Արամ Հարությունյանի մասնավորեցրած պետական շինության մասով ուսումնասիրություններ են արվել. Բաբայան

«Հայկական ժամանակ»-ը բազմիցս անդրադարձել է խնդրին, որ նախկին իշխանությունների ժամանակ դեռեւս կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությունը (այժմ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե) յուրաքանչյուր ամիս մի կլորիկ գումար է տվել 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արամ Հարությունյանին (Բուլկի Արամ) պատկանող «Հանարդ» ընկերությանը:

Բանն այն է, որ 2003-ից 2007 թվականներին, երբ Արամ Հարությունյանը քաղաքաշինության նախարար էր, կարողացել է մասնավորեցնել Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող պետական շինությունը: Այնուհետեւ քաղաքաշինական նորմերը խախտելով, իհարկե, դրա համար օրինական փաստաթղթեր սարքելով՝ շենքի վրա հարկ է ավելացրել: Ու տարիներ շարունակ այն մաս-մաս վարձակալության է տվել ու ահռելի գումարներ է աշխատել: Իսկ պետգույքի կառավարման վարչությունը, տարածքի կարիք ունենալով, ամեն ամիս դրա վարձակալման համար պետբյուջեից մեծ գումար է տվել «Հանարդ» ընկերությանը:

Պետական բյուջեից միայն 2016 թվականին 127,2 մլն դրամ է հատկացվել կառավարության «Հանարդնախագիծ» ընկերությանը 2150 քմ տարածքի վարձակալման համար: Այդ տարածքում էին տեղակայված Ֆինանսների նախարարության որոշ ստորաբաժանումներ: 2017 թվականին 103 մլն 614 հազար դրամի չափով գումար է տրամադրվել ընկերությանը՝ վարձակալության դիմաց:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ կոմիտեն որոշակի ուսումնասիրություններ է արել ընկերությունում. «Որոշակի ուսումնասիրություն արվել է եւ որոշ խնդիրներ իհարկե այդտեղ կան, թե տարբեր նախարարություններ, տարբեր աշխատողներ, որոնց անունը իհարկե մեզ համար հայտնի չէ, ինչպես են պետության շահը ստորադասել եւ նման գործարքներ արել, որի շնորհիվ պետական բաժնեմասը այդ ընկերությունում նվազել է նախ 50 տոկոսից ավելի, հետո արդեն լրիվ մասնավորեցվել է: Բայց միեւնույն ժամանակ մենք ամբողջական ինֆորմացիա չունենք, թե ովքեր են եղել եւ դրանով պետք է զբաղվեն իրավապահները: Բայց մյուս կողմից էլ վաղեմության ժամկետն անցել է եւ երբ նման դեպքերում իրավապահները զբաղվում են եւ տեսնում են օրենքի կոպիտ ոտնահարումներ, այդուամենայնիվ որեւէ քայլ չեն կարողանում ձեռնարկել՝ իմ իմանալով: Խնդիրը նաեւ այդտեղ է»:

Մեր հարցին, թե այս պահին պետությունը այդ շինությունում տարածքներ վարձակալե՞լ է, Բաբայանը պատասխանեց. «Այդ շենքից որոշ բաներ արդեն դուրս են եկել եւ Երեւանի վիճակագրական վարչությունը նույնպես դուրս է գալու: Այսինքն, մենք անում ենք որոշ քայլեր, որպեսզի պետությունն այդ շենքից որեւէ բան չվարձակալի, բայց անկախ նրանից՝ այդ վարձակալությունը կա, թե չկա ձեր բուն հարցը այդքան էլ դրա հետ փոխկապակցված չէ: Եթե օրինակի համար պետությունը ստիպված լինի որոշ դեպքերում վարձակալել, այդքան էլ էական չէ, թե որտեղ եւ ումից է վարձակալում: Այստեղ էականն այն է, որ պետության շահերը ոտնահարվել են ժամանակին, երբ այդ շենքն անցել է մասնավորի»:

Մեր դիտարկմանը՝ փաստորեն շենքը պետությունից մասնավորի է անցել, մասնավորն էլ դա պետությանն է վարձով տալիս եւ այստեղ շոշափվում է ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանի անունը եւ նշվում է, որ նա է իրենով արել այդ շենքը, Բաբայանն արձագանքեց. «Բոլոր հիմքերը կան՝ նման կասկածներ ունենալու: Պարզապես մեզ մոտ որեւէ նման տվյալներ չկան: Եթե վաղեմության ժամկետը չլիներ, այդ գործը կուսումնասիրվեր իրավապահների կողմից: Կպահանջեին, թե ովքեր են այդ ժամանակ աշխատել տվյալ կառույցներում, ովքեր են այդ եզրակացությունները տվել, ովքեր են ստորագրել այդ որոշումները, ում որոշումով է եղել այդ ամեն ինչը: Եթե գնար այս ընթացակարգով, այդ հարցով կզբաղվեին իրավապահ մարմինները կամ պետական վերահսկողական ծառայությունը եւ համապատասխան հետեւությունները կարվեին: Ցավոք, մենք թե՛ մարդկային եւ թե՛ այլ ռեսուրս չունենք այս հարցով զբաղվելու ու նաեւ ակնհայտ է, որ անկախ ամեն ինչից՝ բախվելու ենք վաղեմության ժամկետի հետ»:

Անդրադառնալով հարցին, թե այժմ, երբ կառավարության կառուցվածքում փոփոխություններ են սպասվում եւ օպտիմալացումներ են լինելու, կառավարությունը կարիք ունենալո՞ւ է մասնավոր ընկերությունների հետ տարածքներ վարձակալելու պայմանագրեր կնքել, Բաբայանը պատասխանեց. «Եթե խոսքն այդ շենքին է վերաբերվում. այդ շենքում եղել է ֆինանսների նախարարության մի հատված, այդ շենքում եղել է նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի գրասենյակը եւ վիճակագրական վարչության Երեւանի գրասենյակը: Առաջին երկուսը արդեն դուրս են եկել, իսկ երրորդի մասով կա համապատասխան որոշում, որ իրենք պետք է տեղափոխվեն: Պարզապես այն տեղը, որը մենք հատկացնում ենք իրենց, նախ պետք է վերանորոգվի ու դրա համար գումար է պահանջվել, որոշումն ուղարկվել է կառավարություն: Մնացած մասով, իհարկե, Երեւանում նամանավանդ մենք չպետք է այլեւս կարիք ունենանք, բայց մարզերում խնդիրը մի քիչ այլ է, որովհետեւ օրինակ կադաստր, ոստիկանություն եւ այլ տարածքային կառույցներ ունեցող շատ մարմիններ ունեն վարձակալված տարածքներ: Այդ տարածքները ավելի բարեկարգ են եւ ենթադրենք այն, որ ասենք կա ազատ պետական գույք, վատթար վիճակում է կամ չկա: Բնականաբար հասկանալի է, որ շատ ավելի ձեռնտու է, որ վերանորոգվեն, եթե կան ազատ պետական տարածքներ ու այլեւս նրանց վարձավճար չտրվի: Օրինակ պետգույքում կա 3 ՊՈԱԿ, որից 1-ը կրճատվելու է՝ «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը միավորվելու է մեր մյուս՝ «Գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ին եւ աճուրդի կենտրոնի ամբողջ տարածքն ազատվելու է»:

Մեր հարցին, թե բացի այս դեպքից, այլ տեղերում կոմիտեն ուսումնասիրություններ անցկացրե՞լ է՝ հասկանալու համար, թե ինչպես է պետական գույքը մասնավորեցվել, Բաբայանը պատասխանեց. «Հիմնական եւ խոշոր գույքերը, որոնք աչքի են ընկնում եւ որոնց մասին խոսվում է, դրանք բոլորը վաղեմության ժամկետ ունեն, խնդիրը սա է: Իսկ առհասարակ այն, ինչ որ հնարավոր է լինում եւ այն, ինչ որ պարզում ենք, անպայման հետեւում ենք ու ուղարկում ենք համապատասխան իրավապահ մարմիններին ու իհարկե բավականին գործեր ուղարկել ենք, որոնք քննության ընթացքում են, մի քանի քրեական գործ էլ հարուցվել է»:

Տպել
3580 դիտում

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում