Հայ եւ ռուս սահմանապահները Գյումրիում ակցիա են իրականացրել

Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրում հայ եւ ռուս սահմանապահները հավաքվել էին վաղ առավոտից: Դույլեր, բահեր, փոցխ ու ծառի շիվեր: Սահմանապահներն իրենց հետ միայն դրանք էին բերել: Գյումրիում տեղակայված Սահմանապահ ջոկատը ծառատունկով նշեց ջոկատի հիմնադրման 95-ամյակը:«Կանաչ սահման» ակցիայի շրջանակներում հուշահամալիրի տարածքում 95-ամյա Սահմանապահ ջոկատը 95 հատ ծառ տնկեց: Կանադական կաղնիների շիվեր էին, որ եւ ամուր կպնեն մայր հողին եւ ապրեն երկար, դիմակայեն ցանկացած փորձության, այնպես, ինչպես սահմանապահ ջոկատն է: «Նախկինում էլ են նման ակցիաներ իրականացվել, սակայն սահմանապահների յուրաքանչյուր վաշտ իր տարածքում է ծառեր տնկել: Այս տարի առաջին անգամ որոշվեց դուրս գալ այդ սահմաններից եւ ծառատունկն անել հենց քաղաքի մեջ, քանի այս տարին խորհրդանշական էր»,-ասաց Սահմանապահ ջոկատի հրամանատարի պարտականությունները կատարող գնդապետ Ալեքսանդր Շչերբակովը: Սկզբնական շրջանում ծառերը սահմանապահները կջրեն ու կխնամեն, հետագայում կապավինեն գյումրեցիների բարի կամքի դրսեւորմանը:«Այս հողի վրա արդեն 95 տարի մենք պահպանում ենք հայ-թուրքական սահմանը: Գյումրին ինչ-որ չափով նաեւ մեր տունն է դարձել: Մենք այս սահմանագծում ապրողների կողքին են դժվարին բոլոր պահերին: Կանադական թխկիներ ենք տնկում, եւ հույս ունենք, որ դրանք ամուր կկպնեն հողին: Կաճեն եւ կշոյեն այս տարածքում զբոսնողների աչքերը»,-վստահ  էր գնդապետ Շչերբակովը:Գյումրիում տեղակայված Կարմիր Դրոշի շքանշանակիր ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ջոկատը հսկում է հայ-թուրքական սահմանի 132,6 կմ երկարությամբ հատվածը։ Ըստ Ալեքսանդր Շչերբակովի, իրենց շարքերում շատ հայեր կան, ովքեր ինչպես Գյումրու բնակիչներ են, այնպես էլ ապրում են այն բնակավայրերում, որոնց մոտ տեղակայված են սահմանապահ ուղեկալները: Սահմանապահի աշխատանքը լարված եւ գերպատասխանատու է:   

«Առաջին հայացքից սահմանապահի աշխատանքը տեսանելի չէ: Ես միշտ մտածում եմ, որ եթե սահմանախախտ չի հայտնաբերվում, դա չի նշանակում, որ նրանք չկան: Նրանց թիվն ուղղակի քիչ է, քանի որ այստեղ սահմանապահներն են կանգնած: Բոլորը գիտեն եւ տեսնում են, որ հայ-թուրքական սահմանը ակնդետ հսկվում է: Հենց դրա համար էլ սահմանախախտներ չկան, նրանք հեռու են մնում այս տարածքից»:

Տպել
944 դիտում

Վրաստանում հակառուսական ցույցերը վերածվեցին բախումների, կիրառվում է ուժ, կան տուժածներ. ուղիղ

Վրաստանում ցուցարարները փորձում են ներխուժել խորհրդարան. Սաակաշվիլին կոչ է անում ոստիկաններին անցնել ցուցարարների կողմը

Կովկասի հակամարտությունները առաջիկայում լուծում կգտնեն. Օքթայ Ասադով

Ապօրինի ծառահատում Դիլիջանում. հայտնաբերվել է 2,5 խմ փայտանյութ

Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվողները ցմահ ազատազրկվեցին

Ադրբեջանն ընդունում է, որ իրենք չեն այլեւս իրադրության տերը. Պաշտպանության փոխնախարար

Երեւանում մոր թաղմանը մասնակցող կալանավորը մեքենայով դիմել է փախուստի. հնչել են կրակոցներ

Երբ կնորոգվի Ապարան-Ռյա Թազա ավտոճանապարհը. վարորդներն ահազանգում են (լուսանկարներ)

Առողջապահության նախարարը զորակոչային հանձնաժողովներին հորդորել է արագ և օբյեկտիվ անցկացնել զորակոչը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ

Հսկվող այրում է իրականացվել Երեւանի մոտ 5,45 հեկտար տարածքում

Դասախոսների մրցույթին մասնակցելու համար ՀՊՏՀ է դիմել 450 մասնագետ. ռեկտորի ԺՊ դասախոսին թեժ մրցակցություն է սպասվում

Ճգնաժամ Սահմանադրական դատարանում. ինչպես է Վահե Գրիգորյանը ստանձնում Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները

Ռուստամ Բադասյանը «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր չէ. ՀՀ ԱՆ

Մեզ համար սպասելի չէր դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը. Երեւան քաղաքի դատախազ

Երևանի կենդանաբանական այգում 4 եվրոպական եւ 1 պտավոր եղջերու է ծնվել

Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է համայնքների 3 մլրդ դրամի սուբվենցիայի ծրագրային 52 հայտ

Թուրքիայում դատում են Հրանտ Դինքի որդուն. նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում

Որեւէ մեկը չհամարձակվի մի թթու խոսք ասել տուժողներին. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը զգուշացրեց համակիրներին

Վաշինգտոնում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը