Երևան
16 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 29-ի համարում
Հայաստանյան քաղաքական էլիտան, պարզվում է, ոչ միայն քաղաքականության մեջ է արտառոց, այլեւս քաղաքականությունից դուրս։ Օրինակ՝ իրենց նախասիրություններով. այսինքն՝ հոբբիով, որոնց մասին տեղեկանալը այլեւս առանց ավելորդ բացատրության հասկանալի է դարձնում այս կամ այն գործչի մնացած բոլոր բարդույթները։ Եւ շատ դեպքերում հենց այդ հոգեբանական բարդույթներով էլ պետք է բացատրել մեր քաղաքական շատ գործիչների քաղաքական կոմպլեքսները։ «Մեդիամաքսի» հրատարակած՝ «Ով ով է Հայաստանում» գրքից տեղեկանում ենք ոչ միայն մեր քաղաքական էլիտայի քաղաքական գործունեությանն, այլ նաեւ նրանց արտաքաղաքական նախասիրություններին, որից հետո արդեն բազմաթիվ գործիչների հետ կապված մնացած հարցերը դառնում են ավելորդ։
Եւ այսպես, ի՞նչ նախասիրություններ ունեն մեր քաղաքականության ամենաէլիտարները։ Խիստ յուրօրինակ նախասիրություն ունի ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։ Նա նշել է, որ իր նախասիրությունը մեղուն է։ Այլ մանրամասներ մեղվի հետ կապված ՍԴ նախագահը գրքում չի ներկայացրել։ Բավականին անորոշ է վիճակը նաեւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նախասիրությունների ոլորտում. Հայրիկյանի նախասիրությունն առողջ ապրելակերպի որոնումն է։ Գիրքը հրատարակվել է 2005-ին, այնպես որ, չի բացառվում՝ Հայրիկյանն արդեն գտած լինի իր ապրելակերպը։ Մինչդեռ, օրինակ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանի հոբբիները խիստ կոնկրետ են. վարչապետը նամականիշներ է հավաքում, իսկ առողջապահության նախարարը հավաքում է զինվորիկների փոքրիկ արձանիկներ։
Մեզ ակնհայտորեն հուզեց նաեւ ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանի հոբբին։ Պարզվում է, ռադիոլսողների սիրելի պատգամավորն օրվա առաջին կեսին խորհրդարանում կռիվ տալուց հետո գնում է տուն, փռում է իր հուլունքները եւ սկսում է կանացի ականջօղեր եւ այլ բիժուտերիա պատրաստել, քանզի Սադոյանը նշել է, որ իր հոբբին բիժուտերիա պատրաստելն է։ Մինչդեռ, նրա դաշինքային գործընկեր Արամ Գասպարի Սարգսյանի հոբբին շատ ավելի գրական-գեղարվեստական է. Գասպարիչը քաղաքականությունից ազատ ժամերին վիպակներ է գրում։ Խիստ ծանրակշիռ նախասիրություններ ունեն պատգամավորներ Արտաշես Գեղամյանն ու Գուրգեն Արսենյանը։ Գեղամյանի հոբբին աշխարհաքաղաքական հետազոտություններ անելն ու հունական դիցաբանությունը ուսումնասիրելն է, իսկ Արսենյանն ազատ ժամերին զբաղվում է կառավարման պատմությամբ։
Ռազմական ոստիկանության եւ Մաքսային պետական կոմիտեի բոլորին հայտնի պետերը աշխատանքից դուրս սիրում են հայտնվել էքստրեմալ վիճակներում։ Նրանք երկուսն էլ նշել են, որ իրենց հոբբին էքստրեմալ սպորտն է, եւ հենց ազատ ժամանակ են գտնում, անմիջապես զբաղվում են էքստրիմով։ Եւ ընդհանրապես, սպորտը մեր քաղաքական էլիտայի նախասիրություններում մեծ տեղ է գրավում. Մանուկ Գասպարյանը զբաղվում է բոքսով, Վիկտոր Դալլաքյանն ու Տիգրան Թորոսյանը՝ ֆուտբոլով, իսկ օմբուդսմեն Արմեն Հարությունյանն ազատ ժամերին իրեն տալիս է լողին։ Իհարկե, ունենք նաեւ այնպիսի քաղաքական գործիչներ, որոնց նախասիրությունների ամպլիտուդը բավականին լայն է. օրինակ, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանի հոբբին ձգվում է արեւելյան մարտաձեւերից մինչեւ հայկական ժողովրդական պարերը։
Իսկ ԱԻՎ պետ Էդիկ Բարսեղյանն, ի տարբերություն ժողովրդական պարերի, նախընտրում է հայկական ժողովրդական երգերը։ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պարապ ժամերին զբաղվում է գեղանկարչությամբ։ Կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանի հոբբին եւս գեղանկարչությունն է, սակայն նրա հավաքածուում ոչ թե Աղվան Հովսեփյանի գեղանկարներն են, այլ ռուս եւ արեւմտյան գեղանկարի համաշխարհային այլ վարպետների գործեր։ Բավականին տպավորիչ է վիճակը նաեւ հանրապետության մարզերում։ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը զբաղվում է էկոտուրիզմով, Արարատի մարզպետը երգում է անձամբ, իսկ Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը հենց ազատ ժամանակ է ունենում, անմիջապես սկսում է նորից եւ կրկին կարդալ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները։
Ի տարբերություն Քոչինյանի, «Արժանապատիվ ապագա» կուսակցության նախագահ Արմեն Դարբինյանը նախընտրում է սեփական ստեղծագործություններն ու պարապ ժամանակ երաժշտություն է գրում։ Իսկ ո՞րն է Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանի հոբբին։ Պարզվում է, վիճակագրությունից ազատ ժամերին Մնացականյանը զբաղվում է անորոշության դաշտերի նվազեցմամբ եւ ժամանակի խտացմամբ։ Ահա այսպես։ Բացի այսքան զարմանալի նախասիրություններ ունենալուց, գրքում ներկայացված գրեթե բոլոր քաղաքական գործիչները մեկ բացառիկ հատկություն եւս ունեն. նրանք բոլորը նաեւ պոլիգլոտներ են. ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն պարտադիր գիտեն, իսկ մնացածն՝ արդեն նայած երեւակայության։
Նաիրա Զոհրաբյան
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ