Վանաձորում սկսվել են համայնքի բյուջեով իրականացվող փոսային նորոգման աշխատանքները (լուսանկարներ)

Վանաձորի համայնքային բյուջեով իրականացվող փոսային նորոգման աշխատանքների մեկնարկը տրված է: Փոսային աշխատանքների կատարման համար բյուջեից նախատեսվել էր 65 մլն դրամ գումար: Աշխատանքները շահել է «Արամ-Շին 2007» ընկերությունը:

Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի փոսային նորոգման աշխատանքների ընթացքից ու որակից վանաձորցիները կարծես թե գոհ են: Ճանապարհները մի կողմից քանդվում են, մյուս կողմից՝ փոսալցվում: Աշխատանքների ընթացքին ու որակին անձամբ հետեւում են Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի աշխատակիցներն ու անձամբ բաժնի պետ Կարեն Պառավյանը:

ՀԺ-ի հետ զրույցում բաժնի պետն ասաց, որ հայտարարված մրցույթին բազմաթիվ ընկերություններ են մասնակցել: Մրցույթը շահած «Արամշին-2007» ընկերությունը մրցույթը շահել է շուրջ 49 մլն դրամ գումարով. «Մրցույթին մենք մեր հստակ պայմաններն ենք դրել՝ հաշվի առնելով նախորդ տարիների դառը փորձը: Կետերից մեկն այն է, որ կտրած փոսորակը չպետք է 10 օրից ավել մնա, իհարկե, օբյեկտիվ մի շարք հանգամանքներ հաշվի առնելով»,-ասաց Պառավյանը:

Փոսալցման աշխատանքները սկսվել են Դեմիրճյան-Բաղրամյան էստակադայից: Աշխատանքներն արդեն իսկ ավարտված են Դեմիրճյան եւ Շիրակացի փողոցներում: Մյուս փողոցներում փոսալցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Բաժնի պետը հույս ունի, որ եղանակային պայմաններից ելնելով՝ աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետից շուտ. «Մրցույթի ժամանակ ընդգրկել ենք հնարավորինս շատ փողոցներ, բայց թե որքանը կկարողանանք նորոգել՝ ծավալները ցույց կտան: Սկսել ենք քաղաքային երակ համարվող այն փողոցներից, որտեղ գործում է հասարակական տրանսպորտը»,-ասաց Կարեն Պառավյանը՝ նշելով, որ տնտեսված միջոցներով փոսային նորոգման աշխատանքներ կիրականացվեն նաեւ աշնանը՝ նոր առաջացած փոսերը լցնելու նպատակով:

Անզեն ու ոչ մասնագիտական աչքով էլ երեւում է, որ նախորդ տարիների համեմատ այս տարի փոսորակներն ավելի խորն են կտրատված, ասֆալտը ջրով լցված փոսերում չեն լցնում: Պառավյանից հետաքրքրվեցինք՝ նախորդ տարվա դառը փո՞րձն է ստիպել ավելի խիստ ու ուշադիր լինել, երբ արված ասֆալտի մեծ մասը օրեր անց արդեն քանդվում էր: Նա նշեց, որ նաեւ դա է նպաստել:

Բաժնի պետը մեկ անգամ եւս վստահեցնում է՝ նախորդ տարվա անորակ աշխատանքը չի ընդունվել, իսկ այս տարվա աշխատաքներում որեւէ անորակ աշխատանք չի լինելու:

Մեր տեղեկություններով, բացի համայնքային բյուջեով իրականացվող փոսային նորոգման աշխատանքներից, կառավարության սուբվենցիոն ծրագրերով նախատեսվում են մի շարք փողոցների ոչ թե փոսալցման, այլ ասֆալտապատման աշխատանքներ, որոնց կանդրադառնանք առաջիկայում:

Տպել
3739 դիտում

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները