«Գույք` գազի դիմաց». եւ դո՞ւ, Ռոբինսոն

30/04/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 29-ի համարում

«Գույք` գազի դիմաց» գործարքը, որի արդյունքում Հայաստանի ապագա ամենախոշոր էներգաարտադրող ձեռնարկությունը` Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, դարձավ ռուսական «Գազպրոմի» սեփականությունը, եւ որի դիմաց մասամբ  սուբսիդավորվելու է գազի գինը, ակնհայտորեն, անվիճելիորեն եւ աներկբայորեն հակասում է այն սկզբունքներին, որ վերջին մեկուկես տասնամյակում փորձում են Հայաստանում ներդնել միջազգային ֆինանսական խոշորագույն կազմակերպությունները` Համաշխարհային բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը: Սակայն ինչ-ինչ պատճառներով այս երկու կազմակերպություններն էլ գործարքին դրական գնահատական են տվել: Եթե ԱՄՀ-ի հայաստանյան ներկայացուցիչ Ջեյմս Մաքյուն իր դրական գնահատականը տվել էր դեռ մեկ ամիս առաջ, ապա ՀԲ-ի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը վերջին մեկ ամսում համառորեն լռելուց հետո իր գնահատականը տվեց երեկ:

«Ելնելով այն տեղեկատվությունից, որ ինձ է տրամադրվել կառավարության պաշտոնյաների կողմից, հետեւյալն է` այս գործարքը շատ շահավետ գործարք է»,- պատասխանելով մեր հարցին՝ երեկ հայտարարեց Ռոբինսոնը ՀԲ-ի երեւանյան գրասենյակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ: Ռոբինսոնն, անշուշտ, ի տարբերություն Մաքյույի, շատ ավելի դժվարությամբ դրական գնահատական տվեց` մեկ ամիս լռելուց եւ լրագրողներից ամեն կերպ խուսափելուց հետո: Եւ սա հասկանալի է` այնքան էլ հեշտ չէ սեփական համոզմունքներին հակառակ հայտարարություններ անելը: «Ես կարծում եմ, որ ավելի պատշաճ է, որ ՀՀ կառավարությունը քննարկի Հայաստանի ազգաբնակչության հետ այն աշխատանքները, որ իրականացվել են վերջին ամիսների ընթացքում (նկատի ունի գործարքի կնքման ընթացքը-Հ.Գ.): Կարծում եմ, որ սա իրենց պատասխանատվության տակ է, եւ իրենք աշխատել են Հայաստանի ժողովրդի անունից, եւ սա մի բան է, որ իրենք պետք է անեն»,- մինչ դրական գնահատելն ասաց Ռ. Ռոբինսոնը:

Լրագրողներին հետաքրքրեց, թե ինչպես է վերաբերվում ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրենը այն իրողությանը, որ Հայաստանի գրեթե ամբողջ էներգետիկ ոլորտը մտնում է Ռուսաստանի վերահսկողության տակ: «Հայաստանում էներգաարտադրության հումքի հիմնական մատակարարը այդ երկիրն է: Սա ներկայիս իրողությունն է: Այսինքն՝ ատոմային կայանի հումքը գալիս է Ռուսաստանից, գազը գալիս է Ռուսաստանից...: Մեզանից յուրաքանչյուրը, ով խոսում է Հայաստանում էներգաարտադրության եւ էներգամատակարարման մասին, պետք է նաեւ գիտակից լինի այս իրողություններին: Եւ հնարավոր չէ այդ իրողությունը փոխել մեկ, երկու կամ երեք րոպեում»,- ասաց Ռոբինսոնը: Իրողությունը, իհարկե, ոչ երեք րոպեում, բայց կարող էր փոխել այլընտրանքային էներգակիրի մուտքը Հայաստան, եւ դա կարող էր ապահովել Իրան-Հայաստան գազամուղը:

«Որքանով ես եմ տեղյակ, Իրան-Հայաստան գազամուղի սեփականատիրությունը չի կազմում այս գործարքի մասը»,- փորձեց փաստարկը վանել Ռոբինսոնը: Սակայն մեր այն դիտարկմանը, թե «Ձեզ անակնկալ է սպասվում», Ռոբինսոնը ընդամենը խորհրդավոր ժպտաց եւ ուսերը վեր թոթվեց: Նա շատ լավ գիտի, որ անկախ նրանից, թե Իրան-Հայաստան գազամուղը ինչ գործարքի մաս է կազմում, միեւնույնն է, վաղ թե ուշ դառնալու է ռուսական սեփականություն: Սա բաղկացուցիչն է մի գործընթացի, որն այլեւս կանգնեցնել հնարավոր չէ: Իսկ ինչու են միջազգային ֆինանսական կազմակերպությունները խթանում կամ գոնե չեն խոչընդոտում այդ գործընթացին, արդեն այլ հարց է, որին կանդրադառնանք առաջիկայում:

Տպել
1123 դիտում

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը