Վանաձորի ծերատան բնակիչը ջերմային այրվածքներ է ստացել ու ուղղաթիռով տեղափոխվել Երեւան (լուսանկարներ)

Ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը Վանաձորի ծերատանը արտակարգ դեպք է տեղի ունեցել: Արդեն կեսօրին շտապօգնության մեքենայով ծերատան 68-ամյա պապիկին տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն: Մեզ հայտնի դարձավ, որ սանհանգույցում լոգանք ընդունելիս վատացել է ծերատան 68-ամյա բնակիչ Սամվել Ստեփանյանի վիճակը,. նա, կորցնելով ինքնակառավարումը, ընկել է լոգարանում՝ ձեռքով բռնելով տաք ջրի ծորակը: Արդյունքում պապիկը մարմնի ջերմային այրվածքներ է ստացել:

Վանաձորի ծերատան տնօրեն Մանուշ Օհանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ պապիկին լոգարանում ընկած հայտնաբերել են աշխատակիցները: Պապիկը բողոքել է մեջքի ու փորի ցավերից: Անհրաժեշտ բժշկական միջամտություններ են արվել: Ինչպես տնօրենն ասաց՝ պապիկը այրվածքների ցավերից չի բողոքել. «Վերքերը մշակել ենք, ցավազրկողներ տվել, առավոտյան, երբ բուժքույրը էլի պետք է մշակեր վերքերը, նկատել է բշտիկներն ու ահազանգել շտապօգնություն»:

Վանաձորի բժշկական կենտրոն ընդունվելուց հետո իրականացվել են համապատասխան անհետաձգելի միջոցառումներ: Տուժածի վիճակը կայունացրել է: Որոշում է կայացվել հրավիրել «Էրեբունի» բժշկական կենտրոնի սանավիացիայի ուղղաթիռը՝ պապիկին շտապ Երեւան տեղափոխելու համար: Ժամը 16:30-ի սահմաններում ուղղաթիռն արդեն Վանաձորի բժշկական կենտրոնի բակում էր: Համապատասխան քայլերից հետո նրան տեղափոխեցին Երեւան:

ՀԺ-ի հետ զրույցում Վանաձորի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Տիգրան Ազրոյանն ասաց. «Մեջքի եւ վերին վերջույթների մակերեսի մոտ 35 տոկոս այրվածք է ունեցել՝ 2-րդ եւ 3-րդ աստիճանի: Ջերմային այրվածք ու այրվածքային շոկ է արձանագրվել: Անմիջապես կատարվել է առաջին բուժօգնություն, վիճակը գնահատվել է ծանր: Տեղյակ է պահվել Երեւան ու կազմակերպվել նրա տեղափոխումը Էրեբունի բժշկական կենտրոն»,-ասաց Տիգրան Ազրոյանը:

Տպել
3850 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան