու դինամիկ դարձնել. վարչապետ

Օհանյանին ու Բաբաջանյանին ես էի հրավիրել աշխատանքի, երբ սոցապի պետն էի. ԱԺ պատգամավորը գոհ է եղել աշխատակիցներից

Խնդիրը 3 միլիարդ դրամի ծախս է պահանջում. վարչապետն անդրադարձել է աղետի գոտու բնակարանային խնդիրների լուծմանը (տեսանյութ)

Ինչո՞ւ են ՔԿ-ի քննիչները և փորձագետներն Ամուլսարի հանքավայր այցելել «Լիդիան Արմենիա»-ի մեքենաներով. պարզաբանում