Եթե նախկին իշխանությունը լավը լիներ, էսօր իշխանության կլիներ․ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ

Մենք մեր մոտ չունենք ցուցակ, թե որ կուսակցությունների եւ անձանց հետ կարելի է համագործակցել, որոնց հետ՝ ոչ, մենք ունենք օրակարգ, եւ դրա շուրջ բաց ենք ՀՀ-ում գործող բոլոր քաղաքական ուժերի հետ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, որ կուլիսներում խոսվում է, թե ՀՅԴ-ն համագործակցում է ԲՀԿ-ի եւ Լուսավոր Հայաստանի հետ՝ իշխանափոխության գործընթաց սկսելու համար, որքանով են իրականությանը համապաստխանում այս խոսակցությունները։ Սաղաթելյանն ասաց, որ իրենց օրակարգում չկա իշխանափոխության խնդիր, իսկ ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի հետ նման քննարկում չեն ունեցել։

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի հետ համագործակցելուն՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ասաց, որ Սերժ Սարգսյանի իշխանության տասը տարիներին իրենք իշխանության են եղել ընդամենը 2 տարի եւ ութ ամիս․

«Երկու ընտրությունների ժամանակ մենք իրեն չենք պաշտպանել, առաջինին ունեցել ենք մեր թեկնածուին, երկրորդին կոչ ենք արել քվեարկել ուրիշին։ Վերջին 30 տարիներին ՀՅԴ-ն բոլոր ընտրություններին մասնակցել է ինքնուրույն, որեւէ մեկի հետ չի համագործակցել, մենք ներկայացրել ենք մեր ծրագրերը, մեծ քվե չենք ստացել միայնակ իշխանություն ձեւավորելու համար, մեր ծրագրերն իրականացնելու համար, դրա համար, այո, նաեւ համագործակցել ենք այլ կուսակցությունների հետ։ Դա լիարժեք արդյունք չի տվել, բայց նաեւ ձեռքբերում ունցել ենք էդ իշխանության հետ համագործակցելու տարիներին»,-ասաց Սաղաթելյանը։

Վերջինս խոսեց նաեւ նախկին եւ ներկա իշխանությունների համեմատության մասին՝ ասելով, որ երբ համեմատության մեջ ենք ընկնում՝ նախկինն էր լավը, թե հիմա, գնում ենք ուրիշ ուղղությամբ․

«Եթե նախկինը լավը լիներ, էսօր իշխանության կլիներ։ Եւ էս իշխանությունների թերությունները կամ անգործությունները մենք հաճախ արդարացնում ենք նախկինների հետ համեմատելով։ Մեր ժողովուրդն էս իշխանություններին տվել է բարձր վստահության քվե, ունի մեծ ակնկալիքներ, մեծ սպասումներ, եւ էսօր դրանք չեն արդարանում, դրա համար մենք քննադատում ենք եւ դրա իրավունքը ունենք։ Անցնող մեկ տարվա ընթացքում իշխանությունները որեւէ համակարգային բարեփոխում չեն սկսել, նույնիսկ դրա մասին ամբողջական պատկերացում չունեն։ Որ ասում են՝ 1 տարին քիչ էր, բայց նույնիսկ չեն ասում՝ ինչ են պատրաստվում անել՝ լոզունգային հայտարարություններից բացի»,-ասաց Սաղաթելյանը։

Տպել
2308 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին