Հույս չդնեք. Իլհամը կատաղեցնում է ԱՄՆ-ին

29/04/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 28-ի համարում

Պաշտոնական այցով Վաշինգտոնում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախօրեին ելույթ է ունեցել ԱՄՆ արտաքին հարաբերությունների խորհրդում եւ իր որոշ հայտարարություններով ակնհայտորեն շփոթեցրել միջազգային վերլուծաբաններին, քաղաքագետներին: «Ադրբեջանը ոչ մի դեպքում չի ներքաշվի Իրանի դեմ հնարավոր ցանկացած տիպի գործողությունների մեջ: Նախկինում ադրբեջանցի պաշտոնյաները, այդ թվում եւ ես, այս մասին հստակ ասել ենք: Այնպես որ, ես գտնում եմ, որ պետք է վերջ տրվեն այս թեմայի շուրջ բոլոր շահարկումները»,- հայտարարել է Ալիեւը եւ հավելել, որ չնայած Իրաքի  հարցում Ադրբեջանը աջակցել է ԱՄՆ-ին, սակայն Իրանի դեպքում նման աջակցություն պետք չէ սպասել, քանի որ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ կա հստակ պայմանագիր, որը երկու երկրներին արգելում է իրենց տարածքներն օգտագործել նրանցից մեկի դեմ գործողություններ իրականացնելու համար:

Ի դեպ, հիշեցնելով Իրաքի հարցում իր երկրի աջակցության մասին՝ Իլհամ Ալիեւը առիթը բաց չի թողել Հայաստանի իշխանություններին «կծելու» համար: «Ադրբեջանը Իրաք զինվորներ է ուղարկել եւ ոչ թե վարորդներ, ինչպես Հայաստանը»,- ասել է նա: Սա իմիջիայլոց: Իսկ ընդհանրապես, Բուշի հետ հանդիպումից առաջ Իրանի հարցում իր վրա հույս չդնելու մասին հայտարարություններից հետո Ալիեւի ելույթը նվիրված է եղել ղարաբաղյան հակամարտությանը: Ադրբեջանի նախագահը ներկաներին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ իր հանդիպման ժամանակ, որն, ի դեպ, տեւելու է 45 րոպե` առավոտյան ժամը 10.05-ից մինչեւ 10.50-ը, ինքը առանձնացնելու է Ադրբեջանի համար ամենագլխավոր եւ ամենացավոտ` Լեռնային Ղարաբաղի հարցը:

«Մենք հույս ունենք, որ Միացյալ Նահանգները, որպես գերտերություն եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կաջակցի ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, եւ հնարավոր կլինի վերջապես տարածաշրջանում խաղաղություն հաստատել: Մեր դիրքորոշումն այս հարցում հստակ է. հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում: Lեռնային Ղարաբաղում ապրող հայերը իրավունք ունեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում ինքնավարության բարձր մակարդակ ունենալ, ինչը մենք տեսնում ենք բազմաթիվ այլ երկրներում, այդ թվում՝ Եվրոպայում: Նրանց պետք է բավական հստակ քաղաքական երաշխիքներ տրվեն, որ խաղաղությունը տարածաշրջանում հավերժ է լինելու»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը, ըստ որի՝ խաղաղությունը ձեռնտու է բոլոր կողմերին, քանի որ փոխզիջման դիմաց Հայաստանը կունենա հաղորդակցության ուղիներ, ելք դեպի Ռուսաստան, ինչը Հայաստանի համար շատ կարեւոր է, կկարողանա մասնակցել տարածաշրջանային ծրագրերին եւ զարգացումներին, իսկ Lեռնային Ղարաբաղի ժողովուրդն էլ ձեռք կբերի խաղաղ եւ օրինական ապրելու իրավունք:

Ներկաները Ադրբեջանի նախագահին հիշեցրել են, որ ԼՂ-ի համար մղվող պատերազմում Հայաստանը հաղթած կողմ է, եւ հետաքրքրվել են, թե ինչ զիջումներ է սպասում Ալիեւը Հայաստանից: «Նախ եւ առաջ, իմ կարծիքով, Հայաստանը պատերազմում չի հաղթել, Հայաստանը գուցե որոշ առավելությունների է հասել առաջին ճակատամարտում՝ այլ երկրների զգալի աջակցությամբ: Բոլորն էլ գիտեն, որ առանց ռուսական բանակի օգնության Հայաստանը երբեք չէր կարողանա գրավել մեր տարածքները: Եւ այդ օգնությունը ճակատագրական դեր խաղաց: Այնուամենայնիվ, պատերազմը դեռ չի ավարտվել»,- հարցին այսպես է պատասխանել Ադրբեջանի նախագահը, ըստ որի՝ ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ ընթացող  խաղաղ բանակցությունների երբեմն-երբեմն տապալման պատճառը հենց  Հայաստանն է լինում:

«Ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունները սկսեն գործել ավելի շատ որպես դիվանագետներ եւ պետական գործիչներ, քան քաղաքական գործիչներ: Քաղաքական գործիչներին մտահոգում է միայն իրենց քաղաքական ճակատագիրը, մինչդեռ պետական գործիչները մտածում են իրենց ազգի ապագայի մասին: Եւ այսօր, ես կարծում եմ, Հայաստանի իշխանությունները պետք է սկսեն գործել որպես պետական գործիչներ եւ մտածեն, թե ինչ կլինի 10, 15 տարի հետո, եթե հակամարտությունը շարունակվի չկարգավորված մնալ»,- օվկիանոսի մյուս կողմից ահա այսպիսի խորհուրդներ է ուղղել Ադրբեջանի նախագահը Հայաստանի իշխանություններին: Եւ մինչ Ռոբերտ Քոչարյանը եւ Վարդան Օսկանյանը կմտածեն, թե իրենք ինչ սուր հայտարարություններ են անելու, Ալիեւի վերոնշյալ «հոխորտանքներին» ի պատասխան, համաշխարհային մամուլը երեկ արդեն հեղեղված էր Վաշինգտոնի չափազանց հեղինակավոր  այս կառույցում Ալիեւի հայտարարությունների վերլուծություններով:

Իսկ վերլուծությունները հիմնականում վերաբերում են Իրանի մասով Ալիեւի  խոսքերին: Ընդ որում՝ բոլորի ուշադրության կենտրոնում այն է, որ Ալիեւն այդ հայտարարությունն արել է Բուշի հետ հանդիպումից առաջ, այն դեպքում, երբ սպասվում էր, որ Բուշ-Ալիեւ հանդիպման առանցքը լինելու է Իրանի հարցը: Բացի իր վրա հույս չդնելու մասին հայտարարություններից, Ալիեւը նաեւ Սպիտակ տանը զգուշացրել է, որ Իրանի դեմ գործողություններ սկսելը «ծանր հետեւանքներ» կունենա Եվրոպայի եւ արեւմտյան այլ շուկաների համար նավթի կարեւորագույն աղբյուր հանդիսացող Կասպյան տարածաշրջանի համար: Այս առիթով «Forbes»-ը գրում է.

«Բավական կոշտ խոսակցություն մի «տղայի» համար, որը ղեկավարում է ընդամենը 8 միլիոն բնակչություն ունեցող մի երկիր եւ մի բանակ, որը դեռեւս չի հաղթահարել փոքր Հայաստանի հետ պատերազմում կրած ցավալի կորուստները: Սակայն ահա թե ինչու է նա կարող իրեն նման խոսակցություն թույլ տալ. մեկ բարելի համար 72 դոլար նավթի գնի ճնշումները եւ Իրանի միջուկային հավակնությունները նրան դարձնում են մեծ կարեւորություն ունեցող էներգետիկ եւ անվտանգության հարցերում ԱՄՆ-ի առանցքային գործընկերը»,- գրում է թերթը եւ քննադատում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը, որի շնորհիվ Ադրբեջանի նման արհամարհված երկրների ղեկավարները հնարավորություն են ստանում այսկերպ իրենց պահել:

Կարծում ենք, սակայն, Իրանի վերաբերյալ Իլհամ Ալիեւի այս հայտարարություններին կարելի է տարբեր գնահատականներ տալ, հատկապես որ, ոչ ոք այդպես էլ չի իմանա, թե Ջորջ Բուշի հետ իր 45 րոպեանոց առանձնազրույցում կրկնե՞լ է Ալիեւն իր այդ մտքերը, թե՞ 180 աստիճանով հակառակ խոսակցություն  վարել: Սակայն մի բան հստակ է` այն,  որ այսօր մեր հարեւան Ադրբեջանը, եթե ոչ Իրանի հարցում, ապա էներգետիկ խնդիրների առումով  իսկապես մեծ կարեւորություն է ներկայացնում ԱՄՆ-ի համար: Միայն նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի Հունաստան եւ Թուրքիա կատարած վերջին այցելության նպատակը եղել է այս երկրներին հորդորելը` թույլ չտալ, որպեսզի Ռուսաստանը գազի մատակարարման մոնոպոլիա ստեղծի: Այս իմաստով Ռայսը շեշտել է Ադրբեջանով անցնող նավթամուղի եւ գազամուղի հույժ կարեւորությունը, որը, ըստ ԱՄՆ պաշտոնյաների, Եվրոպայի էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման վերջին հնարավորությունն է:

Աննա Հակոբյան

Տպել
1207 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա