Փրկել խորտակվող նավը. տասնամյակի մարտահրավերները

30/04/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 29-ի համարում

Ռոբերտ Քոչարյանն ու նրան կից նժդեհա-նացիոնալ-սոցիալիստական կոալիցիան  մինչեւ ականջները խրվել են պոպուլիզմի ճահիճը: Խրվել են այնքան, որ նրանց արած ցանկացած շարժումից հետո ավելի են մխրճվում այդ տիղմի մեջ: Այս տարին մեր իշխանությունների համար դարձավ պոպուլիզմի նորանոր` աննախադեպ ձեռքբերումների տարի: Այս տարվա ընթացքում կսկսվի խորհրդային ժամանակներում «Խնայբանկում» ավանդադրված գումարների վերադարձը, այս տարվա ընթացքում բնակչության համար պոլիկլինիկաներում ամբուլատոր բուժումը դարձավ անվճար, այս տարվանից սկսած ՀՀ կառավարությունը սուբսիդավորում է բնական գազի գինը: Ամենասարսափելին այն է, որ այդ պոպուլիզմը բնակչության շատ զգալի հատվածի մեջ գնահատվում է որպես իշխանությունների ժողովրդասիրության դրսեւորում:

Չնայած հենց այդպիսին է պոպուլիզմի հատկությունը, հենց այդպես էլ այն պետք է ընկալվի: Սակայն շատ հեշտությամբ կարելի է կանխատեսել, թե ուր է մեզ տանելու այս ճանապարհը: Օրինակ՝ ավանդների վերադարձը, կամ ինչպես ասում են` փոխհատուցումը: Ներկայումս դեռ փաստաթղթերի հավաքման շրջանն է, եւ փողերի վճարման փուլը սկսվելու է մի քանի ամսից, բայց հիմա արդեն շատ հետաքրքիր անակնկալներ են ի հայտ գալիս:  Մասնավորապես պարզվում է, որ ավանդների փոխհատուցման համար դիմում են այնպիսի մարդիկ, որոնք «Խնայբանկում» ունեն ավելի քան 100 հազար խորհրդային ռուբլի: Ընդ որում՝ այսօր այդ մարդկանց գումարը ենթակա է փոխհատուցման, որովհետեւ այսօր նրանք նպաստառուներ են: Ի՞նչ է սա նշանակում:

Մեր կառավարությունը այսօրվա հարկատուների վճարած հարկերից գոյացող պետական բյուջեում մեկ միլիարդ դրամ է հատկացրել ավանդները փոխհատուցելու համար: Բայց հանկարծ պարզվում է, որ մեր եւ ձեր երեխաների «բերանից կտրած» այդ գումարով պետք է նաեւ փոխհատուցվեն խորհրդային տարիներին կասկածելի ճանապարհներով հարյուր հազարավոր ռուբլիներ կուտակած մարդկանց ավանդները: Իհարկե, տեսականորեն բացառված չէ, որ ժամանակին այդքան գումար կուտակած մարդիկ փող են աշխատել իրենց հալալ քրտինքով: Բայց ավելի հավանական է, որ նրանց կողքին կարող են լինել նաեւ այլ կերպ փող աշխատած մարդիկ: Ո՞վ կարող է բացառել, որ խորհրդային ժամանակներում կաշառակեր դատախազները, «գորձ անող» տրեստի կառավարիչները, բեխեսեսականները կամ գաիշնիկները իրենց «հալալ քրտինքով» կուտակած աստղաբաշխական գումարներով չեն կարող այսօր հայտնվել փոխհատուցման ենթակա ավանդատուների ցանկում:

Դե, կյանք է, այնպես է դասավորվել, որ նրանց մի մասն այսօր նպաստառու է, եւ մենք` հարկատուներս, այն ժամանակ իրենց քրտինքով մի քանի հազար ռուբլի կուտակած մարդկանցից բացի փոխհատուցելու ենք նաեւ նախկին դատախազների ու բեխեսեսականների ավանդները: Այդպիսով, փաստորեն, կստացվի, որ Հայաստանի Հանրապետությունը լեգալացնում է նախկին կաշառակերներին ու թալանչիներին՝ դրանով իսկ հաստատելով, որ այսօր էլ կաշառք վերցնելն ու թալանելը լրիվ օրինական է: Ընդ որում՝ հետաքրքիրն այն է, որ այդ գումարները փոխհատուցվում են հարկատուների վճարած գումարներից, իսկ այսօրվա կաշառակերների վերցրած կաշառքներից, հաբռգած հաստավզերի «աշխտած փողերից», ինչպես հայտնի է, պետբյուջե հարկ չի վճարվում, եւ դրանց հաշվին չէ, որ փոխհատուցվելու են նախկին կաշառակերների գումարները:

Ստվերում աշխատող օլիգարխներն էլ են խուսափում հարկեր վճարելուց, այնպես որ, այդ փոխհատուցումը, եթե պատկերավոր ասենք, վճարելու են պարտաճանաչ հարկատուները: Պակաս պոպուլիստական չէ նաեւ պոլիկլինիկաներում ամբուլատոր բուժումը համատարած անվճար դարձնելու որոշումը: Այդ բուժումը, իհարկե, միայն առաջին հայացքից է անվճար: Իրականում դրա դիմաց վճարում է պետական բյուջեն, որը, ինչպես արդեն նշվեց, գոյանում է հարկատուների վճարած հարկերից: Այսօր արդեն պարզ է, թե ինչի կարող է հանգեցնել այդ «ուռավնիլովկան»: Այն բժիշկները, որոնք վախենում են փող վերցնել, մտածում են, որ թերեւս չարժե բյուջեից ստացած իրենց 30 կամ 40 հազար դրամի համար շատ չարչարվել ու «քիթումռութով» են ընդունում իրենց անվճար հաճախորդներին, ինչը, պետք է նկատել, բնական է:

Իսկ այն դեպքերում, երբ բժիշկը, այնուամենայնիվ, իր հաճախորդից փող է վերցնում, ստացվում է, որ անվճար ամբուլատոր բուժման անցնելուց հետո այդ բժիշկը փող է ստանում համ բյուջեից, համ էլ հաճախորդից: Բայց սա չէ ամենակարեւորը: Ըստ պաշտոնական վիճակագրության, ՀՀ բնակչության կեսից ավելին աղքատ չէ, այսինքն՝ վճարունակ է: Եւ եթե վճարունակ է, ապա ինչի՞ վրա պետք է առաջին հերթին նա ծախսի իր գումարները, եթե ոչ իր առողջության ու կրթության վրա: Ի վերջո, եթե վճարունակը վճարում է իր առողջության համար, ապա այդ գումարը նաեւ ուղղվում է անվճարունակ քաղաքացիների բուժմանը: Արդյունքում, եթե բժիշկը գիտի, որ իր հաճախորդներից կեսին բուժելու Է վճարովի, ապա մյուս կեսին ավելի հանգիստ խղճով կբուժի անվճար: Համակարգն էլ չի քայքայվի:

Հետո՝ մի զավեշտալի իրավիճակ է ստեղծվել, երբ ՀՀ-ում ամբուլատոր բուժումը անվճար է, իսկ երեխայի ծնունդը ծնողների վրա մի քանի հարյուր դոլար է նստում: Սա, մեղմ ասած, աբսուրդ է: Գազի գնի սուբսիդավորումը ընդհանրապես չի տեղավորվում առողջ տրամաբանության մեջ: Կրկին անգամ չխորանալով գործարքի սխեմաների մեջ՝ ընդամենը նկատենք, որ ռուսները «Հրազդան ՋԷԿ»-ի 5-րդ բլոկի համար առաջիկա երեք տարիներին տարեկան 60-80 մլն դոլար են հաշվանցելու պետբյուջե, իսկ կառավարությունը այդ գումարով փակելու է սպառողների վճարած գազի գնի մի մասը: Արդյունքում ով շատ է գազ ծախսելու, նա շատ է սուբսիդավորվելու: Այսինքն՝ հիմնական սոբսիդավորվողները լինելու են այն մեծահարուստները, որոնք ձմռանը տաքացնում են իրենց հսկայական լողավազանները:

Բացի դրանից, շահելու են օլիգարխներին պատկանող գազ սպառող ձեռնարկությունները, որոնք փոխանակ ներդրումներ անեն, արդիականացնեն արտադրությունը, իրենց ապրանքների մրցունակությունը ապահովելու են բյուջեից գազի գնի սուբսիդավորման հաշվին: Ու ոչ ոք չի ասում, որ այսօր 65 դրամով վաճառվող գազի մեկ խորանարդ մետրը երեք տարի հետո վաճառվելու է միանգամից 180 հազար դրամով, ու տնտեսությունը պարզապես ժամանակ չի ունենալու նոր գներին հարմարվել: Մի խոսքով, միայն առաջին հայացքից է թվում, թե կառավարության վերը նշված պոպուլիզմից շահում են հասարակ, շարքային քաղաքացիները: Իրականում վիճակը ճիշտ հակառակն է: Բայց սա այնքան ցավալի չէր լինի, եթե կրեր ընդամենը ժամանակավոր, անցողիկ բնույթ:

Այսօր իրականացվող այս պոպուլիզմը աննկարագրելի ծանր հետեւանքներ է թողնելու մեր ապագայի վրա: Ցանկացած հաջորդ իշխանություն կանգ է առնելու դաժան երկընտրանքի առաջ` որդեգրել ազատական, իրական զարգացում ապահովող ոչ պոպուլիստական քաղաքականություն, ամենակտրուկ քայլերով եւ անմիջապես խափանել այդ պոպուլիզմի մոլեգնումը, բայց արժանանալ  բնակչության մի մեծաքանակ հատվածի հայհոյանքներին, առաջացնել զանգվածային դժգոհություններ եւ արդյունքում տապալվել, կամ՝ շարունակել պոպուլիզմը, դրանով իսկ շարունակել դեռ առկա ռեսուրսների փոշիացումը եւ շարունակել ոչնչացնել երկրի զարգացման հեռանկարը:

Պատկերացրեք, գալիս է մի իշխանություն ու ասում, որ ոչ թե պետք է ավանդները փոխհատուցել, այլ բարձրացնել նպաստները, ասում է, որ ոչ թե պետք է համատարած անվճար ու անորակ բուժսպասարկում ունենալ, այլ պետք է անվճար բուժել միայն նրանց, ովքեր չեն կարող փող վաստակել, ասում է, որ պետությունը չպետք է սուբսիդավորի բոլոր գազ սպառողների գազի գինը, այլ հասցեագրված օգնի միայն նրանց, ովքեր ի վիճակի չեն: Քոչարյանական պոպուլիզմին սովորած ու անգյալացած ժողովուրդը «ազգային» պոպուլիստական ուժերի առաջնորդությամբ նման իշխանությանը հաշված ժամերի ընթացքում կտապալի:

Այլ կերպ ասած, Քոչարյանն ու նրա նժդեհական-նացիոնալ-պոպուլիստկան կոալիցիան դանդաղ գործողության ռումբեր են տեղադրում մեր ապագայի, մեր զարգացման հեռանկարի տակ: Բայց երբ որ այդ ռումբերը պայթեն, Քոչարյանն ու կոալիցիան Հայաստանում չեն լինելու: Բոմժի հոգեբանությունը նրանց կհուշի հնարավորինս շուտ թռնել կործանվող երկրից: Ճիշտ այնպես, ինչպես առնետները լքում են խորտակվող նավը: Եւ այդ նավը խորտակումից փրկելը այն թիվ մեկ մարտահրավերն է, որ նետված է մեզ` մեր սերնդին: Սա է տասնամյակի մեր մարտահրավերը:

Հայկ Գեւորգյան

Տպել
1734 դիտում

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում