ԵԱՏՄ-ում էներգակիրների միասնական շուկայի ստեղծման հարցը քննարկվում է տարբեր ձեւաչափերով. վարչապետ

Գազի ու էներգակիրների գները շատ մեծ կապ ունեն այլ ապրանքների գների հետ, որոնք էլ Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսությունների բաղկացուցիչ մասն են։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով ճեպազրույցի ընթացքում պատասխանելով լրագրողի հարցին:

«ԵԱՏՄ-ում բնական գազի, նավթի, էներգակիրների ու ապագայում նաեւ էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ստեղծումն առաջնահերթություններից մեկն է։ Մենք այդ հարցը քննարկում ենք տարբեր ձեւաչափերով, եւ հույս ունեմ, որ այս խնդիրը ի վերջո լուծում կստանա, որովհետեւ այն լուրջ նշանակություն ունի մեր երկրների տնտեսությունների համար։ Գազի ու էներգակիրների գները շատ մեծ կապ ունեն այլ ապրանքների գների հետ, որոնք էլ կազմում են մեր երկրների տնտեսությունների բաղկացուցիչ մասը»,- ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով երկրորդը՝ թվային օրակարգի ստեղծումն է. «Կարծում եմ, որ թվային տեխնոլոգիաները կմոտեցնեն մեր երկրների տնտեսությունները։ ԵԱՏՄ-ի հետագա զարգացման, այլ երկրների համար կառույցի նկատմամբ հետաքրքրության բարձրացման տեսանկյունից այս հարցերը շատ կարեւոր են»:

Տպել
648 դիտում

Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Կրակել են կարմիրգրքյան Սեւ արագիլի վրա, որից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա. Նաիրա Զոհրաբյան

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ