Մոսկվան կողմ է ԼՂ հարցում բոլոր պատանդների փոխանակմանը. ի՞նչ կպատասխանի Հայաստանը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան կողմ է «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով գերիների փոխանակմանը, այդ թվում` ԼՂ հակամարտության դեպքում:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Լավրովը ապրիլի 30-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով գերիների փոխանակման օգտին՝ հակամարտության գոտիներում վստահության հաստատման համար:

«Մենք միշտ էլ բոլոր դեպքերում հանդես ենք գալիս նման իրավիճակների սպառիչ մարդասիրական լուծման օգտին, ներառյալ աճյունների փոխանակումը, ռազմագերիների, պահվող անձանց փոխանակումը «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով»,- նշել Է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը. «Եվ մենք գտնում ենք, որ դա կնպաստի հակամարտության գոտիներում վստահության մթնոլորտի հաստատմանը՝ լինի դա Լեռնային Ղարաբաղում, լինի Ուկրաինայի հարավ-արեւելքում»,- հավելել է նա:

Նախարարը հիշեցրել է, որ այդ սկզբունքն է դրված նաեւ Ուկրաինայի հակամարտության կարգավորման Մինսկի համաձայնություններում:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի վերջերս կայացած հանդիպման արդյունքում պայմանավորվել էին կազմակերպել երկու կողմերում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների փոխայցելություններ:

Ներկայում Ադրբեջանում գերության մեջ են գտնվում Հայաստանի քաղաքացիներ Կարեն Ղազարյանը, Արսեն Բաղդասարյանը, Զավեն Կարապետյանը։ Հայկական կողմում են Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը։ Վերջիններս ձերբակալվել են 2014 թվականին՝ Արցախի տարածքում: Արցախյան դատարանը Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով մի շարք ծանր հանցագործություններում՝ լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, առևանգման, սպանության հոդվածներով։ Այս տարվա փետրվարին Արցախում պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել ադրբեջանցի Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն։

Լավրովի հայտարարությունը համընկնում է Բավքի՝ «բոլորը՝ բոլորի հետ» փոխանակման ձեւաչափի վերաբերյալ դիրքորոշման հետ, որը հայկական կողմերը չեն կիսում:

Այս մասին մի քանի անգամ խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  նշելով, որ այդպես Ադրբեջան կվերդարձվեն «եւս երկու Ռամիլ Սաֆարովներ»:

«Արցախում գտնվող երկու ադրբեջանցիներից մեկը դատապարտվել է ցմահ, մյուսը ազատազրկվել է 20 տարով, որովհետև նրանք երկու հոգու, այդ թվում՝ պատանու են սպանել, մեկ հոգու էլ վիրավորել: Հիմա մենք համաձայն ենք ևս երկու Ռամիլ Սաֆարո՞վ վերադարձնելու Ադրբեջանին, համաձա՞յն ենք այս տարբերակին: Ես հասկանում եմ, շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում այդ ընտանիքի վշտին, բայց ես ուղիղ եմ ասում՝ հայ-վրացական ճանապարհը փակելը ինձ համար ուղղակի անհասկանալի էր»,- 2018 թ-ի նոյեմբերին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց Փաշինյանը:

Շուրջ մեկ ամիս անց հայտարարությամբ հանդես եկավ նաւե Արցախի ԱԳՆ-ն՝ նշելով, որ չեն վարել ու չեն վարում բանակցություններ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին ազատ արձակելու կամ փոխանակելու շուրջ:

«Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չեն վարել ու չեն վարում բանակցություններ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին ազատ արձակելու կամ փոխանակելու շուրջ։ Ավելին` նրանց ազատ արձակելու կոչերն ակնհայտորեն խրախուսում են անպատժելիությունը և ամենաթողությունը, ինչպես դա եղել է մարդասպան Սաֆարովի պարագայում։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը հերթական անգամ փորձում է շահարկել մարդասիրական բնույթի հարցերը՝ ի շահ սեփական քաղաքական նպատակների»,– նշված է հաղորդագրության մեջ։

Այնուամենյանիվ Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը կարծում է, որ արտգործնախարարների մակարդակով ավելի վաղ ձեռք բերված՝ պատանդների հարազատների փոխայցելությունների կազմակերպման մասին պայմանավորվածությունը կարող է վերջ ի վերջո հանգեցնել նրանց փոխանակման: Խոսքն ապագայի մասին է, նշում է նա, ու հավելում.

«Հայկական կողմերը, հատկապես Արցախը, չեն ցանկանում լսել սրա մասին: Հայկական կողմի փաստարկը շատ պարզ ու տրամաբանական է, որ չենք կարող մեր մոլորված տղային փոխանակել ադրբեջանցի դիվերսանտների հետ: Սա հասկանալի է: Նշվում է նաեւ, որ այսպես երկու Ռամիլ Սաֆարով ենք վերադարձնում Ադրբեջան», - նշում է փորձագետը, բայց միեւնույն ժամանակ հավելում, որ հակամարտության պատմության ընթացում, ինչպես բուն ռազմական գործողությունների ժամանակ, այնպես էլ դրանցից հետո, տեղի են ունեցել հարյուրավոր փոխանակումներ:

«Որեւէ մեկը չի նստել հաշվել, թե հարյուրավոր փոխանակվածներից որն է եղել մարդասպան, իսկ որը՝ խաղաղ բնակիչ, որն է եղել մոլորված գյուղացի, որը՝ կոմբատանտ», - նշում է նա:

Նրա խոսքով, նման հարցերին կարգավորման գործընթացում վերջ ի վերջո տրվում են քաղաքական լուծումներ: «Որքան էլ որ դա ցավալի լինի կողմերից որեւէ մեկի համար: Տրվում են այդ լուծումները, եթե, իհարկե, կողմերը համաձայնության են գալիս», - նշում է փորձագետն ու հիշեցնում 1996 թ-ին գերիների ամենամեծ փոխանակության մասին: «Այդ ժամանակ (այժմ հանգուցյալ) Պրիմակովը 100-ից ավելի պատանդների փոխանակում կատարեց: Նա Ադրբեջանից բերեց 30-ից ավել հայերի, իսկ այստեղից տարավ 70-ից ավելի ադրբեջանցիների: Մենք վստա՞հ էինք, որ այդ 70-ից ավել ադրբեջանցիների մեջ չկային մարդասպաններ», - այս հարցադրմամբ եզրափակում է իր խոսքը Թաթուլ Հակոբյանը:

Տպել
1800 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)