Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ֆլորենցիայի Կրոնների փառատոնին հանդես է եկել բանախոսությամբ

Ապրիլի 27-ին Ֆլորենցիայի (Իտալիա) Ս. Մինաս տաճարում, Ս. Մինաս հայազգի մարտիրոսի նահատակության և համանուն տաճարի հիմնադրման 1000-ամյակի հոբելյանական տոնախմբության շրջանակներում, տեղի ունեցավ «Կրոնների փառատոն» միջկրոնական արարողությունը։ Միջկրոնական արարողությանը Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի պաշտոնական հրավերով իր մասնակցությունը բերեց և բանախոսությամբ հանդես եկավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից հայտնում են, որ միջոցառմանը ներկա էին նաև Ֆլորենցիայի քաղաքապետ Դարիո Նարդելլան, Կարդինալ Պարոլինը, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, կաթոլիկ և միջկրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Արարողության ընթացքում Վեհափառ Հայրապետն իր խոսքն ուղղեց ներկաներին՝ մասնավորապես ասելով.

«Մենք գալիս ենք մի երկրից, որի պատմությունն առլեցուն է հավատի վկայության գործերով, որտեղ հողի ամեն անկյուն և հատիկ ներծծված է վկաների ու նահատակների արյունով, որի դարավոր մշակույթն ու քաղաքակրթությունը խորապես դաջված են քրիստոնեական հավատի ներշնչող ու առինքնող կնիքով։ Մենք գալիս ենք մի երկրից, որտեղ Փրկագործության պատմությունը՝ Նոյյան ջրհեղեղից սկսած մինչև Փրկչի մարդեղացում բյուրեղացած ու լեռնացած է բիբլիական Արարատի վսեմ ներկայությամբ, որտեղ հավատն ազգային կեցություն է ու ապրելակերպ։ Ահա այս փորձառության ու ավանդության լույսի ներքո ենք այսօր Ձեզ հետ կիսելու մեր մտածումներն այս աշխարհում Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաքելության կարևորագույն հեռանկարներից մեկի՝ հավատի կարևորության ու ժամանակի մասին արդի հասարակության մեջ։

   Ս․ Պողոս առաքյալը քրիստոնեական կյանքն ու ապրելակերպն ամփոփել է հետևյալ համառոտ, բայց խորիմաստ նախադասությամբ․ «որովհետև հավատով ենք ընթանում և ոչ թե երևույթների վրա հիմնված»։ Քրիստոնյայի ընթացքը, կյանքն ու կենցաղը, ըստ առաքյալի խոսքի, հաստատված է ոչ թե երևույթների, կարծիքների ու տեսակետների, այլ հավատի վրա։ Քայլել հավատով, ըստ այսմ, նշանակում է մեր ողջ կյանքն ու առաքելությունը, իբրև քրիստոնյա, հանձնել Տիրոջն ու մեր գոյության բոլոր օրերում հենվել Նրա հանդեպ ունեցած վստահության վրա, ըստ աստվածաշնչյալ հեղինակի․ «Տիրոջը հուսա բովանդակ սրտով և մի՛ հպարտացիր քո իմաստությամբ, ճանաչի՛ր Նրան քո բոլոր ճանապարհներին» (Առակաց Գ 5)։   ...Սիրելինե՛ր, արդի հասարակությունը, հակառակ գիտատեխնիկական ու գաղափարական առաջընթացի արագ զարգացմանը, նույնպես կարիք ունի հավատի։ «Եթե չհավատաք, չեք հասկանա»,- այսպես է պատգամում Եսայի մարգարեն իր ժամանակի հասարակությանը (հմմտ․ Ես․ Է 9), և նրա կոչն այսօր էլ, առավել քան երբևէ, հնչում է արդիական ու կարևոր։ Ներկա ժամանակներում շատ հաճախ հավատի մասին սխալ պատկերացումների արդյունքում այն շփոթում են օրենքների ու կանոնների ամբողջության հետ՝ այդպիսով եղծելով հավատի հիմնական նշանակությունը․ հավատը ոչ թե օրենքների ու կանոնների ամբողջությունն է, այլ նախևառաջ հարաբերություն Աստծո և մարդկանց հետ, բոլորանվեր ու ամբողջական սեր առ Աստված և առ մերձավորը։ Հետևաբար, ներկա հասարակությունը կարիք ունի նորովի հասկանալու, ըմբռնելու հավատի հրաշագործ ու խորհրդավոր զորությունը, որն աներևակայելի ուժ ունի հատկապես մարդո՛ւ ներաշխարհում։ Հավատի առաքելությունն այսօր մարդն է՝ թե՛ իբրև անհատ և թե՛ իբրև հասարակություն, մարդը՝ անհատական ու հասարակական իր բոլոր խնդիրներով։ Անկեղծ ու մաքուր հավատի առաջին օրինակից մինչև վաղ եկեղեցու հալածանքների ժամանակ վկայած նահատակներ, հոգևոր ներքին մարտիրոսությամբ սրբացած ճգնավորներից մինչև սոցիալական ու հասարակական անարդարության համար պայքարող նվիրյալներ, բոլորն էլ օրինակել են քրիստոնեական հավատի իրական, անեղծ բովանդակությունը, որի նոր սահմանումը ենթադրում է անցյալում ապրած հավատի վկաների կյանքի ու առաքելության վերապատմում նո՛ր իրականության համար։

   Բայց հավատի այս նոր առաքելությունը չի կարող բացառիկության իր բարձունքից պարտադրվել մարդկանց։ Հավատի ճշմարտության այդ սուբյեկտիվ իրականությունը մենք, իբրև Հայաստանյայց եկեղեցի, զգացել ու ճանաչել ենք Ի․ դարասկզբից, երբ մեզ պարտադրաբար հրամցվել են մարդկային մտքի ու սկզբունքների, երևույթների վրա հիմնված հավատի ճշմարտություններ, որոնք, սակայն, ինչպես արդեն ցույց է տվել պատմությունը, մարդկային հոգին զորացնելու փոխարեն տկարացրել են այն, հարստացնելու փոխարեն՝ աղքատացրել, բարձրացնելու փոխարեն՝ ամուր կապել նյութին ու նյութականին․․․Մենք քաջ գիտենք, որ մարդկային կարծիքի ու տեսակետի վրա կառուցված հավատի ճշմարտությունը միշտ բերրի դաշտերը վերածում է անապատների, ծաղկուն լեռները՝ մռայլ ու գորշ բարձունքների։ Եվ ուրեմն, մեր օրերում քրիստոնեական եկեղեցին իր առաքելության ճանապարհին անհրաժեշտաբար պետք է հասարակության մեջ ամրագրի հավատի ու ճշմարտության փոխհարաբերության այն բացառիկ օրինակը, որը ծնվել է սրտով հավատալուց (հմմտ․ Հռոմ․ Ժ 10), հասունացել առաքինի ու ճշմարիտ կյանքի գործերով և պտղաբերել միլիոնավոր մարդկանց կենցաղի բարելավմամբ ու հոգևոր արթնությամբ։ Հավատի վկայություն, որը հենվում է ոչ թե մարդկային, այլ աստվածային ճշմարտության վրա՝ ի դեմս Հիսուս Քրիստոսի ապրած կյանքի ու փրկագործական տնօրինությանց։

   Մեր օրերում արդեն գրեթե հանապազ են դարձել հավատի ընկալման ծայրահեղ դրսևորումները։ Մի կողմից՝ հավատի օրինակով ապրել կամեցող որոշ խմբեր ու անհատներ հավատո իրենց ճշմարտությունն ընկալում են իբրև բացառող, հաճախ նաև բացասող երևույթ՝ ի հաշիվ, շատ հաճախ, մեծամասնաբար այդ կարծիքը չկիսող հասարակության։ Մյուս կողմից, ճշմարտության ու հավատի ընդելուզմամբ ծնվող անանց արժեքների հանդեպ անհատական ու հասարակական վստահության զգացումը դիտարկվում է որոշակի վերապահությամբ՝ իբրև մի բան, որ խիստ ներանձնական է և թողնված է յուրաքանչյուրի խղճին։ Այո՛, հավատի ճշմարտության ընտրությունը խիստ ներանձնական ու անհատական իրողություն է, բայց դրա դրսևորումը, քրիստոնեական եկեղեցու տեսանկյունից, կերտում է ճշմարտության սյուն և հաստատություն հանդիսացող Աստծո կենդանի եկեղեցին (հմմտ․ Ա Տիմ․ Գ 15)։ Ահա այսպես է, որ ճշմարտության անհատական, ներանձնական մակարդակից հավատը՝ իբրև հավիտենական արժեքների վրա հիմնված ճշմարտություն, դառնում է այս կյանքում ընթանալու անշեղ ճանապարհ։ Այսպես է այն նույնանում աստվածպաշտության խորհուրդ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որը «հայտնվեց մարմնով, արդարացավ հոգով, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, հավատալի եղավ աշխարհում և երկինք վերացավ փառքով» (Ա Տիմ․ Գ 16)։ Վերջապես այսպես է, որ հավատն ու ճշմարտությունը, նույնանալով մարդու անհատական ընտրությամբ, եկեղեցանում են՝ կերտելով Քրիստոսի եկեղեցու հավատի առաքելությունը ներկա աշխարհում։Սիրելի քույրեր և եղբայրներ, ինչպես արդեն նշեցինք, Եկեղեցու հավատի առաքելության նոր հեռանկարներից մեկն է անցյալում հավատի վկայությամբ ապրած սրբակենցաղ անձանց կյանքի ու վարքի նորովի վերապատմումն արդի հասարակության համար»:

Իր խոսքի վերջում Նորին Սրբությունը ներկաներին հրավիրեց Սուրբ Գրիգոր Նարեկացու Աղոթամատյանի խոսքերով աղոթքի ու լռության պահի մեջ խորհրդածելու հավատի կարևորության և զորության մասին.

«Քանզի արդարև սեռն տեսութիւն,

Եւ կատարեալ իմաստութիւն,

Եւ առ Աստուած ընտանութիւն,

Եւ բարձրելոյն ծանաւթութիւն,

Հաւատոց մասն երջանիկ եւ ընտրեալ անուն,

Որ յարաձգեալ մնայ անվթար եւ անփակելի՝

Պատուակից գոլով սիրոյ եւ յուսոյ։

Զի եթէ փոքու սերմանի գոյի՝

Հատի մանանխոյ չափոյ նուսատի հաւատք

Զլերանց մեծութիւն փոխէ զաւրեղապէս ի սիրտս ծովու,

Ապա յիրաւի ընկալաք զսոյն սկզբնաշաւիղ առաջնորդ կենաց․․․

Քանզի թէ հաւատաս ի նա՝ եւ սիրես,

Որով եւ յուսաս աներեւութից պարգեւաց նորին։

Նմա փառք յաւիտեանս։ Ամէն» (Մատեան ողբերգութեան, Ժ, 4։ 55-75)։ 

Միջոցառման ավարտին Վեհափառ Հայրապետը, Մայր Աթոռի պատվիրակության, Կարդինալ Պարոլինի և Բենեդիկտյան վանական համալիրի վանահայր Հայր Բեռնարդոյի ու մյուս վանականների հետ շրջայց կատարեց Ֆլորենցիայի հայազգի առաջին մարտիրոսի անունը կրող տաճարում, ապա աղոթք կատարվեց սրբի նշխարների վրա կառուցված խորանի առաջ։  

Տպել
1625 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)