Քաղաքացու օրվա միջոցառումները Վանաձորում մեկնարկեցին ծառատունկով

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները Լոռու մարզկենտրոն Վանաձորում մեկնարկեցին ծառատունկով: Համերաշխության պուրակում քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ու մարզպետարանի ղեկավար կազմը քաղաքացիների հետ տույաներ տնկեցին:

Այսօր նախատեսվում են նաեւ հանրային քննարկումներ, վազքի մարաթոն, սպորտային ու մշակութային միջոցառումներ, կինոցուցադրություն, թատերական ներկայացումներ, իսկ վերջում՝ տոնական համերգ:

«Ինչպես սովորական քաղաքացի, ինձ համար եւս տոնական մթնոլորտ է»,-ՀԺ-ի հետ զրույցում մեկնաբանելով տոնի խորհուրդը՝ ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասալանյանը՝ նշելով, որ մեկ տարի առաջ չէր էլ պատկերացնի, որ նման տոն կլինի.

«Անկեղծ ասած չէի պատկերացնի, առաջիկայում նոր տոներ գուցե էլի կլինեն, արդեն պատկերացնում եմ»,-հավելեց քաղաքապետը:

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության որոշմամբ՝ այսուհետ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվելու է ՀՀ քաղաքացու օր: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշվելու է ապրիլի վերջին կիրակի օրը: ՀՀ կառավարությունը այսօրվա միջոցացառումների համար հատկացրել է 124 միլիոն դրամ։

Տպել
749 դիտում

Դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ

Արմավիրի մարզադաշտը կարող է վերանվանվել Նիկիտա Սիմոնյանի անունով

Բակո Սահակյանն ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Վորլդ Վիժոն»-ի ներկայացուցիչներին

Չինացի ներդրողները դեռ պետք է որոշեն`գալիս են Հայաստան, թե ոչ․ վարչապետը՝ Ալավերդու պղնձաձուլարանը վերագործարկելու մասին

«ARMENIAN HELICOPTERS» ընկերության 4 ուղղաթիռները կարող են ծառայել ԱԻՆ-ին՝ հրդեհաշիջման կամ այլ աշխատանքների ժամանակ

20-ամյա տղային անազատության մեջ են պահել եւ գումար պահանջել ազատ արձակելու համար

Պանամայի քաղաքացի ներկայացած անձինք կեղծ թղթադրամների համար պահանջել են 1 միլիոն դոլար (տեսանյութ)

«Արարատ»-ի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Էլեկտրական գեներատորով բեռնված մեքենան թեքվել էր, առկա էր գեներատորի ընկնելու վտանգ

Աշխարհի 17 երկրներից նկարիչներ կգան Հայաստան, նրանք 10 օր կապրեն ու կստեղծագործեն Տավուշում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Վիլնյուսում

Երեխային կարող է խփել միայն իսկական մանկավարժը. Արմինե Դավթյանի հայտարարությունը մտահոգել է ոլորտի պատասխանատուներին

ՔՊ նիստին որոշվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել

Եթե Ադրբեջանը Ղարաբաղի հարցում կատեգորիկ եւ կոմպրոմիս չճանաչող է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստան է եւ վերջ. Փաշինյան

Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը

Երեւանի բնակարաններից մեկի նկուղում հայտնաբերվել է 69-ամյա քաղաքացու դի

Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՄԹ դեսպանին

100 փաստ Նոր Հայաստանի մասին-2. (ամբողջական)

Քաղաքապետը որոշեց քանդել շենքը, դատարանը որոշումն անվավեր ճանաչեց, բայց կառուցապատողը, մեկ է, կքանդի

Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ (տեսանյութ)