Դեպի առաջ. չպարտակել ճգնաժամը

27/04/2019 schedule10:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 27-ի համարում

«Իշխանության համար սեփական վերարտադրության քաղաքակիրթ մեթոդները գրեթե բացառված են, ընդդիմության համար էլ տեսանելի չեն իշխանափոխության հստակ մեխանիզմները։ Հանրաքվեից հետո հանրապետության «միակ տղամարդը» Արմենբաշու հայտ ներկայացրեց՝ փորձելով լուսանցքային դարձնել քաղաքական դաշտը։ Նոյեմբերի 27-ից հետո ստեղծվել է քաղաքական նոր իրավիճակ, եւ այդ նոր իրավիճակում որեւէ քաղաքական ուժ պատրաստ չէ  իր համար խորքային անալիզներ եւ հետեւություններ անել։ Ողջ քաղաքական դաշտը ճգնաժամի մեջ է. իշխանությունն ունի պրոյեկտներ, որոնք չի կարողանում աշխատեցնել, ընդդիմադիր հին ֆորմատներն այլեւս դադարել են գործելուց։ Երկրի քաղաքական ճգնաժամը ակնհայտ է, եւ այն ոչ թե պետք է թաքցնել, այլ այդ մասին պետք է խոսել բաց, որովհետեւ առկա ճգնաժամի մասին խոսելով է հնարավոր հանրության աջակցությամբ հաղթահարել այն։ Այլ տարբերակ չկա»:

Ահա այսպես է բնութագրում հայաստանյան քաղաքական երկու բեւեռների՝ իշխանության եւ ընդդիմության վիճակը ընդդիմադիր ամենաարմատական կուսակցություններից մեկի՝ «Հանրապետության» քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը։ Եւ չնայած վիճակը սա է, սակայն ըստ Սուրենյանցի, կոնկրետ ընդդիմության համար կա նաեւ տարբերակ՝ այդ իրավիճակից դուրս գալու։ Ո՞րն է տարբերակը: «Առկա ճգնաժամի հաղթահարման ելքը նոր որակի ընդդիմության ձեւավորումն է, որը ենթադրում է, որ ընդդիմադիր կուսակցություններից մեկը պետք է դառնա առանցք՝ ներկայացնելով արժեքային հստակ կողմնորոշում, քաղաքական թիմ, ինստիտուցիոնալ կառույց եւ հասարակական համաձայնության հստակ բանաձեւ»,- ասում է Սուրենյանցը։

Եւ «Հանրապետություն» կուսակցությունը միայնակ, առանց այլեւս որեւէ այլ քաղաքական ուժի հետ որեւէ կարգի ֆորմատների մասին մտածելու, փորձում է դառնալ այդ առանցքը։ Կստացվի, թե ոչ՝ այս պահին դժվար է ասել։ Այսպիսով, ընդդիմադիր կուսակցություններից մեկի քաղխորհրդի անդամը խոստովանում է, որ ընդդիմադիր դաշտում քաղաքական լուրջ ճգնաժամ կա, որը պետք է փորձել հաղթահարել։ Եւ, ի դեպ, առկա ճգնաժամը որեւէ կերպ  չի թեթեւացնում ընդդիմադիր այս կամ այն ուժի հերթական հեղափոխական հայտարարությունը կամ էլ նեղ կռուգում արած հերթական ակնարկը, թե ինքը երեկ քաղաքից դուրս մի վետերոկում կոնֆիդենցիալ լանչ է արել այս կամ այն դեսպանատան «ճ» կլասի մի օգնականի հետ, որը, տվյալ ընդդիմադիրի ներկայացմամբ, անպայմանորեն այդ երկրի ստվերային կարդինալն է։

Այնուամենայնիվ, ընդունո՞ւմ են ընդդիմադիր մնացած կուսակցությունները, որ ընդդիմությունը լուրջ քաղաքական ճգնաժամ է ապրում, եւ եթե ճգնաժամը որեւէ կերպ չհաղթահարվի, ապա 2007-ի խորհրդարանում ընդդիմության տեսքով կթողնեն ընդամենը մեկ քաղաքական ուժի, այն էլ՝ իշխանության կարիքներն ըստ անհրաժեշտության հոգալու համար։ «Ազգային միաբանությունում», օրինակ, չեն գտնում, որ իրենք ճգնաժամի մեջ են։ Եւ չնայած երկու ամիս առաջ հրավիրած կոնֆերանսում «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ ինչպես ժամանակին Մահաթմա Գանդին դուրս եկավ բրնձի դաշտերը՝ ժողովրդին ոտքի հանելու համար, ապրիլից ինքը եւս սկսելու է ժողովրդին ոտքի հանելու պրոցեսը, սակայն ապրիլն ավարտվում է, եւ գեղամյանականները դաշտերում չեն։

Արդյո՞ք դա քաղաքական ճգնաժամ չէ։ Պարզվեց, ճգնաժամ չկա, եւ կուսակցության փոխնախագահները խոստացված ապրիլին հանդիպել ու շարունակում են հանդիպել մարզերի բնակիչների հետ։ Հանդիպումները, սակայն, տեղի են ունենում խիստ յուրօրինակ սցենարով. «ԱՄ» փոխնախագահները ժողովրդին իրազեկում են երկրում ստեղծված քաղաքական, սոցիալական եւ տնտեսական վիճակի մասին ու տեղեկացնում, որ շուտով կգա Արտաշես Մամիկոնովիչն ու նրանց կասի, թե ինչպե՞ս դուրս գալ այդ վիճակներից։ «ԱՄ» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը վստահեցնում է, որ իրենք տեղակալներով արդեն եղել են հանրապետության տարբեր բնակավայրերում՝ նախապատրաստելով Գեղամյանի այցերը։

Այնպես որ, եթե անգամ ճգնաժամ կա, ապա այն հաստատ, ըստ գեղամյանականների, «ԱՄ»-ում չէ։ Շատ ավելի լուրջ է վիճակը «Արդարություն» դաշինքում։ Ասում են, Ստեփան Դեմիրճյանի համար գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում իր համար օրվա պարապ զրուցակից գտնելը, որովհետեւ դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարներն ամեն մեկն իր կուսակցության հետագա ճակատագրով մտահոգ՝ այս կամ այն իշխանական կուսակցության դռան տակ ընդունելության իրենց հերթին են սպասում։ Արդյունքում՝ ՀԺԿ նախագահը զրկվում է իր հանապազօրյա զրուցակցից, որոնցից յուրաքանչյուրին, ըստ տեղեկությունների, իր կաբինետում պահում է մինիմում մեկ ժամ։ Ուստի, ինչպես եւ սպասելի էր, «Արդարություն» դաշինքի մամուլի պատասխանատու Ռուզան Խաչատրյանը հաստատեց, որ առաջիկայում իրենց դաշինքը որեւէ հրապարակային միջոցառում կամ ակցիա չի նախաձեռնում։

Իհարկե, ՀԺԿ-ում եւս հրաժարվում են ընդունել, որ իրենց վիճակը ճգնաժամային է եւ համաձայն չեն, որ ընդդիմության առանցքային գործիչները սահուն կերպով վեր են ածվում քաղաքական թոշակառուների։ Ու ստացվում է, որ հայաստանյան քաղաքական դաշտի երեք հիմնական ընդդիմադիր կուսակցություններից միայն «Հանրապետությունն» է, որի քաղաքական խորհրդի անդամը հրապարակայնորեն խոստովանում է, որ ընդդիմությունը լուրջ քաղաքական ճգնաժամի մեջ է։ Իսկ խոստովանությունը, ըստ Սուրենյանցի, նշանակում է, որ կրիզիսը հնարավոր է հաղթահարել։ «Պետք չէ վախենալ ճգնաժամի մասին հրապարակայնորեն խոսելուց։ Պրոբլեմը լուծելի է միայն այն ժամանակ, եթե դրա մասին խոսվում է»,- ասում է Սուրենյանցը, որի կուսակցությունը, խոսելով ճգնաժամի մասին, փորձում է իր ներքին ռեսուրսներով դուրս գալ այդ ճգնաժամից։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
885 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին