Գենետիկ բիզնես. ընդդեմ Ֆադեյ Սարգսյանի

27/04/2019 schedule10:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 27-ի համարում

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ կառավարությունը որոշել է լուծարել Գիտությունների ազգային ակադեմիայի Բժշկական գենետիկայի կենտրոնը, որի ղեկավարն է ակադեմիայի նախկին նախագահ Ֆադեյ Սարգսյանի դուստրը` Թամարա Սարգսյանը: Նույն որոշմամբ սույն կենտրոնը պետք է օտարվի ուղղակի վաճառքի ձեւով ընդամենը 15 միլիոն 206 հազար 447 դրամով: Պարզվում է, սակայն, որ սա ամբողջ սենսացիան չէ: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ «Գյուլբենկյան» հիմնադրամը, որը ժամանակին սույն կենտրոնին էր նվիրաբերել ավելի քան 100 հազար դոլարի սարքավորումներ, հետ է պահանջել դրանք: Պարզվում է՝ հիմնադրամի ղեկավարությունը խիստ դժգոհ է եղել Գենետիկայի կենտրոնից:

«Գյուլբենկյան» հիմնադրամի գործերի կառավարիչ Զավեն Եկավյանը հայտարարել է, թե ինքն այդ սարքավորումները նվիրաբերել է, որպեսզի դրանք ծառայեն ազգին: Այնինչ, կենտրոնը, փաստորեն, դրանցով փող է աշխատում (մատուցում է վճարովի ծառայություններ): Սա Զավեն Եկավյանն ասել է Հայաստանում հիմնադրամի ոչ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Վիրաբյանի մոտ, Երեւանի պետական համալսարանի հրատարակչության տնօրեն Պերճ Ստեփանյանի մոտ եւ եւս մի քանիսի: Այն, որ «Գյուլբենկյան» հիմնադրամը խիստ դժգոհ է Ֆադեյ եւ Թամարա Սարգսյաններից, հայտնի էր դեռ ամիսներ առաջ, բայց այն, որ բարերարը ետ կպահանջի նվիրատվությունը, խոստովանենք, անսպասելի էր: Սա կարծես առաջին դեպքն է Հայաստանում, երբ բարերարը հետ է պահանջում նվերը:

Պարզվում է, սակայն, որ սա Սարգսյան ընտանիքի հետ տեղի ունեցած վերջին սկանդալը չէ: Բանն այն է, որ Բժշկական գենետիկայի կենտրոնը գործում է Զաքյան փողոցում: Սույն տարածքը կենտրոնին սիմվոլիկ գումարներով տվել էր ֆրանսահայ Կարպիս Ջրբաշյանը: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Ջրբաշյանը Բժշկական գենետիկայի կենտրոնից ետ է պահանջել շենքը: Երբ մենք փորձում էինք պարզել, թե դրա պատճառը որն է, ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնակավար Արամ Շահինյանն ասաց, որ Ջրբաշյանն ակադեմիային նամակ է ուղարկել, որով ետ է պահանջում շենքը, սակայն պարոն Շահինյանն ասաց, որ նամակը չի կարդացել եւ չգիտի, թե ինչ հիմքով է այն հետ պահանջվում:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք այս ամենը պայմանավորված է Ֆադեյ Սարգսյանի շուրջ վերջին շրջանում բարձրացած աղմուկի եւ սկանդալային մեղադրանքների հետ, պարոն Շահինյանը պատասխանեց. «Կարող է»: Ենթադրվում է, սակայն, որ սկանդալը սրանով չի վերջանա: Բանն այն է, որ «Գյուլբենկյան» հիմնադրամը Բժշկական գենետիկայի կենտրոնին, ինչպես նշեցինք, նվիրաբերել է ավելի քան 100 հազար դոլարի բժշկական սարքավորումներ: Դա պնդում են մի քանի հավաստի աղբյուրներ: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ կառավարության որոշման մեջ նշված է հետեւյալը: Բժշկական գենետիկայի կենտրոնին «... «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի կողմից նվիրաբերած 3 միլիոն 451 հազար 43 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը անհատույց վերադարձնել նվիրաբերողին»:

Թե ինչպես է ավելի քան 100 հազար դոլարը դարձել ընդամենը մոտ 7.5 հազար դոլար, հանելուկ է մնում: Երեկ, երբ մենք փորձեցինք այս կապակցությամբ մեկնաբանություն ստանալ «Գյուլբենկյան» հիմնադրամի ներկայացուցիչ Ալեքսանդր Վիրաբյանից, նա ասաց, որ պատկերացում չունի: «Ամերիկյան մի քանի կազմակերպություններ եւս կենտրոնին սարքավորումներ են տվել, եւ անհասկանալի է, թե դրանք ինչ են լինելու»,- ասաց պարոն Վիրաբյանը: Այս ամենի կապակցությամբ մեզ չհաջողվեց որեւէ մեկնաբանություն ստանալ Բժշկական գենետիկայի կենտրոնից: Այնտեղից փոխանցեցին, որ Թամարա Սարգսյանն այժմ գործուղման մեջ է եւ Հայաստան կվերադառնա միայն ապրիլի 30-ին:

Երեկ մենք փորձեցինք ակադեմիկոս-քարտուղար Արամ Շահինյանից ճշտել, թե արդյո՞ք ակադեմիայում մտավախություն չկա, որ այս կերպ իրենք կարող են կորցնել նաեւ ակադեմիայի ենթակայության այլ հիմնարկներ եւս, նա պատասխանեց. «Մյուսների շենքերը մասնավոր սեփականատերեր չունեն, որ հետ պահանջեն իրենց շենքերը»: Մեր այն հարցին՝ արդյո՞ք ակադեմիայի նախագահությունը տեղյակ է եղել, որ կառավարությունը ցանկանում է լուծարել եւ օտարել ԳԱԱ Բժշկական գենետիկայի կենտրոնը, ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար Էդուարդ Ղազարյանը պատասխանեց. «Հարցը կառավարությանը ներկայացրել է ակադեմիայի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Համբարձումյանը»:

Ի դեպ, ԳԱԱ ակադեմիկոսներից շատերն այն կարծիքին են, որ Գենետիկայի կենտրոնը լուծարվել է մեկ այլ պատճառով եւս: Հիշեցնենք, որ ժամանակին ԳԱԱ հիմնարար գրադարանի տնօրեն Հանրի Ներսիսյանը Ֆադեյ Սարգսյանին իր ներկայացրած մյուս ծանր մեղադրանքներից բացի, մեղադրում էր նաեւ այն բանում, որ Ֆադեյ Տաճատիչն իր դստեր կենտրոնը ֆինանսավորում է մի քանի անգամ ավելի շատ, քան ԳԱԱ մյուս հիմնարկներին: Ըստ պարոն Ներսիսյանի բերած պաշտոնական թվերի, Գենետիկայի կենտրոնի բյուջեն կազմում է 35.5 միլիոն դրամ, այն դեպքում, երբ, օրինակ, Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի բյուջեն 5.4 մլն դրամ է եւ այլն: Հասկանալի է, որ այժմ, երբ Ֆադեյ Սարգսյանն արդեն ակադեմիայի նախագահը չէ, եւ հատկապես սույն կենտրոնի ֆինանսավորման շուրջ բարձրացված աղմուկից հետո կենտրոնն այլեւս արտոնյալ կարգով չի ֆինանսավորվի:

Լուսինե Բարսեղյան

Տպել
2342 դիտում

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել