Շուրիշկանի հրաշագործ ավետարանը ապրիլի 28-ին Մատենադարանից կտեղափոխվի սուրբ Գեւորգ եկեղեցի

26/04/2019 schedule21:10

Ամեն տարի Կրկնազատկին՝ Զատկին հաջորդող առաջին կիրակի օրը, Մատենադարանից Շուրիշկանի Ավետարանը տեղափոխվում է Մուղնի գյուղի Սուրբ Գեւորգ վանք-եկեղեցի: Տեղեկությունը հայտնում է Մատենադարանի լրատվական ծառայությունը:

Այդ օրը աշխարհի բոլոր կողմերից Ավետարանին ուխտի են գալիս հազարավոր հավատացյալներ: Այս տարի Շուրիշկանի Ավետարանը Սուրբ Գեւորգ եկեղեցում կլինի ապրիլի 28-ին՝ ժամը 11:00-ին:

Հրաշագործի եւ խնդրակատարի համբավ ունեցող այս Ավետարանը գրվել է 1498 թվականին, Քաջբերունիք գավառի Ասպիսնակ գյուղում: 1604 թ. շահ Աբասի կազմակերպած բռնագաղթի ժամանակ Ավետարանն իր տերերի հետ հասնում է Իրան: Հետագայում այնտեղ հիմնվում են Նոր Ջուղա քաղաքն ու մերձակա գյուղերը: Ձեռագիրն էլ պահվում է Փերիա գավառի Շուրիշկան գյուղում: Պահպանման տեղանունից Ավետարանն ստացել է իր անուններից մեկը: Այն կոչվել է նաև «Պապ», «Կարմիր», «Սուրբ Բարսեղ Կեսարացի»:

Ավանդության համաձայն՝ թշնամիների ավազակային հարձակումից առաջ Շուրիշկանի Ավետարանը պահել են հողի տակ և նրա մոտ տնկել են ուռենու ճյուղ, 7-8 օր հետո գյուղը խաղաղվել է, և երբ գնացել են սուրբ Ավետարանը հանելու, նկատել են, որ նրա տեղը խոնավացել է, իսկ գրքի ծայրերը դեղնել են, մի քանի օր հետո նույն տեղում աղբյուր է գոյացել եւ հետզհետե մեծացել է: Ներկայումս էլ գոյություն ունի այդ աղբյուրը. համարվում է սրբատեղ եւ կոչվում է Պապի աղբյուր:

Հարյուրավոր տարիներ Ավետարանի «ոտքն» են եկել հավատացյալներ, հիվանդներ՝ իրենց խնդրանքներն ասելու եւ ուխտը կատարելու: 1973 թվականից Շուրիշկանի Ավետարանը պահպանվում և մշտապես ցուցադրվում է Մատենադարանի թանգարանային համալիրում:

Տպել
3594 դիտում

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար