Ուրիշ հայացք. թմրանյութ Հայաստանի համար

27/04/2019 schedule10:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 27-ի համարում

Ինչպիսի՞ն է Հայաստանի տնտեսությունը: Ի՞նչ հեռանկարներ ունի: Լինելով, պատկերավոր ասած, համաշխարհային ընտանիքի անդամ, ինչպե՞ս ենք մենք վաստակում եւ ինչպե՞ս ենք վաստակելու մեր հացը: Սրանք հարցեր են, որոնց շուրջ այսօր լուրջ քննարկում Հայաստանում չկա: Իշխանությունը ասում է՝ Հայաստանի տնտեսական աճը վագրի թռիչքի է նման, եւ մեզ պայծառ ապագա է սպասվում, ընդդիմությունն ասում է՝ սոցիալական ծայրահեղ իրավիճակ է, եւ երկուսի ասածներն էլ միաժամանակ չեն արտահայտում իրական վիճակը: Իսկ իրականությունն այն է, որ Հայաստանի տնտեսությունը յուրահատուկ է եւ որեւէ հայտնի մոդելի մեջ ոչ մի կերպ չի տեղավորվում: Մեր տնտեսությունն, իհարկե, վագրի թռիչքի նման չէ, իսկ սոցիալական իրավիճակն էլ այնքան սարսափելի չէ:

Սարսափելին տնտեսության հեռանկարն է որակական իմաստով: Իսկ սա իրոք սարսափելի է: Եւ ահա թե ինչու: Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ աշխատելն ու աշխատավարձ ստանալը ձեռնտու չէ: Որպեսզի ասվածը պոետիկ չհնչի, դիմենք այն նույն վիճակագրությանը, որի համաձայն Հայաստանը, վագրի թռիչքներ անելով, տարեկան երկինիշ աճեր գրանցելով, սուրում է դեպի պայծառ ապագա: Ըստ այդ վիճակագրության՝ Հայաստանում միջին աշխատավարձը կազմում է շուրջ 52 հազար դրամ: Ինչպե՞ս են մեր վիճակագիրները հաշվարկում այս ցուցանիշը: Մոտավոր հաշվարկում են, թե ընդհանուր առմամբ որքան աշխատավարձ է բաժանվել, գիտեն, թե մոտավորապես քանի հոգի է Հայաստանում ստանում աշխատավարձ, հետո առաջին թիվը բաժանում են երկրորդի վրա եւ ստանում միջին աշխատավարձի չափը:

Այսպիսիով, այդ թիվը կազմում է մոտ 110 դոլար: Սա այն գումարն է, որ Հայաստանում մարդիկ ստանում են իրենց աշխատանքի արդյունքում` ինչ-որ բան են արտադրում, ինչ-որ ծառայություն են մատուցում եւ այլն: Բայց սա միջին հայաստանցու եկամուտների միայն մի մասն է: Մյուս մասը արտասահմանում գտնվող բարեկամներից ու հարազատներից ստացված գումարներն են` տրանսֆերտները: Ու եթե համեմատենք միջին հայաստանցու ստացած աշխատավարձը եւ տրանսֆերտի չափը, կհանգենք հեռուն գնացող եզրակացությունների: Այսպես. ըստ ԿԲ գնահատականների, մասնավոր տրանսֆերտների տեսքով անցած տարի Հայաստան է մտել ավելի քան 1 մլրդ դոլար: Ըստ ոչ պաշտոնական գնահատականների, այդ գումարը կազմում է ավելի քան 1,3 մլրդ դոլար:

Եւ եթե կիրառենք նույն սկզբունքը, որից օգտվում են վիճակագիրները, կստացվի, որ յուրաքանչյուր աշխատողի հաշվով ամսական միջին տրանսֆերտի չափը կազմում է մոտավորապես այնքան, որքան աշխատավարձը` ավելի քան 40 հազար դրամ կամ 90 դոլար: Այսպիսով, ստացվեց, որ Հայաստանում ստացված աշխատավարձը եւ ստացված տրանսֆերտը նույն էֆեկտն են թողնում: Այսինքն՝ Հայաստանում մասնավոր տրանսֆերտները բնակչի համար նույն նշանակությունն ունեն, ինչ որ աշխատավարձը: Բայց երկրի համար դրանց թողած հետեւանքները խիստ տարբեր են: Ստացված աշխատավարձի յուրաքանչյուր դրամի տակ կա ստեղծված արժեք` Հայաստանում արտադրված որեւէ ապրանք, մատուցված որեւէ ծառայություն, յուրաքանչյուր դրամի ետեւում կա ինչ-որ մեխանիզմով վճարված հարկ եւ այլն: Իսկ մասնավոր տրանսֆերտը ենթադրում է, որ դրա տակ էլ կա արժեք, բայց որը չի ստեղծվել Հայաստանում, դրանից Հայաստանի բյուջե որեւէ լումա չի վճարվել եւ այլն:

Այլ կերպ ասած, տնտեսության տեսակետից սա երկնքից ընկած, ոչնչից չստեղծված փող է: Այսինքն՝ մարդիկ Հայաստանում շատ ավելի քիչ ստեղծում են, քան սպառում: Սա հանգեցնում է նրան, որ ավելի շատ ստեղծելու շահագրգռվածություն չի առաջանում: Ասվածը ավելի հասկանալի դարձնելու համար տանենք հետեւյալ զուգահեռը: Ի՞նչ է ստիպում տնտեսվարողներին արտադրել այնպիսի ապրանքներ, որոնք մրցունակ կլինեն իր երկրից դուրս: Շահը մեկն է` նա կարող է արտադրել ավելի շատ, քան ի վիճակի են սպառել իր երկրի ներսում, եւ նա փնտրում է նոր շուկաներ, այսինքն՝ նոր վճարունակ պահանջարկ իր արտադրանքի համար: Հայաստանի դեպքում այս սխեման չի աշխատում:

Հայաստանում արդեն կա վճարունակ պահանջարկ, որը առաջանում է ոչ թե Հայաստանում ստեղծված ապրանքների կամ մատուցված ծառայությունների արդյունքում, այլ ուրիշ երկրներից կամ, այլ կերպ ասած, երկնքից ընկած փողերի հաշվին: Եւ արտադրողների համար այդ շուկան ամբողջությամբ բավարար է իրենց ստեղծածը սպառելու համար: Եւ քանի որ Հայաստանում ավելի քիչ ստեղծվում է, քան սպառվում, սահմաններից անդին շուկա փնտրելու անհրաժեշտությունը վերանում է: Եւ այս պատկերը իր արտացոլումն է գտնում նույնիսկ մեր պաշտոնական վիճակագրության մեջ. տարեցտարի Հայաստանի արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը աճում է, այսինքն՝ գնալով ավելի շատ ներմուծում ենք, քան արտահանում, իսկ արտահանման 3/4- ը պղինձն է, մոլիբդենը եւ մշակած ադամանդը:

Արտահանման մեջ շահագրգռվածության բացակայությունը հանգեցնում է նրան, որ Հայաստանի տնտեսությունը չի վերազինվում, կամ վերազինվելիս ներդրվում են ոչ թե նորագույն, այլ արդեն հնացած տեխնոլոգիաներ, արտադրության գիտատարությունը նվազում է եւ այլ եւ այսպես շարունակ: Ինչ խոսք, մեր տնտեսության վրա մասնավոր տրանսֆերտների թողած ազդեցությունը բացասական բազմաթիվ գործոններից ընդամենը մեկն է, եւ ոչ մի դեպքում չի կարելի ասել, թե ամենահիմնականը: Այնուամենայնիվ, վագրի թռիչքներից խոսելուց առաջ պետք է անպայման նշել, թե ինչի արդյունքում են ստացվում նման ցուցանիշներ: Տարեկան 25-30 տոկոսով աճող մասնավոր տրանսֆերտների պարագայում հպարտանալ 12-13 տոկոս տնտեսական աճով, մեղմ ասած, այնքան էլ ճիշտ չէ:

Իսկ եթե հաշվի ենք առնում, որ մասնավոր տրանսֆերտների ընդհանուր ծավալը զգալիորեն գերազանցում է մեր պետական բյուջեն, ապա խոսել Հայաստանի տնտեսության պայծառ ապագայի մասին, նշանակում է սուտ խոսել: Անշուշտ, որեւէ կերպ նվազեցնել տրանսֆերտների ծավալը չի կարելի եւ հնարավոր էլ չէ: Անգամ դրանք ինչ-որ կերպ հարկելն էլ անիմաստ է: Դա պետք է դիտարկել որպես անխուսափելի իրողություն: Սակայն ինչպե՞ս անել, որ տնտեսության վրա տրանսֆերտների բացասական ազդեցությունը այնքան նվազի, որ մենք էլ կարողանանք հպարտանալ տնտեսական աճով: Հպարտանալու ու գլուխ գովելու համար կարող է հիմք առաջանալ միայն այն դեպքում, եթե տրանսֆերտների ծավալը կազմի մեր բյուջեի, ասենք, մի 10-15 տոկոսը:

Այսինքն՝ եթե մեր բյուջեն այսօր լիներ ոչ թե 1 մլրդ, այլ 10 մլրդ դոլար, կամ տրանսֆերտների ծավալը լիներ ոչ թե 1 մլրդ դոլար, այլ ընդամենը 100 մլն դոլար, այդ դեպքում կարելի էր առանց վարանելու գլուխ գովել, թռչել վագրի պես եւ այլն: Բայց այսօր նման հիմքեր չկան: Այսինքն՝ մեր տնտեսության համար մասնավոր տրանսֆերտները դարձել են թմրանյութ, որի դոզան անընդհատ աճում է, եւ որը ստեղծում է անվերջ երջանկության պատրանք: Միեւնույն ժամանակ այդ թմրանյութը ներսից քայքայում ու անխուսափելի կործանման է տանում երկիրը:  

Հայկ Գեւորգյան 

Տպել
970 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին